Կարկուտ Երևանում

Հասցրել են կրակել, տնտեսությունները չեն տուժել. Հայաստանում կարկուտ չէին կանխատեսել

757
Անսպասելի տեղացած կարկուտը բերքը չի փչացրել։ Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԵՐԵՎԱՆ, 17 Ապրիլ — Sputnik. Այսօր՝ ապրիլի 17-ի ցերեկը, Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում տեղացած կարկուտն անսպասելի էր անգամ օդերևութաբանների համար։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը` «կարկուտը երեկվա դրությամբ կանխատեսված չի եղել»։ Այդ է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները ԱԻՆ–ից նախազգուշացնող հաղորդագրություններ իրենց հեռախոսներին չեն ստացել։

«Առհասարակ, տեխնիկան նման հնարավորություն չի տալիս, որ մեկ–երկու օր առաջ կանխատեսենք»,– ասաց Էդմոն Զարգարյանը։
Այդուհանդերձ, կարկտաբեր ամպերի ախտորոշումից հետո այսօր տեղեկություններն անմիջապես հաղորդվել են ԱԻՆ հակակարկտային կայաններին, որոնք ճիշտ ժամանակին գործել են` պաշտպանելով գյուղացիական ցանքատարածությունները։

Էդմոն Զարգարյանի այս պահին ունեցած տեղեկատվությամբ՝ գյուղացիական տնտեսությունները վնասներ չեն կրել։

«Տեսակարար կշռով՝ ավելի շատ Արարատում է տեղացել։ Եղել են բրնձի չափ հատիկներ, ոչ ավելի»,– ասաց ԱԻՆ մամուլի քարտուղարը։
ԱԻՆ տեղեկություններով, ապրիլի 17-ին կարկուտը տեղացել է Արագածոտնում, Արմավիրում, Արարատում ու Երևանում։

757
թեգերը:
Երևան, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ասֆալտանախշումը Երևանում թափ է հավաքում. ներկ վաճառողն ու ակտիվիստը պարապ չեն մնա
«Գյումրիական» մոտեցում միրգ–բանջարեղենի կրպակին. ինչպես է գովազդվում այն. տեսանյութ