Շառլ Ազնավուրը Երևանում

Արխիւային տուեալներ. ինչու Ազնաւուրի ընտանիքը չվերադարձաւ Հայաստան

159
(Թարմացված է 22:58 22.05.2019)
Ֆրանսահայ շանսոնյէ Շառլ Ազնաւուրը կը ճանչնան ոչ միայն Հայաստանի մէջ, այլեւ ամբողջ աշխարհի մէջ: Հայոց ցեղասպանութենէն ետք մեծ երաժիշտի նախնիները յայտնուեցան Ֆրանսայի մէջ: Այն մասին, թէ ինչը խանգարեց Ազնաւուրեաններուն վերադառնալ պատմական հայրենիք հայրենադարձութեան առաջին ալիքին հետ, կը պատմէ Sputnik Արմենիան:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ֆրանսահայ շանսոնյէ Շառլ Ազնաւուր ծնած է Փարիզ հայ դերասաններու ընտանիքի մէջ 1924 թուականին: Զանգուածային հայրենադարձութեան ժամանակ Ազնաւուրեաններու ընտանիքը դարձաւ այն հազարաւոր ընտանիքներէն մէկը, որ հայրենիք վերադառնալու մտադրութեամբ դիմած էր Խորհրդային Հայաստանի իշխանութիւններուն:

Ազնաւուրեանները Ախալցխայէն են

Ազնաւուրեաններու տոհմը, որոշ տուեալներու համաձայն, սկիզբ կ’առնէ Արեւմտեան Հայաստանէն (ներկայիս Թուրքիա), սակայն մանրամասն տուեալներ դեռ չկան: Յայտնի է, որ Շառլ Ազնաւուրի մեծհայրը` հօրական կողմէն Միսաք Ազնաւուրեանը, որոշ շրջաններու մէջ յայտնի խոհարար էր, որ կեանքի վերջին տարիներն ընտանիքին հետ անցուցած է Փարիզի մէջ: Ան մահացած է 1938 թուականին: Հայաստան յաճախ Շառլի մեծմայրը կու գար` Հայկանոյշը:

1897 թուականի մայիսին Ախալցխայի մէջ Միսաքն ու Հայկանոյշն ունեցան Մամիկոնը` ապագայ շանսոնյէի հայրը: Մամիկոնը դերասան էր եւ կրցած էր աշխատիլ Թիֆլիսի թատերախումբին մէջ, իսկ աւելի ուշ թատերախումբին հետ միասին հիւրախաղերով մեկնած էր Կոստանդնուպոլիս (այժմ` Սթամպուլ):

Национальный архив. Документы семьи Шарля Азнавура
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Ազգային արխիւը չհրապարակուած փաստեր ներկայացուցած է Շառլ Ազնաւուրի ընտանիքին մասին

Ան ընտանիքով տեղափոխուեցաւ Փարիզ, ուր հանդիպեցաւ ապագայ կնոջը` Իզմիրի մէջ ծնած Քնար Պաղտասարեան-Ազնաւուրեանին: Քնարի ծնողները մահացան Օսմանեան կայսրութեան մէջ Հայոց ցեղասպանութեան զանգուածային ջարդերու ժամանակ: Քնարը նոյնպէս դերասանուհի էր:

Անոնք ամուսնացան 1922 թուականի յունուար 22-ին, իսկ մէկ տարի անց ունեցան դուստր, որուն անուանեցին Այտա: Երկու տարի անց 1924 թուականին Փարիզի մէջ լոյս աշխարհ եկաւ Շառլ Ազնաւուրը:

Չկայացած հայրենադարձութիւն

Համիտեան ջարդերէն (1894-1896) եւ 1915 թուականի Հայոց ցեղասպանութենէն ետք  քանի մը միլիոն հայ յայտնուեցաւ հայրենիքէն դուրս: XX դարու 20-30-ական թուականներուն սկսաւ հայրենադարձութեան առաջին ալիքը դէպի Արեւելեան Հայաստան:

«Արխիւի մէջ բազմաթիւ փաստաթուղթեր  պահպանուած են, որոնք կը հաստատեն այդ տուեալները, սակայն զանգուածային ու տարրերային պէտք է համարել 1946 թուականին սկսած հայրենադարձութիւնը», — Sputnik Արմենիայի թղթակիցին հետ զրոյցին ըսաւ Հայաստանի ազգային արխիւի գիտահետազօտական բաժինի աշխատակից Մարինէ Մարտիրոսեան:

Национальный архив. Документы семьи Шарля Азнавура
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Ազգային արխիւը չհրապարակուած փաստեր ներկայացուցած է Շառլ Ազնաւուրի ընտանիքին մասին

Անոր խօսքով, այդ ժամանակաշրջանին Խորհրդային Հայաստան  ժամանած  ու հաստատուած էին բազում հայեր, որոնց համար ստեղծուած էին գոյութիւն պաշտպանելու համապատասխան պայմաններ:

«Հայաստան Հայրենական մեծ պատերազմէն ետք դժուար վիճակի մէջ էր, սակայն հայրենադարձներուն կ’օգնէին ինչով որ կրնային», — նշեց Մարտիրոսեան:

Արխիւին մէջ պահպանուած են հայրենիք վերադառնալու նպատակով Խորհրդային Հայաստանի կառավարութեան դիմած Ազնաւուրեաններու ընտանիքի փաստաթուղթերը:

«Խորհրդային իշխանութիւններուն ուղարկած փաստաթուղթերուն մէջ կան նամակներ, ուր Ազնաւուրեաններու ընտանիքի իւրաքանչիւր անդամ կը գրէր, որ շատ կը ցանկայ Հայաստան բնակութիւն հաստատել»,- յայտնեց Մարտիրոսեան:

Национальный архив. Документы семьи Шарля Азнавура
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Ազգային արխիւը չհրապարակուած փաստեր ներկայացուցած է Շառլ Ազնաւուրի ընտանիքին մասին

Բազմաթիւ թուղթերու մէջ պահպանուած է նաեւ Շառլ Ազնաւուրի առաջին կնոջ` ֆրանսուհի Միշլէնի գործը:

«1927 թուականի սեպտեմբեր 14-ին Փարիզի մէջ ծնաւ ֆրանսուհին` Փոլի եւ Ժան Ռուժելի դուստրը: Երգչուհի, ունիմ միջին կրթութիւն, ամուսնացած եմ Շառլ Ազնաւուրի հետ: Մեծ ցանկութիւն ունիմ խորհրդային երկիր գալու», — գրուած է նամակին մէջ, որ Sputnik Արմենիայի համար կարդաց Մարտիրոսեան:

Հայաստան գալու ցանկութիւնը մեծ էր, սակայն մեծ երգիչի նախնիները չյաջողեցան ատիկա ընել: «Երեւի անոնք ինկած են պատմական հայրենիք վերադառնալ ցանկացողներու զանգուածային ալիքին մէջ ու պարզապէս չեն ընտրուած», — եզրափակեց Մարտիրոսեան:

Անով Հայաստանի հետ Շառլ Ազնաւուրի կապը չաւարտեցաւ: Ան պարբերաբար կու գար հայրենիք: Ազնաւուր մեծ ներդրում ունի 1988 թուականի աւերիչ երկրաշարժէն յետոյ Հայաստանի վերականգնման գործին մէջ:

Шарль Азнавур. Концерт в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Շառլ Ազնաւուր

2004 թուականին, այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանով, Շառլ Ազնաւուրն արժանացաւ Հայաստանի ազգային հերոսի կոչման:

159
թեգերը:
Հայաստան, ԽՍՀՄ, Ֆրանսիա, Շառլ Ազնավուր
թեմա:
Sputnik Արմենիան` արևմտահայերենով (229)
Ըստ թեմայի
Երեւան–Փարիզ ճակատագրական չուերթը, կամ ինչպէս Ազնաւուրն ինքնագիր խնդրեց հայ երգչուհիէն
«Սրտանց կը կարեկցիմ հայ ժողովուրդին». Վրաստանի նախագահի գրառումը Յուշամատեանին մէջ
«Պրազիլական դիմակահանդէսը լաւ PR եղաւ Հայաստանի համար». Սիպիլ
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

«Մեռած ենք, թաղած չենք». գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

36
(Թարմացված է 18:16 03.03.2021)
Ադրբեջանում հայտնված գերիների ծնողները վրդովված են, ասացին, որ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:

Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:

Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:

«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։

36
թեգերը:
ծնող, Գյումրի, Շիրակի մարզ, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

30
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

30
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Դիպուկահարները ՀՀ ԱԺ–ում

ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարների ցուցադրությունը

0
(Թարմացված է 18:32 03.03.2021)
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։

Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:

Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:

ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։

0
թեգերը:
ԱԺ, Նիկոլ Փաշինյան, Զենք, դիպուկահար, հանրահավաք, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ