00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության մեջ առաջին անգամ Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կթխեն

© Photo : ArtsakhpressЗанесенный в "Дюцазнагирк" трехметровый женгялов хац
Занесенный в Дюцазнагирк трехметровый женгялов хац - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում նախատեսված փառատոնի կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառումը վառ, գունեղ ու հիշարժան է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Արցախում կթխեն աշխարհի ամենաերկար ժենգյալով հացը, որը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ամենամյա փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմը Արցախում» նախաձեռնության առաջնորդ Սամվել Միրզախանյանը։

Ален Алексанян - Sputnik Արմենիա
Հայաստանը միայն Ազնավուր ու Ցեղասպանություն չէ, կամ ֆրանսիահայ խոհարարն ու ժենգյալով հացը

Միջոցառումը կկայանա «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակում անցկացվող ժենգյալի հացի երկրորդ փառատոնի ժամանակ։ Այս տարվա փառատոնը կկազմակերպվի մայիսի 11-ին Հաթերք գյուղում։

«Ռեկորդային ժենգյալով հացը, որի երկարությունը կլինի 2 մետր 90 սանտիմետր, կպատրաստեն փորձառու խոհարարները։ Մեր ժենգյալով հացը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունի։ Դրա համար նույնիսկ հատուկ սպասք է պատրաստվել»,- ասաց Միրզախանյանը։

Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Հադրութում 3 մետրանոց ժենգյալով հաց էր թխվել, որը գրանցվել էր Հայաստանի «Դյուցազնագրքում»։ Այս տարվա ժենգյալով հացը կթխեն հենց նույն մարդիկ։

Կազմակերպիչներն ակնկալում են, որ փառատոնին 15 հազար մարդ կայցելի։ Ակտիվ հանգստի սիրահարների համար ջիփ-տուրեր կկազմակերպվեն։

Միրզախանյանն ընդգծեց, որ Երևանից Հաթերք և հակառակ ուղղությամբ հատուկ տրանսպորտ կգործի։ Փառատոնը կմեկնարկի առավոտյան ժամը 12։00-ին։

Նա ընդգծեց, որ միությունն ունի փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու բոլոր հնարավորությունները։ Սա մեծ քայլ կլինի հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։

Հաթերք համայնքն ունի 2500 բնակիչ, երկու մանկապարտեզ, գյուղում երկու հյուրատուն է գործում։

 

 

Լրահոս
0