Երևան, արխիվային լուսանկարներ

«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են

102
Գաղտնիք չէ, որ «Սանիթեքը» ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այս օրերին աղբահանությունը չի իրականացնում հավուր պատշաճի. մասնագետները խոսել են կուտակված աղբի վտանգների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եթե աղբը ժամանակին չի տեղափոխվում և մնում է հանրային վայրերում բարձր ջերմային ֆոնի ժամանակ, վտանգավոր տարբեր պրոցեսներ են տեղի ունենում։ Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

«Աղբը, որն իր մեջ պարունակում է օրգանական մեծ քանակ` սննդամթերքի մնացորդներ, սկսում է հրապուրել կենդանիներին` շներին, միջատներին, թռչուններին, որոնք սնվում են դրա մնացուկներով։ Վերոհիշյալ բոլոր կենդանիները, աղբի մնացորդներով սնվելով, տարատեսակ հիվանդություններ կրող և փոխանցող են դառնում, օրինակ` ճանճերն աղիքային վարակի միկրոբներ են տեղափոխում»,–ասաց Բակունցը` հավելելով, որ դրա համար էլ հատկապես այս սեզոնին պետք է թույլ չտալ աղբի կուտակումներ։

Հարցին, թե գաղտնիք չէ, որ «Սանիթեքը» ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այս օրերին աղբահանությունը չի իրականացնում հավուր պատշաճի, ի՞նչ պետք է անել այս դեպքում` Բակունցը պատասխանեց, որ պետք է քաղաքացիներն էլ իրենց հերթին քայլեր ձեռնարկեն։

Նրա խոսքով` չի կարելի կենցաղային աղբը մեծ աղբամանների փոխարեն թափել փողոցներում դրված փոքր աղբամանների մեջ` տարածքը վերածելով աղբավայրի։ «Չնայած, իհարկե, ոչ ոք չի կարող չնկատել «Սանիթեքի» վատ աշխատանքը»,–ասաց նա։

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38–ից +39 աստիճանի, ինչն աննախադեպ է այս ժամանակահատվածի համար։ Հիշեցնենք, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ մեր օդերևութաբանական պատմության ընթացքում հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։

102
թեգերը:
աղբ, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը վերցնում է գետնին ընկած աղբը. տեսանյութ
Փաշինյան. Աղբը լցնում են ջրանցքներն ու բողոքում, որ ոռոգում չունեն
Գոնե Երևանի աղբը այստեղ չհասներ. աղբավայրի պատճառով Մասիսում սովորում են չշնչել
Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Դավիթաշենում

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը. հերթը Դավթաշենինն է

2
(Թարմացված է 11:24 29.05.2020)
Փողոցում արևածաղկի սերմ ուտող պապիկները ոստիկանի նկատողությունից հետո պահեցին արևածաղկի տոպրակն ու իրարից հեռու նստեցին:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Ոստիկանները ստուգում են ինչպես բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, այնպես էլ փակ տարածքներում, տրանսպորտում ու ավտոմեքենաներում դրանց պարտադիր կրումը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, մայոր Գեղամ Բաղրամյանը, մեկնաբանելով ուժեղացված հսկողության նպատակը, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հետևում ենք, թե ինչքանով են հետևում մեր համաքաղաքացիները պարետի որոշմանն ու կատարում դրա պահանջները: Ասեմ, որ ոստիկանությունն ի սկզբանե տրամադրված չէ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու»,- ասաց նա:

Ոստիկանության մայորը հայտնեց, որ Դավթաշենում արդեն երրորդ անգամ է ուժեղացված հսկողություն իրականացվում: Նրա խոսքով` առաջին հսկողության համեմատ տարբերությունը մեծ է, այժմ քաղաքացիների 90%-ը դիմակներ ունեն:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները մոտենում են քաղաքացիներին, հարցնում` դիմակ ունեն, թե ոչ:

Փողոցի նստարանին նստած, արևածաղկի սերմ ուտող տարեց տղամարդիկ ոստիկանության մայորից նկատողություն ստացան ոչ միայն սոցիալական հեռավորություն չպահելու, այլև փողոցն աղտոտելու համար: Ոստիկանի հորդորից հետո տղամարդիկ նստեցին իրարից ավելի հեռու ու պահեցին արևածաղկի սերմով լցված տոպրակը:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Տեսանյութում հարցված քաղաքացիներից միայն 14-ամյա պատանու մոտ դիմակ չհայտնաբերվեց: Ոստիկանները նկատողություն արեցին, բայց չտուգանեցին, քանի որ անչափահաս էր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ, ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

2
թեգերը:
Ոստիկանություն, Երևան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
հիվանդանոց

Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է

54
(Թարմացված է 11:15 29.05.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից ամենաերիտասարդը կին է, ամենամեծը` տղամարդ։ Կանանցից մեկը խրոնիկկական հիվանդություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 7–ը մահացել են։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանցից 7-ը տղամարդ են, 3-ը կին։

«Մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

54
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Кандидат в президенты Карабаха Араик Арутюнян во время предвыборной агитации

Ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

0
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել հայտարարություն չէ:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև Ալիևի մեկ այլ արտահայտությանը, թե՝ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկում է փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացնում է` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,- ասել է Հարությունյանը:

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնը իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

0