Գյումրի

Ամբողջ աշխարհում մեկ օր, Գյումրիում` չորս. համեցե՛ք Գյումրի՝ ջազ լսելու

177
Գյումրիում չորս օր շարունակ ջազային հրավառություն կլինի:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բակում ապրիլի 30-ին «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի բացօթյա համերգով Գյումրիում մեկնարկեց HAY-AT JAZZ նախագիծը: Ջազային համերգներն անցկացվելու են Գյումրու թանգարանների «հայաթներում» ՝ 4 օր շարունակ:

Նշենք, որ «հայաթը» գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: «Հայաթներում» կազմակերպված ցանկացած հավաք մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ:

«Բոլորն իրենց համերգները կազմակերպում են Երևանում, մենք էլ որոշեցինք անցկացնել Գյումրիում՝ երկու մշակութային կառույցները միավորելով ու հնարավորություն տալով թանգարանների այցելուներին ջազ լսել, ջազի սիրահարներին՝ թանգարան այցելել,- ասաց նախաձեռնության հեղինակ Մկրտիչ Մանուկյանը՝ գյումրեցու հպարտությամբ ավելացնելով, –ամբողջ աշխարհը տարին մեկ է ջազի օր հայտարարում, գյումրեցին` 4 օր»:

Ապրիլի 30-ից մայիսի 3-ը ջազով կլցվի Ձիթողցոնց տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակերը:

Концерт бенда Микаел Восканян и друзья во время открытия джазового фестиваля Hay-At-Jazz (30 апреля 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի բացօթյա համերգը Գյումրիում

Նախագծի կազմակերպիչներն են «Մանուկյան ընկերությունը», «Ջազի հայկական ասոցիացիան» և Գյումրու քաղաքապետարանը:

2012 թվականից ամբողջ աշխարհն ապրիլի 30-ին նշում է Ջազի միջազգային օրը:

177
թեգերը:
ջազ, Գյումրի
Ըստ թեմայի
Ֆրանսիական ջազի մաեստրոն. ինչպես Անդրե Էքյանը հրաժարվեց Ամերիկայից
«Լապտերիկը» ջազ է նվագում. փոքրիկի տեսանյութը դիտումների թոփում է
Կուբայական ռիթմերը և Համասյանը. Գոնսալո Ռուբալկաբան Ջազի միջազգային օրը կնշի Երևանում
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 30, ջազ, վհուկներ, ОМОН և ինքնասպանություն