Little Miss Armenia - Russia մրցույթի հաղթող Յանա Ջանյանը

Ամենագեղեցիկ հայուհին. Մոսկվայում ընտրել են «Little Miss Armenia-Russia»–ին. լուսանկարներ

771
(Թարմացված է 00:31 20.04.2019)
Մոսկվայում ընտրել են ամենագեղեցիկ հայուհուն։ Հիմա փոքրիկ Յանան կնկարահանվի տեսահոլովակներում և կաշխատի մոդելային բիզնեսում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. «Little Miss Armenia - Russia» մրցույթում հայտարարել են ամենագեղեցիկ փոքրիկ հայուհու անունը. նա 6 տարեկան Յանա Ջանյանն է։ Տիտղոսի համար մրցել են 14 մասնակիցներ։

Участница конкурса Little Miss Armenia - Russia Яна Джанян
© Photo : Little Miss Armenia - Russia
Little Miss Armenia մրցույթի մասնակից Յանա Ջանյանը

Հիմա Յանան պիտի համագործակցի «Եվրոմյուզիք» պրոդյուսերական կենտրոնի հետ։ Առաջիկայում կսկսվեն նկարահանումներ ռուսական և արտասահմանյան աստղերի տեսահոլովականերում։

Հաղթողի մասին հայտնի է, որ, չնայած փոքր տարիքին, նա պոդիումի վրա առաջին անգամ չէ։ Յանան այցելում է մոդելային դպրոց, գնում է պարի, դերասանական վարպետության դասերի և երաժշտության։

Организатор конкурса Little Miss Armenia - Russia Людмила Асланян
© Photo : Little Miss Armenia - Russia
Little Miss Armenia մրցույթի կազմակերպիչ Լյուդմիլա Ասլանյանը

«Չեմ կարող ասել, որ այդ հաղթանակն ինձ համար անսպասելի էր։ Ես շատ եմ աշխատել, որպեսզի զբաղեցնեմ առաջին տեղը, այլ ոչ թե երկրորդ և երրորդ։ Ինձ համար կարևոր էր հաղթանակը։ Թեև մեր միջև չկար մրցակցության զգացում, մեզանից յուրաքանչյուրը գեղեցիկ է, մենք մի ամսում ընկերացել ենք», – ասել է Յանան։

  • Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Լյուսիա Սողոմոնյանը
    Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Լյուսիա Սողոմոնյանը
    © Photo : Little Miss Armenia - Russia
  • Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Քրիստինա Խաչատրյանը
    Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Քրիստինա Խաչատրյանը
    © Photo : Little Miss Armenia - Russia
  • Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Ասյա Անտոնյանը
    Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Ասյա Անտոնյանը
    © Photo : Little Miss Armenia - Russia
  • Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Սառա Սահակյանը
    Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Սառա Սահակյանը
    © Photo : Little Miss Armenia - Russia
1 / 4
© Photo : Little Miss Armenia - Russia
Little Miss Armenia - Russia մրցույթի մասնակից Լյուսիա Սողոմոնյանը

Աղջիկը խոստովանել է, որ հիմա նա շլացուցիչ գեղեցկության թագ ունի։ Փոքրիկ գեղեցկուհիներին չնեղացնելու համար մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է իր թագը և տիտղոսը՝ տարբեր անվանակարգերում։

Սառան ամենակրտսեր մասնակիցն է՝ հինգ տարեկան։ Առաջին փոխմիսս է դարձել Քրիստինա Խաչատրյանը, իսկ երկրորդը` Լյուսիա Սողոմոնյանը։ Կազմակերպչի խոսքով` ժյուրիի անդամները մասնակիցների նման հուզվել են, քանի որ բարդ ընտրության առաջ են եղել։ Այդ օրը Երևանից հատուկ ժամանել են երգիչներ Արամեն և Սոնան։

«Ես չորս ազատ օր ունեի տեսահոլովակի նկարահանումներից և Ռուսաստանի քաղաքներով շրջագայությունից առաջ։ Ուստի եկել եմ երեխաներին տոն պարգևելու, կազմակերպչին` հիանալի Լյուդմիլա Ասլանյանին աջակցելու, որի պարային ստուդիայում սովորում է ավելի քան 200 երեխա։ Իմանալով, որ մրցույթի մասնակիցները երեխաներ են, հասկանում էի, որ պետք է չափազանց արդար լինել», – ասել է Արամեն։

Член жюри конкурса Little Miss Armenia - Russia, певец Арамэ
© Photo : Little Miss Armenia - Russia
Little Miss Armenia - Russia մրցույթի ժյուրիի անդամ, երգիչ Արամեն

Նրա խոսքով` Յանա Ջանյանը մեծ ապագա ունի, քանի որ նույնիսկ վեց տարեկանում շատ արտիստիկ է։ Բայց խոստովանել է, որ մանկական մրցույթը տարբերվում է նրանով, որ չի կարելի գնահատել միայն արտաքին տվյալները, և ընդհանրապես կարելի՞ է գնահատել երեխաներին:

«Ես ինքս աղջիկ ունեմ։ Եվ չեմ պատկերացնում` ինչ կանեի, եթե նա մասնակցեր մրցույթին։ Դա հուզիչ է։ Ուստի ժյուրիի անդամները հաշվի են առել բազմաթիվ գործոններ` ստեղծագործական ներուժը, դերասանական վարպետությունը, դեֆիլեն, արտաքին տվյալները», – ասել է Արամեն։

Իսկ ժյուրիի նախագահ, հայտնի երգչուհի Սոնայի սիրտը նվաճել է Ասյա Անտոնյանը։

Член жюри конкурса Little Miss Armenia - Russia певица Сона
© Photo : Little Miss Armenia - Russia
Little Miss Armenia - Russia մրցույթի ժյուրիի Անդամ

«Աղջիկն ուղղակի գտածո է ռեժիսորների համար։ Այսքան տարի լինելով բեմում` նման բան չեմ տեսել։ Նա գերեց ինձ իր դիմախաղով, խորաթափանց աչքերով։ Ասյան արդեն կայացած դերասանուհի է, կատակ չեմ անում», – ասել է Սոնան և հավելել, որ մրցույթի մակարդակը գերազանցել իր բոլոր սպասումները, այն կարելի է ամենամյա դարձնել։

771
թեգերը:
Ռուսաստան
Ըստ թեմայի
«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ
Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը
«Աննա, էդքա՞ն անհետաքրքիր է». վարչապետի կնոջ «աչքը կպել» էր նրա ուղիղ եթերի ընթացքում
ՀՀ–ն մաքրում է «գերեզմանոցը». միջուկային թափոնները Վրաստանով տեղափոխելը վտանգավո՞ր է
Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները