00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացեք․ չկայացած հանգիստ կամ տուրիստականից խաբվածները դիմել են ոստիկանության օգնությանը

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցКурорт Хургада
Курорт Хургада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քայլեք Երևանի փողոցներով, կապ չունի, թե քաղաքի որ հատվածում եք, ձեր ճանապարհին մի քանի տասնյակ զբոսաշրջային ընկերության գրասենյակ կտեսնեք՝ նկուղատիպ տարածքներում, դալաններում, «բուդկաներում», հայտնի, անհայտ, հնչեղ, խոստումնալից, տարօրինակ ու ծիծաղելի անուններով։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Ինչպե՞ս կողմնորոշվել, թե որի առաջարկից օգտվել։ Բնականաբար, զբոսաշրջիկների մեծ մասի համար առաջին կողմնորոշիչը գինն է, որն էլ հաճախ դառնում է «թակարդի մեջ դրված պանիր»։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է օրերս մեծ աղմուկ բարձրացրած զբոսաշրջային ընկերության խաբեության և նրա «քցած» մի քանի տասնյակ տուրիստների մասին։

Մայիսի 4-ի առավոտը Լուսինե Ազատյանը մայրիկի հետ պիտի դիմավորեր Միացյալ Արաբական Էմիրություններում։ Մեկնելուց ընդամենը ժամեր առաջ նա պարզում է, որ իրենց գնած զբոսաշրջային փաթեթն իրականում «նկարված է», այլ կերպ ասած՝ կեղծված։ Մարտին նրանք փաթեթը ձեռք էին բերել «Travelan» տուրիստական ընկերությունից․ աշխատակից Աննա Սահակյանի հետ առաջին գործարքը չէր, նախկինում մի քանի անգամ տոմսեր էին գնել տարբեր ուղղությունների համար և երբեք խնդրի առաջ չէին կանգնել։ Որպես վստահելի զբոսաշրջային ընկերություն՝ Լուսինեն խորհուրդ էր տվել նաև ծանոթներից մեկին հենց նրանցից ձեռքբերել ավիատոմս։ Խորհուրդը «վատություն» դարձավ ծանոթի համար, որովհետև օդանավակայանում թռիչքից առաջ նա պարզեց, որ իր ձեռքում եղած ավիատոմսը կեղծված է։

© PhotoԽաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը - Sputnik Արմենիա
1/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
© PhotoԽաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը - Sputnik Արմենիա
2/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
© PhotoԽաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը - Sputnik Արմենիա
3/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
© PhotoԽաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը - Sputnik Արմենիա
4/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
© PhotoԽաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը - Sputnik Արմենիա
5/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
1/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
2/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
3/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
4/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը
5/5
Խաբված զբոսաշրջիկների կեղծ փաստաթղթերը

Խնդրի մասին իմանալով՝ Լուսինեն միանգամից վերցնում է ավիատոմսերն ու շտապում իր փաթեթում նշված ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչություն՝ խնդրելով ստուգել տվյալները։ Ավիաընկերությունից ստանում է պատասխան, որ ավիատոմսերը կեղծված են, «նկարված»։ Լուսինեն կապ է հաստատում Դուբայի այն հյուրանոցի հետ, որտեղ իբրև թե պիտի անցներ հանգիստը․ հյուրանոցից ստանում է նույն պատասխան, որ նրա և մայրիկի անունով ոչ մի ամրագրում չկա։ Երկար փորձերից հետո ի վերջո հաջողվում է կապ հաստատել Աննայի հետ․ վերջինս խնդրում է հանդիպել գրասենյակից դուրս՝ պատճառաբանելով, որ խնդիրների մեջ է հայտնվել, չի կարող գրասենյակ գնալ։ Հանդիպման ընթացքում Աննան խոստանում է մի քանի ժամ անց կրկին հանդիպել՝ գումարը վերադարձնելու համար, դրանից հետո պարզապես անհետանում է։

Աննա Հայրապետյանն ամուսնու և 1 տարեկան որդու՝ Անրիի հետ մայիսի 21-ին պիտի մեկներ Եգիպտոս․ 9-օրյա հանգստի փաթեթի համար 1100 դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարել էր, կրկին «Travelan» տուրիստական ընկերության աշխատակից Աննային։ Մի քանի օր անց զանգահարել է ընկերություն՝ ավիատոմսերի և հյուրանոցի վաուչերները վերցնելու համար, սակայն Աննա Սահակյանը զանգերին չի պատասխանել։ Աննան փորձել է փաթեթի լինել-չլինելը ճշտել թռիչքն իրականացնող ավիաընկերությունից․արդյունքում պարզել է, որ նրանց անունով ոչ մի ամրագրում չկա։

Офис - Sputnik Արմենիա
Աշխատավարձը` զենք գործատուի ձեռքին, կամ եթե լիներ էթիկայի կանոնագիրք

Աննան շտապել է Մաշտոցի 18 հասցեում գտնվող «Travelan» տուրիստական ընկերության գրասենյակ։ Դուռը փակ է գտել, փոխարենը դրա դիմաց հավաքված բազմաթիվ մարդկանց է հանդիպել։ Իտալիա, Կուբա, Եգիպտոս, Արաբական Էմիրություններ, ԱՄՆ և այլն․․․ Աննա Սահակյանը միլիոնավոր գումարներ է վերցրել աշխարհի տարբեր ուղղություններով հանգստի փաթեթների և ավիատոմսերի համար, սակայն մարդիկ ձեռնունայն են մնացել։ Այն մասին, որ իրենք խաբվել են, զբոսաշրջիկներից մի քանիսը պարզել են հենց օդանավակայանում, մյուսները՝ թռիչքից օրեր, անգամ ժամեր առաջ։

Խաբված Աննա Հայրապետյանը լրագրող է, հետևաբար, սոցիալական ցանցերում իր խաբվածության մասին գրառումը մեծ արձագանք գտավ։

Երբ սոցիալական ցանցերում տարածվեցին Աննա Սահակյանի «քաջագործությունների մասին» լուրերը, տասնյակ տուժածներ սկսեցին գրառումներ կատարել, Ոստիկանությունում հաղորդագրություն ներկայացնել՝ իրենց գումարները վերադարձնելու հույսով:

© Photo : FacebookԱննա Սահակյանը` ամուսնու հետ
Զգուշացեք․ չկայացած հանգիստ կամ տուրիստականից խաբվածները դիմել են ոստիկանության օգնությանը - Sputnik Արմենիա
Աննա Սահակյանը` ամուսնու հետ

Աննա Սահակյանի նախկին գործատու «Yerevan Travel» ընկերությունը գրառում կատարեց Facebook սոցիալական ցանցում՝ բացահայտելով, որ նախկին աշխատակցուհու դեմ իրենք արդեն ամիսներ առաջ են դատական հայց ներկայացրել․

«․․․2018 թվականի սեպտեմբերին մեզ հայտնի է դարձել որ 2017 թվականի հոկտեմբերից «YEREVAN TRAVEL» տուրիստական ընկերությունում, որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի Աննա Նաիրիի Սահակյանը, իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք, ընկերության անունից` ընկերության դրամարկղ մուտքեր չանելով: 2018 թ. սեպտեմբերից վերոհիշյալ անձը ազատվել է աշխատանքից։ Նախնական տվյալներով` ընկերությանը հասցրած վնասի չափը անցնում է 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամը, ինչի մասին մենք 2018 թ.-ի դեկտեմբերին դիմում-հաղորդում ենք ուղարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ներկա պահին հարուցված է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է․․․»:

Ավելին՝ զբոսաշրջային ընկերությունների աշխատակիցների համար նախատեսված ֆեյսբուքյան փակ խմբերում մի քանի անգամ տարբեր տուրօպերատորներ, տուրիստական ընկերություններ զգուշացումներ են տարածել Աննա Սահակյանի խարդախությունների վերաբերյալ, տարբեր ավիաընկերություններ անգամ հրաժարվել են Աննային տոմսեր վաճառել (վերջինիս սա էլ չէր կանգնեցնում, քանի որ ավիատոմսերի գնում նա կատարում էր այլ միջնորդ ընկերությունների միջոցով)։

Ըստ լուրերի՝ Աննա Սահակյանը միայնակ չի գործում, նա ամուսնու հետ է բոլոր խարդախություններն իրականացնում։ Մեր տեղեկություններով՝ Աննա Սահակյանը երեկ` մայիսի 1–ին, բերման է ենթարկվել Ոստիկանություն, այնուհետև բաց թողնվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ովքեր տուժել են Աննա Նաիրիի Սահակյանի գործունեությունից, խնդրում ենք զանգարահել հետևյալ հեռախոսահամարով` 077 79 49 42, քննիչ Հայկ Մանասյանին, ում վարույթում գտնվում է քրեական գործը։ Ոստիկանություն դիմածների թիվն արդեն մոտ 5 տասնյակ է:

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը՝ ներկայացնելով նոր մանրամասներ Աննա Սահակյանի և նրանից տուժած քաղաքացիների գործի մասին։

Լրահոս
0