«Սանիթեք»

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով

108
Երևանի քաղաքապետարանը բացատրում է, թե ինչու առ այսօր չի պատժել «Սանիթեքին»` վատ աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Մինչ այս քաղաքապետարանը, «Սանիթեքի» վիճակն ավելի չվատթարացնելու ու մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը: Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու»,–ասված է հայտարարության մեջ:

Երևանի քաղաքապետարանը հայցում է երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբավարար վիճակի համար և հայտնում, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Նաև տեղեկացվում է, որ մինչ այդ «Սանիթեքի» չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ:

Նշենք, որ վերջին օրերին Երևանի աղբահանության խնդիրը շատ է սրվել։ Իրավիճակը բարկացնում ու անհանգստացնում է երևանցիներին, որոնք պարբերաբար կուտակված աղբի նկարներ են հրապարակում սոցցանցերում և պատասխան պահանջում։

108
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
«Սանիթեք» VS հիդրոմետ. թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում
«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել
«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի