Lito Sora էլեկտրական մոտոցիկլետը

Էլեկտրական նոր մոտոցիկլետը պատրաստ է. հայաստանյան քանի՞ աշխատավարձ կարժենա. տեսանյութ

157
Lito Motorcycles ընկերությունը ներկայացրել է իր էլեկտրամոտոցիկլետի նոր սերնդի մոդելը, որը միջին աշխատավարձ ունեցող հայաստանցին դժվար թե կարողանա երբևէ գնել։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Lito Motorcycles ընկերությունը ցույց է տվել իր հանրահայտ մոտոցիկլետի՝ Lito Sora-ի երկրորդ մոդելը։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում։

Նորույթն իր նախորդին գերազանցում է և՛ հզորությամբ, և՛ արագությամբ՝ պահպանելով բավականին տարօրինակ տեսքը։

Շարժիչի հզորությունն ավելացել է` հասնելով մինչև 107 ձիաուժի, որը թույլ է տալիս մոտոցիկլետին 3 վայրկյանում զարգացնել 100կմ/ժ արագություն։ Նախորդ մոդելը նույնը կարողանում էր անել 4 վայրկյանում։

Ընկերությունը խոստանում է, որ այս մոտոցիկլետով մեկ ամբողջական լիցքավորմամբ քաղաքի պայմաններում հնարավոր կլինի երթևեկել 290 կմ։ Սուպերբայքի առավելագույն արագությունը 193 կմ/ժ է, իսկ արժեքը 82 250 դոլար։

Եթե գինը վերածում ենք դրամի, ստացվում է մոտ 39 մլն 524 հազար դոլար։ Հաշվի առնելով, որ Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես 120 հազար դրամ է, ապա պարզ հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս մոտոցիկլետն ունենալու համար հայաստանցին ստիպված կլինի մոռանալ ուտել–խմել–հագնվելու մասին և իր ամբողջ աշխատավարձը կուտակել ավելի քան 27 տարի։

Հիշեցնենք, որ Lito Motorcycles- ի արտադրած Lito Sora-ն առաջինն էր էլեկտրական մոտոցիկլետների շուկայում։

157
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (164)
Ըստ թեմայի
Այ քեզ բան. ռոբոտներն ատամ կմաքրեն, համրը կխոսի, անվարորդ տաքսին կհայտնվի Մոսկվայում
Այ քեզ բան. անօդաչուների բանակը համալրվել է «մողեսով», ովքե՞ր են մահանալու «Գահերի խաղում»
Այ քեզ բան. դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը
Միլիարդատերը Apple-ի նոր խաղի հերոսն է դարձել. տեսանյութ