Ստամբուլ

Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել

258
(Թարմացված է 21:02 04.05.2019)
Թուրքիայում շատ բան է փոխվել, օրինակ` ազգայնականությունն ու դրա դրսևորումները շատ թույլ են վերահսկվում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Թուրքիայում միգրացիոն աշխատանքի մեկնած հայերին արտաքսելու սպառնալիքները կարող են կյանքի կոչվել, քանի որ Թուրքիայում փոխվել են խաղի կանոնները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով տեղեկություններին, թե Թուրքիան կարող է արտաքսել հայաստանցիներին։

«Թուրքիայում շատ բան է փոխվել, օրինակ` ազգայնականությունն ու դրա դրսևորումները շատ թույլ են վերահսկվում։ Եթե նախկինում ազգայնական հռետորաբանությունը տեսականից չէր դառնում գործնական, ապա հիմա դրա դրսևորումները տեսնում ենք` քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների և ազատազրկման տեսքով, մամուլի և այլախոհների նկատմամբ հալածանքներով։ Բացի այդ, Թուրքիայի նախագահի անկանխատեսելի կերպարը թույլ է տալիս մտածել, որ չպետք է բացառել ոչինչ ու պատրաստ լինել նաև այդ սցենարին»,–ասաց թուրքագետը։

Նրա խոսքով, սակայն, Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիների թեման նոր չէ Թուրքիայի հասարակական–քաղաքական դիսկուրսում. առնվազն 90–ականների կեսերից այդ խնդիրը բարձրաձայնել են տարբեր պաշտոնյաներ։ Առաջինն այդ թեմային անդրադարձել է Թուրքիայի կին վարչապետ Թանսու Չիլլերը` սպառնալով արտաքսել հայերին։ Հետագայում մյուս բոլոր կառավարությունները, հատկապես` ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր բոլոր դեպքերում խոսել են այդ մասին։

Ինչ վերաբերում է հայաստանցիների` Թուրքիայից արտաքսման պատճառներին, ապա ըստ Մելքոնյանի` դրանք շատ են ու տարբեր` Թուրքիայի ներքին խնդիրներ, Ադրբեջանի հանդեպ պարտականություններ, Հայաստանի հանդեպ թշնամանքի աճ...

«Կան նաև լուրեր, որ հայաստանցի միգրանտների հնարավոր արտաքսման պատճառ կարող է լինել մեր խաղաղապահ առաքելությանը Սիրիա ուղարկելու հանգամանքը, սակայն ես չեմ կարծում, որ դա առաջնային պատճառ կարող է լինել։ Պետք է ընդամենը հիշել, որ Սիրիայում հայկական առաքելությունն իրականացնում է ոչ թե ռազմական, այլ մարդասիրական գործողություններ»,–ասաց նա։

Նրա խոսքով` այլ հարց է, որ Թուրքիայից հայաստանցի միգրանտների արտաքսումը Հայաստանի համար որոշակի խնդիրներ է առաջացնելու, սակայն Հայաստանը վաղուց պետք է դրան պատրաստ լիներ։

Ի դեպ, Թուրքիայում գտնվող հայաստանցի միգրանտների թվի մասին նույնպես տարբեր տեղեկություններ կան։ Մելքոնյանը հայտնեց, որ լուրերը, թե նրանց թիվը հասնում է 60-70 000–ի, ուռճացված են և դրանք թուրքական քարոզչամեքենայի սահմանած առասպելական թվերն են։ Իրականում, ըստ թուրքագետի, նրանց թիվը չի կարող անցնել 15-20 000–ի սահմանը։

258
թեգերը:
Թուրքիա
Ըստ թեմայի
Հայաստանի պատասխանը Թուրքիային պիտի լինի հզոր պետություն ունենալը. Թովմասյան
«Ինչ զզվելի երկիր է». թուրք բասկետբոլիստը դժգոհ է Էրդողանի ղեկավարած Թուրքիայից
Ոչ մի անձնական բան, կամ ինչու են հայերը շարունակում հանգստի մեկնել Թուրքիա
Ռոբերտ Քոչարյան

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

39
(Թարմացված է 14:16 29.05.2020)
Դատարանի որոշմամբ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Հիշեցնենք՝ վերջին դատական նիստին՝ մայիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հետևաբար չի կարող մասնակցել նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը

39
թեգերը:
Դատարան, կորոնավիրուս, համավարակ, հիվանդանոց, Մեղադրանք, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում
Ռոբերտ Քոչարյանը եկավ դատարան. նախկին վարչապետները ևս կներկայանան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նիստին. նրա որդին հերքել է վիրահատության մասին լուրերը
«Աստղիկ» բուժկենտրոն

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում

91
(Թարմացված է 14:05 29.05.2020)
Երևանյան հիվանդանոցում բժիշկները վարակվել են կորոնավիրուսով: Հիվանդանոցի ղեկավարությունը հայտնում է, որ նրանք այլ հիվանդների հետ չեն շփվել:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:

Նրա խոսքով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել:

«Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR թեստ են անում՝ նրանց հետագա սպասարկման անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Պետրոսյանը:

Թեստավորումը, նրա խոսքով, իրականացվում է հիվանդանոցի հարևանությամբ կազմակերպված մեկուսարանում: Այդտեղից հիվանդանոց են ընդունվում միայն բացասական պատասխանով հիվանդները: Դրական պատասխանի դեպքում տեղափոխվում են կորոնավիրուսի բուժման համար առանձնացված այլ հիվանդանոցներ:

Հիշեցնենք` երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Աստղիկ» ԲԿ-ի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Հիվանդանոցի ղեկավարությունը հաստատել է լուրը, բայց վստահեցրել, որ բժիշկները վատ զգալուց հետո աշխատանքի չեն հաճախել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

91
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Եմեն

Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները

0
(Թարմացված է 14:59 29.05.2020)
Կազմակերպության գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն և ֆինանսական օգնություն ցուցաբերել պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի –Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Եմենում COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել, փոխանցում է «Իզվեստիան»։

Ադեն քաղաքում, օրինակ,  SARS-CoV-2–ով վարակվածների 70 տոկոսը մահանում է։ Ընդհանուր առմամբ երկրում նոր կորոնավիրուսից մահացությունը 17% –ի է հասնում։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել պետությանը։

«Հույս ունեմ,  որ միջազգային հանրությունն ամբողջությամբ կֆինանսավորի ներկայացվող հայտը», – ասել է Գուտերեշը։

Ավելի վաղ մարդասիրական հարցերով ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչը  Յենս Լերկեն Եմենում ստեղծված  իրավիճակը կրիտիկական էր գնահատել։

«Չկա որևէ այլ երկիր, որը կորոնավիրուսից ավելի շատ է տուժել, քան Եմենը», – նշել են միջազգային կազմակերպությունում։

Նախօրեին ԱՀԿ–ն հայտնել էր, որ նախատեսվում է Եմենին կորոնավիրուսի ախտորոշման լրացուցիչ 32 հազար թեստ տրամադրել։

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը

Ապրիլին արաբական կոալիցիան հայտարարել էր կորոնավիրուսի տարածման պատճառով Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին։

0
թեգերը:
Եմեն, Մահ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել․ նոր տվյալներ ամբողջ աշխարհից
Թիմը` Փաշինյանի ստվերում. ինչպես է COVID 19-ն ազդում իշխանական ուժերի դասավորվածության վրա
7 տղամարդ, 8 կին. վերջին մեկ օրում COVID-19–ից մահացածներից ամենաերիտասարդը 43 տարեկան է