ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ թոռնուհու հետ

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

317
(Թարմացված է 23:44 19.04.2019)
Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը, թոռնուհու` Սավաննայի հետ ներկայացրեց գետաձիու և մկնիկի արկածների մասին հեքիաթների ժողովածուն։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Վարդագույն զգեստով, խարտյաշ մազերով աղջնակը կարդում է «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» մանուկներով և գույնզգույն փուչիկներով լի գեղեցիկ դահլիճում։ Նա վարժ կարդում է և երբեմն հայացք գցում կողքը նստած նրբաճաշակ տիկնոջ` գրքի համահեղինակի և իր տատիկի վրա։ Աղջնակը Հայաստանի նախագահի թոռնուհին է` Սավաննան։ Նրա ելույթից առաջ տատիկը հեքիաթից հատված կարդաց հայերենով։ Նրանք ներկայացնում են հեքիաթների ժողովածուն, որի վրա աշխատել են երեք տարի։ Ավելին, Սավաննան է նկարազարդել գիրքը։

Презентация книги Нунэ и Саванны Саркисян Приключения голубого бегемотика и розовой мышки (19 апреля 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը

«Կարծում եմ` ուրախ է ստացվել։ Ինձ դուր է եկել։ Տատիկին նույնպես», – ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Փոքրիկ հանդիսատեսների շարքում դահլիճում նստած էր Սավաննայի փոքր եղբայրը` Արմենը։ Կապտավուն տաբատով և սպիտակ վերնաշապիկով տղան մանկական մուլտֆիլմի հերոսի է հիշեցնում։ Շրթունքները սեղմած` նա ուշադիր հետևում է քույրիկի յուրաքանչյուր ժեստին և երբեմն նայում լայն ժպտացող մորը։

Сын и внук президента Армении Вардан и Армен Саркисяны на презентации книги Приключения голубого бегемотика и розовой мышки (19 апреля 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
ՀՀ նախագահի որդին և թոռը՝ Վարդանը և Արմենը «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսին

Արմենն ուզում էր վազել քրոջ մոտ և գրկել նրան, բայց շնորհանդեսը սկսվելուց առաջ հայրիկը մատը դրեց շրթունքներին և հայերեն շշնջաց. «Խելոք կմնաս, լա՞վ»։ Տղան խոստացավ և դիմանում էր։ Թեև շնորհանդեսի ավարտին տատիկն ինքը կանչեց նրան և ներկայացրեց բոլոր ներկաներին։

«Գիրքը գեղեցիկ է ու հետաքրքիր։ Ինձ փուչիկներն էլ են դուր գալիս, դրանք գունավոր են և շատ ուրախ», – ասաց տղան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մատով ցույց տալով դրանք։

Պաշտոնական մասն ավարտված է։ Թոռնիկի ձեռքը բռնած` Նունե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընտանիքի անդամներին աջակցության, դրանից հետո սկսեց շփվել ներկաների հետ և լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ։

Нунэ Саркисян с внучкой Саванной на презентации книги Приключения голубого бегемотика и розовой мышки (19 апреля 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Նունե Սարգսյանը թոռնուհու՝ Սավաննա Սարգսյանի հետ

Եվս մի անակնկալ. բոլորը գիրքը նվեր կստանան։ Դա հատկապես ուրախացնում է ներկա փոքրիկներին, քանի որ նրանց ոմանք անհամբեր սպասում են, երբ մայրիկները նրանց կկարդան հեքիաթը։ Դահլիճ են հրավիրում ծաղրածուին, նախագահի թոռնիկները մյուս երեխաների հետ սկսում են ուրախանալ։ Լրագրողները և Նունե Սարգսյանը թողնում են նրանց և անցնում մյուս սենյակ։

«Սա շատ ուրախալի օր է ինձ և Սավաննայի համար։ Հեքիաթներ հորինելը սկսվել է որպես զվարճանք, բայց վերածվել մեծ նախագծի, որը մենք իրագործել ենք», – լրագրողներին հպարտությամբ ասում է Նունե Սարգսյանը։

Նա շատ ուրախ է թոռնուհու համար, քանի որ աղջիկը տեսել է, թե ինչպես են ստեղծվում գրքերը, և նրա ընկալման մեջ շատ բան է փոխվել։ Նախագահի կինը կցանկանար, որպեսզի մյուս ծնողները, տատիկները և պապիկները խրախուսեն երեխաների նման ձգտումները և օգնեն նրանց։

Внучка президента Саванна Саркисян дарит гостям книгу Приключения голубого бегемотика и розовой мышки (19 апреля 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սավաննա Սարգսյանը հյուրերին գիրք է նվիրում

Տիկին Սարգսյանը նաև հաղորդեց, որ 10 օրից գիրքը լույս կտեսնի նաև հայերենով և կբաժանվի բարեգործական նպատակներով։ Այդ հրատարակությունը կուղարկվի դպրոցներ, մանկատներ և այլ հաստատություններ։ Ավելին, վաճառքից ստացված ամբողջ հասույթ կտրամադրվի բարեգործության։

«Գրքերը կտարածվեն մարզերում, գյուղերում, սփյուռքում։ Սավաննան ու ես մեր սերն ենք արտահայտում հայ երեխաների նկատմամբ», – նշում է նա։

  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը. Սավաննա Սարգսյանի մայրը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը. Սավաննա Սարգսյանի մայրը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը. Սավաննա Սարգսյանի հայրը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը. Սավաննա Սարգսյանի հայրը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը. Սավաննա Սարգսյանի ծնողները
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը. Սավաննա Սարգսյանի ծնողները
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
  • «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 11
© Sputnik / Asatur Yesayants.
«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» գրքի շնորհանդեսը

Նունե Սարգսյանը չի բացառում, որ այդ հեքիաթի հիման վրա ներկայացում կբեմադրվի խամաճիկների թատրոնում, քանի որ դա շատ ակտիվ ու դինամիկ պատմություն է։ Ավելի վաղ նման հաջող փորձ է եղել «Քաչալ ոզնի» պատմության հետ, շուտով ևս մի պրեմիերա կլինի «Թզուկ–Մզուկ» հեքիաթի հիման վրա։ Նախագահի կինը մտադիր է բեմադրել մեկ կամ երկու բալետային ներկայացում, քանի որ զգացել է դրանց պակասը։

317
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու. կեքս ու պիցցա Սարգսյանի կնոջ համար
«Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում». նախագահը շնորհավորել է կնոջը
Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը
Արմեն Սարգսյանը տիկնոջ և թոռների հետ է մասնակցել շաբաթօրյակին. լուսանկարներ
Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են Նունե Սարգսյանին` Մարտի 8–ի կապակցությամբ
«Ծիծաղի ու լացի խառնուրդ». նախագահը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» դրաման