Անձրև ու քամի

Ցիկլոն է գալիս Հայաստան. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

334
Հայաստանում եղանակը կցրտի, տեղումները կլինեն ինտենսիվ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ»,– գրել է նա։

Սուրենյանը նշել է , որ օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։

334
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Հայաստան