Շներ

Ինչու է շունը կծում մարդուն. Պառավաքարի արտառոց դեպքն ուսումնասիրության կարիք ունի

1033
(Թարմացված է 21:16 17.04.2019)
Եթե շների մոտ առկա է կատաղություն հիվանդությունը, նրանք ագրեսիվ են լինում, բայց կենդանին կարող է մարդուն կծել մի շարք պատճառներով։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Շան` մարդկանց վրա հարձակվելու և կծելու պատճառները տարբեր կարող են լինել` հիվանդությունից մինչև մարդկային գործոն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը` անդրադառնալով այսօր Տավուշի մարզի Պառավաքար համայնքում տեղի ունեցած դեպքին։

Պառավաքարում շունը մի զինվորականի և մեկ 7 տարեկան երեխայի է կծել, որից հետո սատկել է։

«Մարդուն կծելը կարող է տարբեր պատճառ ունենալ` ինչպես կատաղություն հիվանդությունը, կենդանու բնավորությունն ու խառնվածքը, այնպես էլ մարդկանց ֆակտորը։ Նախ պետք է ճշտվի, թե շան սատկելու պատճառը որքանով է կապված մարդկանց կծելու հետ։ Դեպքը պետք է մանրամասն ուսումնասիրվի»,– ասաց Հովհաննիսյանը

Ըստ անասնաբույժի` եթե շան մոտ կատաղություն հիվանդության մասին լինի խոսքը, ապա չկա նման օրինաչափություն, որ մարդկանց կծելուց անմիջապես հետո կենդանին կարող է սատկել. շունը կարող է սատկել կծելուց հետո 10 օրվա կամ գուցե մեկ ամսվա ընթացքում։

Նա նշեց նաև, որ կատաղությամբ հիվանդ շներն ագրեսիվ են լինում, քանի որ չեն կարողանում թուքը կուլ տալ, կեր ուտել։ Հովհաննիսյանի խոսքով` կատաղությամբ հիվանդ շների ուղեղում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, ինչը, բնականաբար, կենդանու հոգեբանության վրա էլ է դա ազդում։

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շան կծելու դեպքում իրենք առաջին հերթին պատվաստում են տուժածին, իսկ հետո սկսում հետևել շան վարքին։ Նրա խոսքով` եթե շունը որոշ ժամանակ անց սատկում է, ապա հետազոտում են շան գլուխը` հասկանալու համար, թե արդյո՞ք կատաղություն հիվանդությունն է կենդանու` նման վարքի պատճառը։

«Մենք նաև տուժածի վերքն ենք լավ մշակում, քանի որ եթե շան մոտ կատաղություն հիվանդություն կա, ապա նրա թուքը վտանգավոր կարող է լինել։ Լինում են դեպքեր, որ տուժածին պատվաստումից հետո նաև իմունագլոբուլին ենք ներարկում, մանավանդ եթե կծելուց հետո կենդանին անկած է լինում կամ էլ նա կծած է լինում դեմքի հատվածում»,–ասաց Սահակյանը` քաղաքացիներին խորհուրդ տալով անպայման դիմել բժշկական հաստատություններ, եթե շունը կծել է նրանց։

Նշենք, որ շունը մարդկանց սովորաբար կծում են մի քանի պատճառով, օրինակ` եթե վախենում է, եթե քոթոթներ ունի, եթե ցավացող տեղ ունի, եթե իրեն սպառնացող վտանգ է զգում։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Պառավաքարում շան կծոցից տուժած երեխան ու զինվորականը ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը. նրանք կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

1033
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մենդելսոնի քայլերգը հնչել է շների համար. չորքոտանիների հարսանեկան կադրերը
Շներով յոգա. թուլանալու և ճիշտ շնչելու գաղտնիքը բացահայտվել է Լոնդոնում. տեսանյութ
Երբ փողի ձեռքը կրակն են ընկնում, ոսկուց հագուստ են կարում շների համար
Երևանում թափառող շների հարցը լուծվում է. կենդանիների վնասազերծման կենտրոն է ստեղծվում
Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին
Արխիվային լուսանկար

Հայտնի է` ինչու է ժամը 21:00–ից հետո ՀՀ տարբեր մարզերում էլեկտրականությունն անջատվել

414
(Թարմացված է 23:49 20.06.2021)
Sputnik Արմենիան այս հարցով պարզաբանում է ստացել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ Հայաստանի տարածքում քվեաթերթիկների հաշվարկը սկսելուց հետո հոսանքազրկումները կապված են եղել «Ալավերդի» բարձր լարման գծում առաջացած խնդիրների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը։ 

Նրա խոսքով` խնդիրներն ի հայտ են եկել, երբ Հայաստանը հերթական անգամ հոսանք էր ներմուծում Վրաստանից (երկու երկրները պարբերաբար հոսանք են փոխանակում կարճաժամկետ պակասուրդի դեպքում)։

Այդ դեպքում Հայաստանի էներգահամակարգի մի մասը միացվում է վրացականին կամ հակառակը։

Հերթական այդպիսի միացումը կատարվել էր ժամը 21:00–ից հետո։ 21:40–ի սահմաններում խնդիր էր առաջացել «Ալավերդի» գծի վրա, որը ներհոսք էր ընդունում Վրաստանից` Շիրակի և Լոռու մարզերի համար։ Խափանումից անմիջապես հետո այս երկու մարզերը հետ էին միացվել Հայաստանի համակարգին։

Հիշեցնենք` Հայաստանի տարբեր մարզերից ահազանգում էին հոսանքազրկումների մասին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ։

414
թեգերը:
Մարզ, Հայաստան, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Քննչական կոմիտե

Փորձել են քվեարկել 1-ից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն․ ՔԿ

44
(Թարմացված է 23:02 20.06.2021)
Քվեարկությունը գաղտնիությունը խախտելու դեպքով գրանցվել է քրեական գործ, 2 անձի տրվել է կասկածյալի կարգավիճակ, ընտրվել է խափանման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեում ժամը 21:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր հարուցվել է 3 քրեական գործ՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով։

Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

44
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, Հայաստան, քվեարկություն, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
Ընտրատեղամաս

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

248
(Թարմացված է 07:05 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.31%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723  (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

248
թեգերը:
ԱԺ, քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ