ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հրաժարականների շքերթը ոգևորել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին։
«Չբռնեմ, ես էլ հրաժարական տամ, եղանակներն էլ կդզվի, կպրծնեք»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սուրենյանը։
Նրա էջի հետևորդները, սակայն, այնքան էլ համաձայն չեն Սուրենյանի հետ։ «Դու որ հրաժարական տաս, կարկուտը գալու է ցույց անի»,– գրել է նրանցից մեկը։
Մեկ ուրիշն էլ նշել է, որ եղանակն արդեն լավ է, ուստի պետք է մոռանալ հրաժարականի մասին։
Օգտատերերից մեկն էլ առաջարկել է հրաժարականի փոխարեն «անձրևները մերժել»։
«Հայաստանում միակ ճշմարիտ խոսող մարդն ես, դու էլ հրաժարական տուր, ու պրծնենք»,– գրել է մեկ ուրիշը։
Օգտատերերից մեկն էլ Սուրենյանին պարզապես պատվիրել է «հանգիստ նստել տեղը»։
Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել