Խորոված

Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները

238
(Թարմացված է 16:55 25.04.2019)
Ավելի լավ է խորովածը պատրաստել ոչխարի մսով, սակայն եթե խոզի միս եք նախընտրում, ապա հետևեք Ռուսաստանի արտահաստիքային գլխավոր դիետոլոգ Վիկտոր Թութելյանի խորհուրդներին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր դիետոլոգ Վիկտոր Թութելյանը ներկայացնում է, թե ինչպես պատրաստել խորոված, որպեսզի այն չվնասի առողջությանը։

RT–ին տված հարցազրույցում Թութելյանն ասել է, որ խորովածի միսը պետք է մարինադ դրվի և մանրակրկիտ խորովվի։

Խորովածին պետք է ավելացնել բանջարեղեն և կանաչի, քանի որ դրանք օգտակար սննդային բջջանյութ են պարունակում, որոնք նպաստում են մարսողությանը։

Նախևառաջ, Թութելյանը խորհուրդ է տալիս նախապատվություն տալ մսի ոչ ճարպոտ տեսակներին, օրինակ` ոչխարի մսին։ Սակայն եթե, ամեն դեպքում, ընտրել եք խոզի միսը, ցանկալի է նախապես ճարպազերծել այն։

Ամենակարևորը, դիետոլոգի կարծիքով, շատ չուտելն է։ «5 շամփուր միս ուտելու դեպքում, ինքնազգացողությունը կվատանա», – նշել է նա և խորհուրդ տվել դրա փոխարեն ուտել մեկ շամփուր, բայց լավ պատրաստված խորոված։

ՌԴ ԱԻՆ–ը ապրիլին երկրի բնակիչներին թույլ տվեց խորոված պատրաստել բնության գրկում անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։

238
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
«Մենք այստեղ ճորտ չենք». Արցախի Տիգրանակերտն ազատել են խորովածի հոտից ու ծխից
«Խոզի միս են բերել». ինչո՞ւ է Վրաստանի ընտրություններից խորովածի հոտ գալիս
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար