Վադիմ Տակմենևը՝ Խոր վիրապում

«Գեղեցկությո՜ւն». Վադիմ Տակմենևը ոգեշնչված է Խոր վիրապից բացվող Արարատի տեսարանով

296
Ռուս հաղորդավար Վադիմ Տակմենևը Հայաստանում էր։ Նա եղել է Խոր վիրապում, որտեղից լուսանկարել է Արարատ լեռը և իջել այն փոսը, որում 13 տարի է անցկացրել Գրիգոր Լուսավորիչը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայտնի ռուսաստանցի հաղորդավար Վադիմ Տակմենևն աշխատանքի բերումով էր այցելել Հայաստան, բայց բաց չի թողել Արարատ լեռը ամենահարմար կետից` Խոր վիրապի վանքից դիտելու հնարավորությունը։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղեկցել է Տակմենևին ուղևորության ընթացքում։

Популярный российский ведущий Вадим Такменев
© Sputnik / Asatur Yesayants.
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում

«Գեղեցկությո՜ւն, սուպե՜ր», – հենց այդպես է նա արձագանքել իր առջև բացված տեսարանին։

Նրան հատկապես հետաքրքրել է փոսը, որի մեջ 13 տարի է անցկացրել Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։

Հաղորդավարն առանց երկմտելու իջել է փոսը, թեև դա այնքան էլ հեշտ բան չէ` հաշվի առնելով անհարմար և դարերի ընթացքում մաշված աստիճանները։

Գրիգոր Լուսավորչի պատմությունն ակնհայտորեն ոգեշնչել էր Տակմենևին. նա հարցուփորձ էր անում մանրամասների մասին, փորձում հասկանալ, թե ինչպես է մարդը կարողացել այդքան տարի ապրել նման պայմաններում։

Популярный российский ведущий Вадим Такменев
© Sputnik / Asatur Yesayants.
Վադիմ Տակմենևը իջնում է այն փոսը, որի մեջ 13 տարի է անցկացրել Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը

«Հետաքրքիր է` այս պատմության որ մասն է ճիշտ, որ մասը` լեգենդ», – ասաց նա` ուշադիր զննելով տարածքը։

Популярный российский ведущий Вадим Такменев
© Sputnik / Asatur Yesayants.
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում

Եկեղեցու մոտ Տակմենևին մոտեցավ ընտանեկան զույգ և խնդրեց լուսանկարվել։ Նա  պատմեց, որ առաջին սելֆին նրա հետ արել են Երևանի օդանավակայանում. ճիշտ է՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները։ Նա համաձայնեց, թեև խոստովանեց, որ ավելի շատ սիրում է լուսանկարել։

Դրանով էլ հաղորդավարը զբաղված էր` Խոր վիրապի դիտահարթակից լուսանկարելով Արարատը։

«Շատ գեղեցիկ է, ցնցող է», – ասաց նա և իսկույն կադրը հրապարակեց Instagram–ում:

View this post on Instagram

Арарат!))

A post shared by Vadim Takmenev (@vadimtak) on

Ինչպես պարզվեց, նա վաղուց է ծանոթ Հայաստանին։ Դեռ Դոնի Ռոստովում աշխատելու ժամանակ նա հայ ծանոթներ է ունեցել, որոնք միշտ խորհուրդ են տվել նրան տեսնել մեր երկիրը։

Տամկենևը պատմում է, որ Մոսկվայում հաճախ է գնում իր տան մոտ գտնվող հայկական ռեստորան, որտեղ համտեսում է ավանդական ճաշատեսակներ։

«Ե՛վ տոլմա, և՛ խորոված, և սմբուկ. ամենը ինչը շատ համեղ է։ Շատ եմ սիրում»,– ասում է նա։

Հաղորդավարին Հայաստանում ամենից շատ զարմացրել է հայերի հյուրընկալությունը և առատաձեռնությունը։

  • Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 5
© Sputnik / Asatur Yesayants.
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը Խոր Վիրապում

Տակմենևը կցանկանար վերադառնալ Հայաստան, բայց ավելի երկարատև այցով, որպեսզի հասցնի լինել բոլոր այն վայրերում, որ խորհուրդ են տվել ընկերները։

296
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռեփեր Տիմատին շրջել է Երևանում. բացառիկ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստանի համար միջուկային վառելիքի գնի խնդիրներ չեն կարող լինել. Գրիգորև
Հայաստանն աշխատած միջուկային վառելիք կարտահանի ՌԴ. մնում է պայմանավորվել Վրաստանի հետ
Հարցեր, որոնցով կարելի է փոխզիջման հասնել. Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մեխը
Հայաստանի և Ռուսաստանի զինվորականները ռազմական շքերթի են նախապատրաստվում
Հայաստանն իրավացի է, բայց եթե Թրամփն էլ արտասանի «բաղձալի» բառը, Թուրքիան անդրդվելի կմնա
Հռետորական հարց` ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ. Հարությունյանը պատասխանում է Հայկ Խանումյանին