Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես

Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես. լուսանկար

185
(Թարմացված է 18:32 13.05.2019)
Ապարատները տեղադրելու են առևտրի կենտրոններում, մետրոյի կայաններում, օդանավակայաններում և այլ մարդաշատ վայրերում։ Եթե սարքերն իրենց արդարացնեն, կհայտնվեն նաև տարբեր երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Xiaomi չինական ընկերությունը պատրաստվում է իր արտադրած սմարթֆոնները, ֆիտնես-թևնոցներն ու մյուս աքսեսուարները վաճառել հատուկ ապարատի միջոցով: Այս մասին հայտնել է ընկերության աշխատակից Մանու Կումար Ջայնը Twitter-ի իր էջում։

Սարքերից մեկն արդեն տեղադրվել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի Մանյատա տեխնոպարկում:

​Գնորդները վճարումները կարող են կատարել և՛ կանխիկ գումարով, և՛ բանկային քարտով, ինչպես նաև UnionPay International (UPI)-ի միջոցով:

Xiaomi Mi Express Kiosk անվանումը ստացած ապարատները տեղադրվելու են առևտրի կենտրոններում, մետրոյի կայաններում, օդանավակայաններում և այլ մարդաշատ վայրերում:

Եթե սարքերն իրենց արդարացնեն, դրանք կհայտնվեն նաև այլ երկրներում:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի ընկերությունն աշխատակիցների համար այսպիսի ապարատներ էր տեղադրել իր գրասենյակներում:

185
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (77)
Ըստ թեմայի
Ընդամենը 17 րոպե, և սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորված է. տեսանյութ
Սմարթֆոնի ցանկացած գաղտնաբառ ու PIN կոդ կարելի է գողանալ
Ներկայացվել է նոր սմարթֆոն՝ պտտվող տեսախցիկով. տեսանյութ
Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել
Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել