Նիկոլ Փաշինյան արխիվային լուսանկար

Արձան կոտրելու արվեստը կամ ժապավենով փաթաթված վանդալիզմը Երևանում

518
(Թարմացված է 23:05 01.06.2019)
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում զայրացել էր, թե ինչու են քանդվող արձանները տգեղ ժապավենով փաթաթում։ Բայց Հայաստանում արձաններ կան, որոնք նույնիսկ այդ ժապավենի մասին երազել չեն կարող։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Նախ գողացան ոտքերի ստորին հատվածներն ու և աջ ձեռքի արմունկը, հետո` երկու ձեռքերը, ապա` մարմինը պատող պղնձե շերտի գրեթե 60-70 տոկոսը։ Խոսքը Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի ամենահայտնի արձանի` Խաչատուր Հակոբյանի հեղինակած «Արձագանքի» մասին է։

Նույն տարիներին նույն ճակատագրին արժանացավ նաև նույն մայրուղու մեկ այլ հատվածում տեղադրված Դավիթ Բեժանյանի «Հավերժության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» արձանը։ Տարիների թալանից հետո ճանապարհի եզրին երբեմնի արձանի մասին վերջին 1-2 տարիներին հիշեցնում էր միայն պատվանդանի վրա մնացած մետաղական կոնստրուկցիան։

Իսկ այսօր երկու արձանների պատվանդաններն արդեն դատարկ են։ Այն ինչ դեռ մնացել էր արձաններից, մշակույթի նախարարությունը տեղափոխել է Նկարիչների միություն ու փորձում է վերականգնել` դրա համար բյուջեից հատկացնելով 9 մլն դրամ ։

«Այնպես չէ, որ կառավարությունը հանկարծ իմացավ այդ մասին»,– արձագանքելով կառավարության որոշմանը` Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով`կառավարության նախաձեռնությունը ողջունելի է, բայց երկու արձանով խնդիրը չի լուծվի, Հայաստանում անդամալուծված ու վանդալիզմի զոհ դարձած անթիվ արձաններ կան, որոնց մասին նույնիսկ չեն էլ հիշում։

««Ռոսիա» կինոթատրոնի մոտ ժամանակին մեր երիտասարդ քանդակագործները` Կոջաբաշյանը, Շիրազը, Պետրոսյան Յուրան, քանդակներ դրեցին։ Այնքան լավն էին։ Հիմա ոչ մեկը չկա։ Չգիտենք էլ` կա՞ն, թե՞ ջարդել, ավերել են»,– ասաց Մինասյանը։

Ճարտարապետների միության նախագահը կիսավեր արձանների թվում հիշեց Մալաթիա–Սեբաստիա համայնքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգում 1985թ.-ին կառուցված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը։

«Ռոսիա» կինոթատրոն, 1979 թվական
Фото из "Популярная художественная энциклопедия" Издательство "Советская энциклопедия", 1986

Քանդակագործ Ս.Նազարյանի ու ճարտարապետ Գ. Ռաշիդյանի հեղինակած մոնումենտալ հուշարձանի մարմարյա ծածկույթը ջարդված ու պոկված է։ Անգամ կարող է վտանգավոր լինել դրա մոտ խաղացող երեխաների համար։

«Շատ վատ վիճակում է, որովհետև, չգիտեմ ինչու, մեր ազգը, երբ նոր ուղղություն է գտնում, մոռանում է հինը։ Մեր հայրերի չափ մարդ է այդտեղ թաղված, բայց ոչ մեկը ժամանակին ուշադրություն չդարձրեց>,– ասաց Մինասյանը` հավելելով, որ ցանկության դեպքում այս արձանը դեռ կարելի է փրկել։

Ի դեպ, մայիսի 30-ին, կառավարության նիստում վարչապետը, որպես անցորդների համար վտանգավոր դարձած հուշարձան, հիշատակել էր Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որի վերին հատվածից ևս քարերի թափվելու վտանգ կա։ Փաշինյանն ասել էր, որ միայն իր նկատողությունից հետո արձանը պատվեց ժապավեններով` քաղաքացիներին ընկնող քարերից պաշտպանելու նպատակով։ Ընդ որում, այս արձանի վիճակը վարչապետը նկատել էր արձանի հարակից տարածքի վերանորոգված այգու բացման օրը։

Իսկ Մալաթիա–Սեբաստիայի վերոհիշյալ արձանը վարչապետը երևի դեռ չի տեսել։ Այլապես այն ևս գոնե ժապավենով սահմանազատված կլիներ։

Մեկ այլ երևանյան արձան էլ` կռնատ աղջկա կարգավիճակով կանգնած է Երևանի ամենակենտրոնական հատվածում` Թամանյանի պլանի գլխավերևում` Աբովյան պուրակից դեպի Սարալանջ բարձրացող ճանապարհի անկյունում։

Բայց Նիկոլ Փաշինյանը երևի այստեղով էլ դեռ չի անցել։ Տարիներ շարունակ արձանի մասին ոչ մի պետական կառույց չի հիշել։ «Կժով աղջիկը» անունը կրող քանդակի ձեռքի կժից ժամանակին ջուր էր հոսում։ Այն ոչ միայն արձան էր, այլև աղբյուր։

Девушка с кувшином
© Sputnik / Aram Nersesyan
Կժով աղջիկը

Այսօր ոչ միայն ջուրը չկա, այլև քարաշեն աղջկա ձեռքի կուժը, ձեռքն ու ոտքի մի մասը։

Քանդակի հեղինակը Այծեմնիկ Ուրարտուն բարձրագույն կրթություն ստացած առաջին կին քանդակագործն էր, որի ամենագեղեցիկ ու ժամանակին երևանցիների ամենասիրված գործերից մեկին այսօր ոչնչացում է սպառնում։

Հայ հանրությունն օրեր առաջ ալեկոծեց Երևանի նորաբաց այգու նոր արձաններից մեկը` նավակով տղայի արձանը ջարդելու մասին լուրը։ Զայրույթը հասավ մինչև երկրի ղեկավարություն։ Նույնիսկ ոստիկանությունը նկատողություն ստացավ, որ դեռ չի գտել արձանը կոտրողին։

Իսկ այն վանդալիզմը, որ տեղի է ունեցել տարիներ շարունակ բոլորիս աչքի առաջ, այսօր էլ շարունակում է չնկատել թե՛ հանրությունը և թե՛ իշխանությունը։

518
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հուշարձան
Ըստ թեմայի
Արամի 23-ի շենքի փլուզումը նախադեպ չի լինի. քաղաքապետը խոստանում է պահպանել հուշարձանները
Մուշեղյան․ «Պատմությունը չի կարելի քանդել, հուշարձանը միայն ժամանակով չի որոշվում»
Բացառիկ և տեսարժան այս վայրերն այլևս չկան. ոչնչացված հուշարձանների լուսանկարները
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք
Շտապօգնության ավտոմեքենաներ

Սիսիանում ևս 3 հոգու են հոսպիտալացրել

33
(Թարմացված է 18:32 14.05.2021)
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող 373 անձինք մինչև 18 տարեկան են։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սիսիան համայնքում ընդհանուր առմամբ արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 402 դեպք։ Այդ ախտանշաններն ունեցող անձանցից 373-ը մինչև 18 տարեկան են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։

Այժմ Սիսիանի բժշկական կենտրոնում 9 հիվանդ կա, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:

Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։

Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում։

«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին

33
թեգերը:
հիվանդանոց, Սիսիան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում. պատմում են բնակիչները

205
(Թարմացված է 18:03 14.05.2021)
Երկու գյուղերն էլ սահմանակից են արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներին։ Գյուղերի բնակիչները հակասական տեղեկություններ են հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ադրբեջանցիները չեն հատել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի տարածքով անցնող ՀՀ պետական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետը Սիմա Չիթչյանը։

Գյուղի և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների միջև հեռավորությունը կազմում է 4,5 կմ։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ այդ հատվածում ադրբեջանցի զինծառայողները հատել են սահմանը:

«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են

«Մենք դեռ մայիսի 12-ին նկատեցինք, որ ադրբեջանցի զինծառայողներն առաջ են շարժվել։ Սակայն հայերի և ադրբեջանցիների միջև որևէ բախում չի եղել, ադրբեջանական կողմը չի սպառնացել և չի ահաբեկել մեր գյուղի բնակիչներին։ Այժմ մարզի ղեկավարությունը և իրավասու մարմինները բանակցություններ են վարում բուֆերային գոտի ստեղծելու համար։ Սպասում ենք բանակցությունների ավարտին»,- ասաց նա:

Չիթչյանը նշեց, որ գյուղում խուճապ չկա, բայց համայնքի բնակիչները գերադասում են անասուններին արոտավայր չտանել, քանի որ երկու օր առաջ ադրբեջանցի զինծառայողները գյուղի հովվին զգուշացրել են, որ «այդ կողմերում չերևա»:

Մինչդեռ Վերին Շորժայի բնակիչները պնդում են, որ ադրբեջանական զինուժը ոչ թե սահմանին է, այլ առաջ է շարժվել և ներթափանցել ՀՀ տարածք: Գյուղացիները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց տեղյակ են բանակցությունների մասին, որոնցում ներգրավված է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նրա հետ կապ հաստատել առայժմ չի ստացվում։

Նշենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները գտնվում են Վերին Շորժայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նրա խոսքով՝ օրվա երկրորդ կեսին հակառակորդը 20 հոգանոց խմբերով առաջ է շարժվել, սակայն հայ զինծառայողները վերահսկում են իրավիճակը և գիտեն, թե սահմանի որ հատվածը քանի ադրբեջանցի է հատել։

«Խնդիրն այստեղ այլ է: Քանի որ հրադադար է, այդ մարդկանց արգելելու որևէ ձև չկա, երբ տեսանք, որ ադրբեջանցին մեր հողում է՝ հասկացանք՝ որևէ հրաման չկա՝ ոնց կանգնեցնեն այդ մարդկանց»,- պատմել է նա:

Մելքոնյանը հավելել է, որ երկրորդ բանակային կորպուսի ղեկավարությունն ու վարչակազմի ներկայացուցիչները ադրբեջանական կողմին զգուշացրել են` թեկուզ մեկ մետրով առաջ շարժվելու դեպքում կոշտ միջոցների կդիմեն: Ադրբեջանցի զինծառայողների գործողությունները նա որակել է սադրանք և կոչ արել չտրվել դրանց։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

205
թեգերը:
Սահման, Կութ, ադրբեջանցի, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Ադրբեջանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ բանակցում է Հայաստանի հետ
Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին
Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед заседанием Высшего евразийского экономического совета (20 декабря 2019). Санкт-Петербург

Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը. Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

0
Նիկոլ Փաշինյանի խոսքով` քանի որ Ադրբեջանի ԶՈւ–ն ամբողջությամբ չի լքել ՀՀ տարածքը, դրա համար էլ Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։

Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ–ն լքել է Հայաստանի տարածքը, սակայն քանի որ ամբողջությամբ նրանք չեն հեռացել ՀՀ տարածքից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ փաշինյանն այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ երեկ երեկոյան Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելով Սյունիքի սահմանների տիրող իրավիճակը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը հայտնել էր` Փաշինյանը Պուտինից ռազմական օգնություն է խնդրել։

«Այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին և ասել, որ երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն ՌԴ–ն ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երեկ, երբ զրուցել է Պուտինի հետ, օգնություն չի խնդրել, քանի որ երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկել են։

«ՌԴ նախագահն էլ ասել է, որ ինքն էլ կարծում է` Ադրբեջանի ԶՈՒ–ն պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին։ Կա ավելի կարևոր մաս` երեկոյան արձանագրվել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ–ն պետք է լքեն մեր տարածքը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` վերջին օրվա ընթացքում այդ պայմանավորվածությունը մասամբ է կատարվել, ինչի համար էլ նա այսօր է նամակով դիմել Պուտինին։

Փաշինյանը հավելեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան նույնպես պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին։

0