Ձուկ

Ձուկ չէ, այլ հրաշք. հայ խոհարաները 4 մեդալով են վերադարձել Դաղստանից

231
Հայկական ավանդական կերակուրները գնահատել են Դաղստանում անցկացված միջազգային մրցույթի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայաստանի պատվիրակությունը չորս մեդալով է վերադարձել Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Դաղստանում անցկացվող խոհարարական միջազգային փառատոնի ժյուրիի անդամների կազմում եղել են Սեդրակ Մամուլյանն ու Արմեն Քեֆիլյանը, մրցույթին մասնակցել են խոհարարներ Յուրա Սարգսյանը, Էդուարդ Սիմոնյան ու Գարիկ Վարդանյանը։

Ապրիլի 11–13–ին անցկացված փառատոնին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մավրիկիոսի խոհարարները։

«Բերեցին «սև արկղը», որում մի շարք բաղադրիչներ կային։ Դրանցից պետք է ուտեստ պատրաստեինք», – ասաց Մամուլյանը։

Ձկից պատրաստած ուտեստը ոսկի է բերել հայկական թիմին։

Հայաստանցի խոհարարները նաև պատրաստել են IX դարի «Անիի քաղցրավենիք» ու «Տապակա Արցախ»։ Այլ անվանակարգերում Հայաստանը նվաճել է արծաթ ու երկու բրոնզ։

Բացի մեդալներից, պատվիրակությունը պայմանավորվել է նաև համագործակցել Հյուսիսկովկասյան խոհարարների միության ու Դաղստանի խոհարարների միության հետ։

Ավելի վաղ հայ խոհարարները առաջին տեղն էին զբաղեցրել Եգիպտոսում «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում։

Միաժամանակ հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի տնօրեն Արբի Կարխանին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչները հիացել են «Արցախի հագանի» ուտեստով։

Ուտեսը պատրաստում են հավի կրծքամսից, չամիչից ու «Աշտարակ» սուսից։ Միջոցառման շրջանակում հայ խոհարարների հետ մրցել են 16 երկրի ներկայացուցիչները։

231
թեգերը:
Սեդրակ Մամուլյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ խոհարարների հնդկական ֆուրորը. տոլմայի համը մնաց թուրքերի բերանում
Miechlen–ի խոհարարը հիացած է հայկական տոլմայով ու թթի օղիով. ի՞նչ է նա խնդրել հայերից
Խոհարար. եվրոպական խոհանոցի հիմքում հայկական բաղադրատոմսերն են