Որբերը սպասում են հաց ստանալու իրենց հերթին. ՀՀ ազգային արխիվ

Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին

278
(Թարմացված է 21:11 24.04.2019)
Կարո Վարդանյանը պատմել է քրդերի և թուրքերի մոտ գերի ընկած հայ երեխաներին փրկելու ծրագրի մասին։ Նա մի քանի հոգեցունց պատմություն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. XX դարի սկզբին Հայոց ցեղասպանության տարիներին Դեր Զորի անապատում  տանջահար էին արվել ու սպանվել հազարավոր հայ երեխաներ։ Նրանք, ովքեր որբացան ծնողների մահվան կամ բռնագաղթի պատճառով, գերի ընկան քրդերի և թուրքերի մոտ։ Հայ երեխաներին ստիպում էին կատարել ամենածանր աշխատանքը տներում կամ խնամել անասուններին, երեխաներին քիչ էին կերակրում և ծեծում էին։

Армянские сироты
© Photo : Charents Museum of Literature and Arts
Հայ որբեր՝ գաղթի ճանապարհին

Եթե քրդերի և թուրքերի ձեռքն էին ընկնում հայ մանուկները, նրանք որդեգրում էին նրանց և թաքցնում էթնիկ պատկանելությունը։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, քննադատ Կարո Վարդանյանը։

Հայ քաղաքական գործիչներն ու մտավորականները, նման իրավիճակի վտանգավոր լինելը գիտակցելով, որոշեցին փրկել գերի ընկած հայ երեխաներին և ռազմավարական ծրագիր մշակեցին, որը համառոտ ներկայացրին «Մեկ հայ, մեկ ոսկի» բանաձևով։

Որբերի փրկության ծրագիրը գլխավորեցին XIX  դարի վերջի հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Օզանյանն ու մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Օսմանյան կայսրության ողջ տարածքով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Օզանյանը յուրաքանչյուր հայի համար մեկ ոսկի է վճարում։ Քրդերն ու թուրքերը հոժարակամ վաճառում էին գերեվարված հայերին, երբեմն նույնիսկ փորձում օգտվել իրավիճակից և փոխանակել իրենց երեխաներին ոսկե մետաղադրամի դիմաց, պատմեց Վարդանյանը։

«Մի օր, երբ Անդրանիկի զորքը փրկագին տվեց ու ազատեց որբերի մի խմբի և միջոցներն ավարտվեցին, ինչ–որ քուրդ հանկարծ ևս մի երեխա բերեց։ Անդրանիկը չգիտեր, ինչ անել, չէ՞ որ ուժով երեխային խլել նա չէր կարող. դրանից կտուժեր ծրագիրն ընդհանուր առմամբ։ Այդժամ Անդրանիկը կանչեց իր զինակից Ալադին Միսակին, որը հրաշալի քրդական երգեր էր երգում։ Այդ կատարումից հետո որբին նվիրեցին հայերին», – պատմեց Վարդանյանը, նշելով, որ այդ դեպքը նկարագրել է Խաչիկ Դաշտենցը իր «Ռանչպարների կանչը» վեպում։

Армянские сироты
© Photo : Charents Museum of Literature and Arts
Փրկված հայ որբեր

Մեր զրուցակիցը ևս մի քանի դեպք հիշեց, որոնք նկարագրվել են որբերի օրագրերում։ Մի անգամ քրդական գյուղում հերթական «գործարքի» ժամանակ 5 տարեկան շիկահեր աղջկա են բերել, աղջիկն ընդհանրապես հայերեն չէր խոսում։

Սակայն երբ սկսեցին պատմել աստվածաշնչյան մի պատմություն, նա խաչակնքվեց հայ քրիստոնյայի պես։ Այդ ժամանակ Անդրանիկը հրամայեց վերցնել նաև նրան։

  Տարիքով ավելի փոքր երեխաները սկսում էին լացել, երբ լսում էին հայկական օրորոցայինները, կամ երգում էին միասին. այդպես հայերը հասկանում էին, որ իրենցն են, յուրային են և նրանց վերցնում էին։

«Նույնիսկ ամենաագահ ու ժլատ հայերն էին իրենց միջոցները նվիրաբերում այս ծրագրի համար, քանի որ բոլորը գիտակցում էին, թե որքան կարևոր է փրկել ազգի ապագան։ Ավելի ուշ արդեն փրկված երեխաները հայտնվում էին Հայաստանի և արտերկրի մանկատներում և որբանոցներում», – նշեց Վարդանյանը։

Թանգարանի տնօրենը նկատեց, որ 10-ը սփյուռքահայից յուրաքանչյուր 8-րդը Ցեղասպանությունից փրկվածների սերունդ է։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում պատմում են տատիկների, պապիկների փրկության պատմությունը և հիշատակում «Մեկ հայ, մեկ ոսկի» ծրագիրը, որի շնորհիվ մի քանի տասնյակ հազար հայ ողջ մնացին և շարունակեցին իրենց տոհմը։

  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : provided by Susanna Elbakyan
  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : Charents Museum of Literature and Arts
  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : Charents Museum of Literature and Arts
  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : Charents Museum of Literature and Arts
  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : Charents Museum of Literature and Arts
  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : Charents Museum of Literature and Arts
  • Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
    © Photo : Charents Museum of Literature and Arts
1 / 7
© Photo : provided by Susanna Elbakyan
Փրկված հայ որբերը՝ խնամքի կենտրոնում
278
թեգերը:
Թուրքիա, Հովհաննես Թումանյան, Զորավար Անդրանիկ, Ցեղասպանություն
Ըստ թեմայի
Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին
Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն
Վերապրողների ժառանգների պարտքն է համախմբվել և կերտել զարգացող Հայաստան.ՀՀ նախագահի ուղերձը
«Մուշից մի բուռ հող կբերեք…». Մխո պապի ցանկությունը դեռ չի կատարվել
«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից
Ինչքան ասենք` հիշում ու պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու. Արամ Սարգսյան