Օպերայի թատրոն

Երևանում 2 տարեկան երեխան կորել է` տատիկից ու պապիկից փախչելով

1301
Մինչ տատիկն ու պապիկը զբաղված են եղել բանկոմատով, 2 տարեկան թոռնիկը կորել է։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երևանում տարօրինակ դեպք է գրանցվել. Երևանի կենտրոնում երեխային զբոսանքի տարած տատին ու պապիկը որոշել են բանկոմատից գումար հանել ու չեն նկատել, թե ինչպես է այդ պահին իրենցից փախել 2 տարեկան թոռնիկը։  Sputnik Արմենիային այս մասին պատմեցին քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։

«Բնականաբար, ավագ սերնդի ներկայացուցիչ տատիկ–պապիկի համար մի քիչ դժվար է բանկոմատից գումար հանելը։ Նրանք երկուսով կենտրոնացել էին բանկոմատի վրա։ Երեխան էլ օգտվել է առիթից ու գնացել է իր հետաքրքրությունների հետևից»,– պատմեց ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը։

Երեխայի կորուստը նկատած տատիկն ու պապիկը դիմել են ոստիկաններին` խնդրելով օգնել իրենց։

Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է շատ արագ գտնել նրան։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այդպիսի դեպքերում իրենք փորձում են հասկանալ մեծերի հսկողությունից ազատված երեխայի հոգեբանությունը։

«Նման դեպքերում, եթե երեխան լաց չի լինում, չի վախենում, գնում է իր հետաքրքրությունների հետևից` խաղահրապարակ, այնտեղ, ուր երեխաները շատ են, եթե կան խաղալիքներ, մոտենում է դրանց»,– ասաց նա։

Այս անգամ էլ նախկին փորձը չի դավաճանել։ 2-ամյա փոքրիկին ոստիկանները գտել են Օպերայի հարակից խաղային ատրակցիոնների մոտ ու վերադարձրել տատիկին ու պապիկին։

1301
Ըստ թեմայի
Բանալիների խրձով ծեծել է 68-ամյա դերձակին ու հեռացել. ո՞րն էր պատճառը
Երևանում Օպելը մխրճվել է բենզալցակայանի մեջ. կա վիրավոր. լուսանկարներ
Այնթապ գյուղում «Նիվայի» վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին