ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Առաջիկա օրերին` հունիսի 4-8–ը, Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում այսօր ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի։
Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 7 աստիճանի, իսկ գիշերը կնվազի մինչև 23 աստիճան։