Երևան, արխիվային լուսանկար

Տաք հագուստից հրաժարվելը դեռ շուտ է. Հայաստանում եղանակը զգալի կցրտի

232
(Թարմացված է 23:53 13.04.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում կրկին անձրև կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Ապրիլի 16-17-ի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Առանձին հատվածներում քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ արագության։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 23 աստիճանի, գիշերային ժամերին կտատանվի 7-9 աստիճան տաքության սահմանում։

232