Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու մոտ

«Ռուբեն, հեռացիր». Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները կրկին բողոքի են դուրս եկել

72
Նախկին աշխատակիցների բողոքի ակցիան ստվերեց Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին նշում է այգու նոր տարեշրջանի բացումը։ Այգում այցելուների համար կազմակերպված միջոցառումներին զուգահեռ այգու մուտքի մոտ առավոտից մեկնարկել է նախկին աշխատակիցների բողոքի ակցիան։

«Ռուբեն, հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» պաստառներով այգի եկած մասնագետները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Նրանք հայտարարում են, որ Ռուբեն Խաչատրյանը 2011թ-ին տնօրեն նշանակվելուց ի վեր այգին տանում է կործանման, քանի որ այդ տարիների ընթացքում ավելացել են կենդանիների անկման դեպքերը:

«Կենդանիների անկման դեպքերով բազմաթիվ քրեական գործեր կն հարուցված։ Զեբրի դեպքում գործը հարուցվել է Կենդանաբանական այգու տնօրինության դիմումով, մենք էլ ունենք հարուցած գործեր, բայց բոլորը մնացել են հարցականի տակ։ Եղել է գայլերին միտումնավոր թունավորելու դեպք, որն ապացուցվել է 2011թ–ին։ Դա էլ է հարուցված, բայց մեր իրավապահներն իրենց աշխատանքում որևէ առաջընթաց չեն գրանցել։ Միգուցե մեր երկրում դեռ զանգով են աշխատում»,– ասաց նախկին աշխատակցուհիներից մեկը։

Ակցիայի մասնակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ կլինեն քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու մասնագետներ` այգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու ու լուծումներ գտնելու համար։

Այս առաջարկը նախկին աշխատակիցներն արդեն ներկայացրել են քաղաքապետարան ու սպասում են պատասխանին։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները Կենդանաբանական այգու տարածքում են, տնօրենի հետ հանդիպում են ակնկալում։

Հիշեցնենք` Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր նախկին աշխատակիցների հայտարարություններն իր հասցեին ուղղված մեղադրանքները զրպարտություն է համարում։ Նախկին աշխատակիցների հաշվարկով` 2011թ–ից ի վեր տնօրենն աշխատանքից ազատել է այգու շուրջ 80 աշխատակցի։

72
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժի կարծիքը` Երևանի այգու մասին
Բողոքի ակցիայի մասնակիցները չցանկացան լսել կենդանաբանական այգու աշխատակցին
Երևանի կենդանաբանական այգու վագրերից մեկը սատկել է
Հովհաննիսյան․ «Կենդանաբանական այգում էլի կան առողջական խնդիրներ ունեցող կենդանիներ»