00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծնողները մտահոգ են. 4–րդ դասարանցիները կրկին թեստ կհանձնեն, բայց պայմաններն են փոխվել

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե նախկինում թեստերի համար նախատեսված էր 90 րոպե, ապա այժմ 60 րոպե ժամանակ կտրվի։ 4–րդ դասարանցի աշակերտ ունեցող ծնողները մտահոգ են, որ երեխաները չեն հասցնի առաջադրանքը կատարել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման համակարգը կրկին թեստային է դարձել, սակայն թեստի համար նախատեսված նախկին` 90 րոպեի փոխարեն այժմ աշակերտներին կհատկացվի 60 րոպե։

Խնդիրն այն է, որ նախորդ երկու տարիներին 4–րդ դասարանցիները թելադրություն են գրել` որպես «Մայրենիի» գիտելիքների ստուգում, որի համար նախատեսված է եղել 60 րոպե։ Իսկ մինչ այդ, երբ թելադրության փոխարեն թեստ են հանձնել, աշակերտներին հատկացվել է 90 րոպե։ Այսինքն` թեստից թելադրության անցում կատարելիս քննության ժամանակը կրճատվել է 30 րոպեով։

Церемония награждения учителей в министерстве образования и науки (12 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար երաշխավորված նվազագույն աշխատավարձ կսահմանվի

4–րդ դասարանի աշակերտների մի շարք ծնողներ, նախ սոցցանցերում, ապա արդեն մեզ հետ զրույցում իրենց մտահոգությունն են հայտնել, թե արդյո՞ք երեխաները հասցնելու են 1 ժամում կատարել առաջադրանքը։

«Եթե նախկինում 1.30 ժամ էր նախատեսված թեստի համար, իսկ հիմա 1 ժամ, ապա ինչպե՞ս են երեխաները հասցնելու այն կատարել։ Առանց այն էլ երեխաների համար սթրես է այդ տարիքում քննություն հանձնելը»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Դիանա Սուքիասյանը, որը 4–րդ դասարանում սովորող տղա ունի։

Մեկ այլ 4–րդ դասարանցու ծնող էլ` Սրբուհի Վարդանյանը, նշեց, որ հույս ունի` կրթության նախարարությունը, քննության ժամանակը կրճատելով, կրճատել է նաև թեստում առկա հարցերի թիվը. «Աբսուրդ կլինի, եթե երեխաները նույն առաջադրանքը կատարեն 60 րոպեում։ Այնպես չէ, որ այդ տարիքում երեխաներն այնքան փորձ ունեն քննություն հանձնելու, որ արագ կենտրոնանան ու սկսեն գրել»։

Տետ-ա-տետ - Արտակ Պողոսյան - Sputnik Արմենիա
Համակարգը թափանցիկ է, և ծնողն այլևս դպրոցի տնօրենից չի լսի ավանդական «տեղ չկան». Պողոսյան

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ծնողները կարող են որևէ մտահոգություն չունենալ, քանի որ թեստերի հարցերը կազմված են լինելու այնպես, որ 60 րոպեի ընթացքում լիարժեք հնարավոր լինի դրանք գրել։

«4–րդ դասարանցիների գիտելիքների ստուգման համար նախատեսված քննության ժամանակն ինքնանպատակ չէ կրճատվել։ Դրա վրա աշխատել են մասնագետներ` Կրթության ազգային ինստիտուտը, Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Երկու դասաժամ` 90 րոպե, 4–րդ դասարանի երեխան քննություն հանձնել չի կարող, ի վերջո, նորմեր գոյություն ունեն»,–ասաց նա։

Մեր հարցին, թե այնուամենայնիվ կրճատվե՞լ են թեստերի հարցերը կամ հեշտացվե՞լ են դրանք` Արշակյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։ Սակայն նա պնդեց, որ 60 րոպեն կբավարարի, որպեսզի երեխան կարողանա պատասխանել հարցերին, քանի որ մասնագետները հաշվի առել են այն հանգամանքը, որ ժամանակը կրճատվել է։

Ի դեպ, 4–րդ դասարանցիները «Մայրենիից» քննություն կհանձնեն հունիսի 3-ին, իսկ «Մաթեմատիկայից» ` հունիսի 5-ին։

Լրահոս
0