Սրբուկ

Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. ի՞նչ տեսքով է ներկայացել Սրբուկը «Եվրատեսիլի» բացմանը

5000
«Եվրատեսիլ 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհին ցնցել է երկրպագուներին։ Նրա անչափ սեքսուալ կերպարն ու կիսամերկ կուրծքը ապշեցրել են հանրությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2019»–ի հայ մասնակից Սրբուկը մրցույթի բացման արարողությանն է ներկայացել սպիտակ կոստյումով։

Լուսանկարը հրապարակվել է Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության պաշտոնական էջում։

Բաժանորդները մեկնաբանել են լուսանկարն ու հաջողություն մաղթել Սրբուկին։ Իսկ համացանցում ակտիվ քննարկում են նրա կիսամերկ կուրծքն ու կարմիր շրթներկը։

Певица Србук на Оранжевом ковре во время церемонии открытия конкурса Евровидение-2019 (12 мая 2019). Тель-Авив
© AP Photo / Ariel Schalit
Սրբուկ

«Եվրատեսիլի» Instagram–յան էջում մրցույթի մասնակիցները մի տեսանյութ են հրապարակել, որում երգչուհին նկարում է ինքն իրեն։ Սրբուկի նկարածը շատ է տարբերվում այն կերպարից, որով ներկայացել է մրցույթի բացմանը։

Посмотреть эту публикацию в Instagram

🇦🇲✏️ Watch @srbukofficial draw her self-portrait! #DareToDream #Eurovision

Публикация от Eurovision Song Contest (@eurovision)

«Մենք սիրում ենք Սրբուկին», «Նա հաղթող է», «Թագուհի», «Շատ տաղանդավոր աղջիկ է», «Հուսով եմ` նա կհաղթի», – գրել են աղջկա երկրպագուները։

«Եվրատեսիլ – 2019»–ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14–ին ու 16–ին Թել Ավիվում, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 18–ին։ Մրցույթին 41 երկրի ներկայացուցիչ կմասնակցեն։ Սրբուկը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում և կերգի Walking Out ստեղծագործությունը։

5000
թեգերը:
Եվրատեսիլ, Հայաստան
թեմա:
Եվրատեսիլ (27)
Ըստ թեմայի
Սրբուկն առաջինը ելույթ կունենա
Սրբուկը հրապարակել է եվրատեսիլյան երգի սև–սպիտակ «տարբերակը». տեսանյութ
Սրբուկն առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուկը պայթեցրել է բեմը. համացանցում հրապարակվել է նրա երկրորդ փորձի տեսանյութը