Փաշինյանի կինն ու դստրերը

Գայլուկ, ձեռքս բռնիր. Փաշինյանի կինն ու դուստրը հաղթահարում են սթրեսը. տեսանյութ

1451
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է փոքրիկ Արփին օգնում իրենց ձերբազատվելու աշխատանքային սթրեսներից։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում տեսանյութեր ու լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչով է նա զբաղվում ազատ ժամերին։ «Մամա և Արփի VS աշխատանքային այցեր/սթրեսներ» վերտառությամբ հրապարակման մեջ մայր ու դուստր տիկնիկային ներկայացում են խաղում իրենց տան այգում։

Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթում Արփին Կարմիր գլխարկի դերում է, Աննա Հակոբյանը` տատիկի և գայլի։

Ներկայացման ավարտին տիկնիկները խոնարհվում են հանդիսատեսին, իսկ փոքրիկ Արփին դիմում է գայլին. «Գայլուկ, ձեռքս բռնիր»։

Փաշինյանների հակասթրեսային ներկայացումն արդեն ֆեյսբուքում 1000–ից ավելի հանդիսատես ունի։

Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը

1451
թեգերը:
Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (935)
Ըստ թեմայի
Որբեր չեն լինի. Փաշինյանի կինը մեծ ծրագրեր ունի մանկատների համար
Նիկոլ Փաշինյանի կինը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. «Հրապարակ»
«Էսօր իմ զինվորի տոնն ա». Փաշինյանի դուստրը եղբոր հետ լուսանկար է հրապարակել