Տիմատի

Ռեփեր Տիմատին շրջել է Երևանում. բացառիկ լուսանկարներ, տեսանյութ

1783
Հայաստանի մայրաքաղաքում, որոշ տեղեկությունների համաձայն, երգիչը տեսահոլովակ է պատրաստվում նկարահանել:

ԵՐԵՎԱՆ, 16 Ապրիլ — Sputnik. Ռուսաստանցի ռեփեր Տիմատին Հայաստանում է։ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է «բռնացնել» նրան Երևանում, երբ նա զբոսնում էր մայրաքաղաքի կենտրոնում։ Նա հայտնվել է մեր լուսանկարչի օբյեկտիվում։

Тимати
© Sputnik / Aram Nersesyan
Թիմաթին Երևանում

Մոտ մեկ ժամ նկարահանող խումբն աշխատել է Երևանի փողոցներից մեկում։ Ռեստորանի մոտ, որտեղ ենթադրաբար նկարելու են տեսահոլովակը, բազմաթիվ պարապ–սարապ մարդիկ են հավաքվել։

Նրանք քչփչում էին ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։Իրենց վրա հատուկ ուշադրություն էին գրավում արտիստի թիկնապահները, որոնք աչքի էին ընկնում նույնիսկ հյուսիսային ժողովուրդների համար իրենց ոչ ստանդարտ հասակով և, պետք է ենթադրել, ահռելի ուժով ։

Тимати
© Sputnik / Aram Nersesyan
Թիմաթին Երևանում

«Ա՜յ քեզ բուղա», – չդիմացավ անցորդներից մեկը։

Тимати
© Sputnik / Aram Nersesyan
Թիմաթին Երևանում

Որոշ տվյալներով` ռեփերը Հայաստանում տեսահոլովակ է նկարում։ Ցավոք, նա հրաժարվեց պատասխանել հարցերին, և այլևս ոչինչ չհաջողվեց իմանալ։

Тимати
© Sputnik / Aram Nersesyan
Թիմաթին Երևանում

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տիմատին իր «Black Star Burger» ցանցի ռեստորան է բացում Երևանի սրտում։ Ռեստորանի տեխնիկական բացումը նախատեսված է մայիսի սկզբին, սակայն ռեփերի ու նրա թիմի որոշ անդամների մասնակցությամբ մեծ բացումն ավելի ուշ է նախատեսված։

Тимати
© Sputnik / Aram Nersesyan
Թիմաթին Երևանում

Բուրգերները վաճառվելու են նույն գնով, ինչ Ռուսաստանում` 50 ցենտից մինչև 15 դոլար, իսկ հիմնական բաղադրիչը` մարմարե տավարի միսը, առաքվելու է ցանցով։

1783
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան
Բողոքի ակցիա Խոր Վիրապի մոտ

Կրկնակի բերման ենթարկում, առանձնազրույցներ․ ՄԻՊ-ն ամփոփել է բողոքի ակցիայի արդյունքները

54
(Թարմացված է 00:48 14.07.2020)
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր ՄԻՊ հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ:

Ընդ որում, ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:

«Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ»,-ասված է հայտարարության մեջ:

Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

Տեղեկացվում է, որ գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Վետօ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը և շարժման անդամներն ավտոերթ էին իրականացնում դեպի Խոր Վիրապ վանական համալիր՝ բողոքելով Հայաստանում արտակարգ դրության երկարացման դեմ։ Ակցիայի 48 մասնակիցների, այդ թվում և Նարեկ Մալյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մարտի 16-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Հուլիսի 13-ի արտահերթ նիստում կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել այն։ Արտակարգ դրությունը կտևի մինչև օգոստոսի 12-ը։

54
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Նարեկ Մալյան, Խոր Վիրապ, Բողոքի ակցիա, Հայաստան
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

311
(Թարմացված է 20:00 13.07.2020)
Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բրիգադները չեն հասցնում արձագանքել հորդառատ անձրևից հետո արվող կանչերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրել են մարզային վարչությունից։

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

«Կանչերը շատ-շատ են ու դեռ զանգերը չեն դադարում, արդեն տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մի շարք համայքներում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել։ Այն կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

311
թեգերը:
Կարկուտ, Անձրև, Գյումրի