Ձերբակալում

Անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է

168
Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Անչափահասների նկատմամբ սեռական գործողություններ կատարած 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ:

Բացի այդ, 43 -ամյա տղամարդը, պաղպաղակով շահագրգռելով մեկ այլ մանկահասակ երեխայի, Աբովյան քաղաքում գտնվող քանդված շինության տարածքում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական  վարչությունում  հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ:

Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

168
թեգերը:
Ձերբակալում, Բռնաբարություն, Բռնություն, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1285)