Սամվել Բեքյանն ու Կարեն Վարդանյանը

Երևանյան դպրոցը նոր մակարդակի 3D տպիչ ունի. չի մամլում, բայց գոլորշիացնում է ճառագայթով

107
(Թարմացված է 14:44 25.04.2019)
Նոր տպիչով հնարավոր է նույնիսկ ուսումնական մակետներ սարքել զենքերի դետալների համար։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ArMath դպրոցական ինժեներային լաբորատորիան, որը գործում է Երևանի N200 դպրոցում, նոր սերնդի 3D տպիչ է ստացել։ Դպրոցականներն արդեն կարող են յուրացնել ավելի բարդ դետալներ թողարկելու հրամանները և ուսումնական մակետներ սարքել զենքի համար։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց բելգիացի գործարար Սամվել Բեքյանը, որը տպիչը հանձնել է ուսումնական հաստատությանը։

Նա առայժմ չգիտի` կկարողանա արդյոք տպիչներ ուղարկել նաև այլ դպրոցներին, թե ոչ դրանք մի քանի հազար եվրո արժեն։

«Բայց թող թեկուզ ինչ–որ տեղ դրվի, որպեսզի երեխաները կարողանան նոր տեխնոլոգիաներին ծանոթանալ ինստիտուտ ընդունվելուց առաջ», – ավելացրեց նա։

Նոր տպիչը կարող է աշխատել ավելի կոշտ պլաստիկով, քան հայկական դպրոցներում առկա ներկա ուսումնական տպիչները։ Բացի այդ, կարող է կատարել ավելի բարդ հրահանգներ։

  • 3D-տպիչը
    3D-տպիչը
    © Photo : Aram Gareginyan
  • Սամվել Բեքյանն ու Կարեն Վարդանյանը ArMath լաբորատորիայում
    Սամվել Բեքյանն ու Կարեն Վարդանյանը ArMath լաբորատորիայում
    © Photo : the Union of Advanced Technology Enterprises
  • Սամվել Բեքյանն ու Կարեն Վարդանյանը ArMath լաբորատորիայում
    Սամվել Բեքյանն ու Կարեն Վարդանյանը ArMath լաբորատորիայում
    © Photo : the Union of Advanced Technology Enterprises
  • ArMath լաբորատորիայի սաները
    ArMath լաբորատորիայի սաները
    © Photo : the Union of Advanced Technology Enterprises
  • ArMath լաբորատորիայի սան
    ArMath լաբորատորիայի սան
    © Photo : the Union of Advanced Technology Enterprises
1 / 5
© Photo : Aram Gareginyan
3D-տպիչը

Տպիչն ուրիշ սկզբունքով է աշխատում. չի մամլում պլաստիկը, այլ գոլորշիացնում է ճառագայթով, հետո անհրաժեշտ ձև տալիս։ Ուստի այստեղ ավելի բարդ ծրագրային ապահովում է օգտագործվում։

Նշենք, որ Հայաստանի դպրոցներում ArMath–ի 250 լաբորատորիա կա, որտեղ դասերից հետո ավագ, միջին և նույնիսկ կրտսեր դասարանների աշակերտներն ուսումնասիրում են ծրագրավորման (Scratch, Python) և ինժեներիայի հիմունքները (3D տպիչների և ծրագրային կառավարմամբ ուսումնական հաստոցների վրա)։

Այդ խմբակների հրահանգիչների աշխատավարձը վճարում է պետությունը։ Բայց լաբորատորիաները բացվում են մասնավոր միջոցներով։ Որպես կանոն` աջակցում են տեղի ՏՏ ընկերությունները, ինչպես նաև բարեգործները։

ArMath–ի մոդելը հետաքրքրել է Մոնղոլիային, Եթովպիային, Բանգլադեշին և Հնդկաստանին։

107
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Հրաշք լաբորատորիաներ». հայերի փորձն ուզում են ընդօրինակել Մոնղոլիան և Բանգլադեշը
Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք
Հայաստանի հեռավոր մարզերի երեխաները համաշխարհային մրցույթում կներկայացնեն իրենց ռոբոտին
Հայաստանը կարողացել է պահպանել իր մասնագետներին. Նիկոլայ Կոմլև
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան