00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների` ոստիկան, փաստաբան, գրող ու մարզիկ

© Photo / official site of the President of RAЦеремония вручения гос.наград и званий (29 мая 2019). Еревaн
Церемония вручения гос.наград и званий (29 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե սպորտսմենը հաջորդ սերունդը չկրթի, մենք ինչ-որ տեղ կանգ կառնենք: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում պարգևներ հանձնելու հնարավորություն կունենա նաև նրանց, ովքեր ևս արժանի են կոչումների ու պարգևների:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սարգսյանը պետական բարձր պարգևներ ու կոչումներ է շնորհել տարբեր ոլորտների ներկայացուցիչների։

«Մենք հին ժողովուրդ ենք, որն ունեցել է շատ հզոր պետականություն, կորցրել է այն, նորից վերագտել է իր պետականությունը, և այսօր ապրում է իր նոր պետականության ծաղկումը»,– ասել է նախագահը,– «դուք տարբեր ոլորտներից եք՝ սպորտի, ոստիկանության, մշակույթի, երգի, բայց, ի վերջո, ինձ համար այս բոլորը ներկայացնում են մեր ժողովրդի շատ կարևոր արժեքներից մեկը, որն ընդհանուր բառով կոչվում է մշակույթ»:

© Photo / official site of the President of RAՆախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների
Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների` ոստիկան, փաստաբան, գրող ու մարզիկ - Sputnik Արմենիա
Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների

Ինչպես հայտնում ն ՀՀ նախագահի գրասենյակից, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի և հայրենանվեր գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել «Հայ օգնության ֆոնդ» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ–Գուլյանը, Երախտագիտության մեդալով`«Հայ օգնության ֆոնդ» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։ Պատվո շքանշան է շնորհվել նաև «Հայ օգնության ֆոնդ» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպությանը` Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, բարեգործական երկարամյա լայնածավալ գործունեության և hիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։

© Photo / official site of the President of RAՆախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների
Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների` ոստիկան, փաստաբան, գրող ու մարզիկ - Sputnik Արմենիա
Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների

Մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել արձակագիր Վահագն Գրիգորյանը, կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, երախտագիտության մեդալով՝ Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սերյոժա Մելիքյանը։

Երկարամյա արդյունավետ մասնագիտական գործունեության համար`«Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել փաստաբան Միշա Փիլիպոսյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար` Երախտագիտության մեդալով Արամ Մարգարյանը։

Պարգևատված գործիչների թվում է նաև ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Նա իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

© Photo / official site of the President of RAՆախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների
Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների` ոստիկան, փաստաբան, գրող ու մարզիկ - Sputnik Արմենիա
Նախագահը պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների գործիչների

«Եթե սպորտսմենը, որը մեծ հաջողությունների է հասել, իր հաջորդ սերունդը չկրթի, ապա մենք ինչ-որ տեղ կանգ կառնենք: Եթե ոստիկանության գնդապետի գեղեցիկ համազգեստը կրող տիկինը ոչ միայն օրենքը պահպանելով է զբաղվում, այլ նաև զբաղվում է նոր սերնդին կրթելով, սա նույնպես մշակույթ է»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին ու հույս հայտնել, որ առաջիկայում պարգևներ հանձնելու հնարավորություն կունենա նաև նրանց, ովքեր ևս արժանի են այդ կոչումներին ու պարգևներին:

Լրահոս
0