«Սանիթեքի» աղբամաններ

Երևանի քաղաքապետարանը սկսել է «Սանիթեքի» փոխարեն հավաքել աղբը. տեսանյութ

140
Քաղաքապետարանի գնած «ԿամԱԶ» մակնիշի մեքենաները օրեր առաջ են հասել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսել են աշխատանքները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից»,– նշել է նա։

Ապրիլի 18-ին կառավարությունը հաստատել էր քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաներ ձեռք բերելու մասին որոշումը։

Գոնե Երևանի աղբը այստեղ չհասներ. աղբավայրի պատճառով Մասիսում սովորում են չշնչել

Կարապետյանն օրեր առաջ հայտնել էր, որ քաղաքապետարանի գնած 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներն արդեն Հայաստանում են:

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով

 

140
թեգերը:
աղբ, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանը կրկին խոստանում է մաքրել աղբը. Երևանը աղբահանության նոր մարմին կունենա
Կիրակնօրյա մաքուր լուր քաղաքապետարանից. աղբատար մեքենաների պարկը թարմացվում է
Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը
Արխիվային լուսանկար

Հայաստանում 24 ժամով դադարեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

6
Կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է համապատասխան մարմինների կողմից հայտնաբերված խախտումների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 17572 ստուգում։ Ստուգումներն անցկացվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության և  Շուկայի Վերահսկողության տեսչական մարմինները։

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

6
Ըստ թեմայի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Կասեցվել է «Մարս Ավիայի» շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Դավիթաշենում

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը. հերթը Դավթաշենինն է

62
(Թարմացված է 11:24 29.05.2020)
Փողոցում արևածաղկի սերմ ուտող պապիկները ոստիկանի նկատողությունից հետո պահեցին արևածաղկի տոպրակն ու իրարից հեռու նստեցին:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Ոստիկանները ստուգում են ինչպես բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, այնպես էլ փակ տարածքներում, տրանսպորտում ու ավտոմեքենաներում դրանց պարտադիր կրումը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, մայոր Գեղամ Բաղրամյանը, մեկնաբանելով ուժեղացված հսկողության նպատակը, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հետևում ենք, թե ինչքանով են հետևում մեր համաքաղաքացիները պարետի որոշմանն ու կատարում դրա պահանջները: Ասեմ, որ ոստիկանությունն ի սկզբանե տրամադրված չէ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու»,- ասաց նա:

Ոստիկանության մայորը հայտնեց, որ Դավթաշենում արդեն երրորդ անգամ է ուժեղացված հսկողություն իրականացվում: Նրա խոսքով` առաջին հսկողության համեմատ տարբերությունը մեծ է, այժմ քաղաքացիների 90%-ը դիմակներ ունեն:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները մոտենում են քաղաքացիներին, հարցնում` դիմակ ունեն, թե ոչ:

Փողոցի նստարանին նստած, արևածաղկի սերմ ուտող տարեց տղամարդիկ ոստիկանության մայորից նկատողություն ստացան ոչ միայն սոցիալական հեռավորություն չպահելու, այլև փողոցն աղտոտելու համար: Ոստիկանի հորդորից հետո տղամարդիկ նստեցին իրարից ավելի հեռու ու պահեցին արևածաղկի սերմով լցված տոպրակը:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Տեսանյութում հարցված քաղաքացիներից միայն 14-ամյա պատանու մոտ դիմակ չհայտնաբերվեց: Ոստիկանները նկատողություն արեցին, բայց չտուգանեցին, քանի որ անչափահաս էր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ, ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

62
թեգերը:
Ոստիկանություն, Երևան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
Արմեն Սարգսյան

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

0
(Թարմացված է 12:26 29.05.2020)
Արմեն Սարգսյանը կոչով դիմել է քաղաքացիներին ու շնորհակալություն հայտնել բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Չեմ ուզում` մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է: Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել»,-ասել է նախագահը:

Սարգսյանը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին՝ ևս մեկ անգամ հորդորելով լինել շատ ուշադիր, սկզբունքային ու կարգապահ:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար:

«Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»,- ասված է նախագաի ուղերձում։

Ի դեպ, նախագահն իր ուղերձը հղել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշական է, որ նախագահի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում ու լուսանկարներում հանդիպմանը ներկա Արմեն Սարգսյանը, Անահիտ Բախշյանն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցը դիմակներով չեն: Հանդիպման սկզբում նախագահն առաջարկում է հանել դիմակները՝ նշելով, որ միմյանցից բավական հեռավորության վրա են գտնվում:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

0