00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արագածավանցիները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթուղին. ՋՕԸ–ն բացատրում է խնդիրը

© Sputnik / Hayk PetrosyanСотрудники "Арарат цемента" перекрыли дорогу, ведущую к заводу (15 апреля 2019). Арарат
Сотрудники Арарат цемента перекрыли дорогу, ведущую к заводу (15 апреля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղացիները վստահեցնում են, որ ոռոգման ջրի սակագինը 5 անգամ բարձրացել է։ Այդ մասին իրենք տեղեկացել են արդեն օգտագործված ջրի դիմաց անդորրագրերը ստորագրելու ժամանակ։ Ջրօգտագործողների միության ընկերության պետն էլ նշում է, որ գյուղացիների դժգոհության պատճառը հենց նրանցից շատերի անբարեխղճությունն է։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները փակել են Երևան–Գյումրի ավտոճանապարհն ու երկաթուղին։

Բողոքի ակցիայի պատճառը ոռոգման ջրի նոր սակագինն է։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը, ով ներկայացավ Արամայիս անունով, Ջրօգտագործողների միությունը որոշել է ոռոգման ջրի դիմաց հողի հեկտարով հաշվարկող գումարն այսուհետ գանձել ջրի ծավալով։

«Այսինքն, այն դեպքում երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ էլ բարձր սակագին՝ 100 000 դրամ, լիտրի պարագայում սակագինը ահռելի չափով կբարձրանա»,– ասաց նա։

Ակցիան մասնակցող Արմենն էլ ասաց, որ սակագնի բարձրացման փաստն իրենց անակնկալի է բերել։

«Երբ որոշ ժամանակ առաջ մենք ճանապարհը էլի փակել էինք, նախարարն էկավ, ասաց` 1 հա–ը 13 000 դրամից չի անցի, ջրեք, մինչև որոշում ընդունվի։ Հետո, երբ արդեն մի ջուր ջրել էինք, գնացինք, որ ստորագրենք, պարզվեց, որ արդեն 30 000 դրամից ավել է կազմում»,– ասաց նա։

Акция протеста у здания парламента (29 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ն զիջումների է գնացել. բուքմեյքերները դադարեցրել են բողոքի ցույցը

Գյուղացիները պնդում են, որ 1 հա հողատարածք ջրելու համար 30 000 դրամը նվազագույն սակագինն է, մարդիկ կան, որ նույն հողատարածքի ոռոգման դիմաց 50 000 դրամից էլ շատ են վճարել։

Գյուղացիները պետական ու համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում են պահանջում ու վստահեցնում են` ճանապարհն ու երկաթգիծը չեն բացելու, մինչև իրենց հարցը լուծում չստանա։

«Շիրակ» ՋՕԸ պետ Սերգեյ Կրպեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց ՋՕԸ–ն սպասարկում է Թալինի 32 գյուղերը, որոնցից միայն Արտենի ու Արագածավան գյուղերի մի քանի ջրօգտագործողներ են դժգոհ իրենց աշխատանքից։

«Մարդիկ կան` ջուրը թողնում են հողի վրա, թողնում գնում են տուն։ Ամբողջ գիշեր ջուրը հոսում է»,– ասաց Կրպեյանը` գյուղացիների դժգոհությունը մեկնաբանելով հենց իրենց անբարեխղճությամբ։

«Իրենց հասնում է 1հա–ի ջրելու համար 1700 խմ ջուր, բայց իրենք 3-4 հազար խմ ջուր են օգտագործում։ Նախատեսվածից շատ են օգտագործում»,– ասաց Կրպեյանը` նշելով, որ ավել գանձվող վճարումները հենց այդ` ավել օգտագործված ջրի ծավալի դիմաց են։

Նրա խոսքով` տարեկան 1 հա հողատարածքի դիմաց նախատեսված է շուրջ 8000 խմ ոռոգման ջուր և դրա դիմաց շուրջ 80 000 դրամ վճարում։

Բայց իրականում գյուղացիները շատ ավելին են վճարում, քանի որ նախատեսվածից շատ էլ օգտագործում են։

«Մարդ կա, որ նորմալ ջրում է, 1700-ի փոխարեն 800 կամ 1000 դրամ է բռնում։ Մարդ էլ կա, որ 8000, 10 000 դրամ է բռնել։ Ինձ մոտ հիմա օրագրեր կան, որ մենք ջուրը չափել, տվել ենք, ջուրը վերցրել են, օգտագործել, չեն ստորագրել։ Հիմա այդ ջրի ծախսը, կորուստները մնացել են մեզ վրա»,– ասաց Կրպեյանը։

Նշենք, որ խմ ոռոգման ջրի հաստատագրված սակագինը Հայաստանում 11 դրամ է։

Հիշեցնենք` արագածավանցիները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև մայիսի 10-ին։ Այդ օրը նրանց հետ հանդիպման էր եկել Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Հենց այդ օրն էլ նա գյուղացիներին խոստացել էր քննարկել հարցը`դրա համար հատուկ հանձնաժողով ստեղծելով։ Իսկ մինչ այդ գյուղացիներին հորդորել էր ըստ անհրաժեշտության ոռոգել իրենց հողատարածքները։

Լրահոս
0