Սիրահարներ

Ի՞նչ ակնկալիքներ է ունենալու ձեզնից ձեր սիրելին. հաջորդ շաբաթվա աստղագուշակ

220
(Թարմացված է 21:59 12.04.2019)
Հարաբերությունները չփչացնելու համար անհրաժեշտ է ընդամենը կռահել, թե ինչ է ակնկալում ձեզնից ձեր սիրելին։ Իսկ որպեսզի իմանաք, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեք սիրելի մարդու կյանքը գունավորելու համար, ծանոթացեք հաջորդ շաբաթվա աստղագուշակին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Երբեմն այնքան դժվար է հասկանալ` ի՞նչ է քեզնից ուզում զուգընկերդ։ Իրականում հաճախ հարաբերությունները փչանում են հենց այն պատճառով, որ սխալ քայլեր ենք անում ու դիմացինի վատ արձագանքից անակնկալի գալիս, սկսում վիճել։ Նվերներ, խոստումներ, քնքշանք, ուշադրություն և կիրք. ներկայացնում ենք հաջորդ շաբաթվա աստղագուշակը, որպեսզի իմանաք, թե ընթացիկ շաբաթվա համար ինչ ակնկալիքներ է ունենալու ձեզնից ձեր սիրելին։

Խոյ (մարտի 21 — ապրիլի 20)

Գալիք շաբաթ ձեր սիրելին կարիք կունենա քնքշանքի։ Փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել նրան, ավելի շատ ժամանակ հատկացնել նրան` մի կողմ թողնելով երկրորդական գործերը։

Пара в парке
© Sputnik / Andranik Ghazaryan
Սիրահարներ

Ցուլ (ապրիլի 21 — մայիսի 20)

Սիրելիի հետ զրույցներում պետք է զգույշ լինել. նա չափից դուրս զգայուն է վերջին շրջանում։ Ձեր կողմից արված մեկ` ոչ տեղին արտահայտությունը կարող է հարաբերությունների փչացման պատճառ դառնալ։

Երկվորյակ (մայիսի 21 — հունիսի 21)

Այս շաբաթ ձեր սիրելիին, բացի ուշադրությունից, ոչինչ պետք չէ։ Խոստումների ու նվերների կարիք չկա։ Հարաբերությունները չփչացնելու համար ձեզնից անհրաժեշտ է միայն հաճախ ասել, որ սիրում եք նրան ու առանց նրա չեք պատկերացնում ձեր կյանքը։

Խեցգետին (հունիսի 22 — հուլիսի 22)

Ժամանակն է հաշվի նստել սիրելիի հետաքրքրությունների հետ և գոնե մեկ շաբաթով մի կողմ դնել սեփական ցանկությունները։ Ձեր եսասիրությունն ամենևին էլ զուգընկերոջ սրտով չէ, և նա ձեզնից այլ ակնկալիքներ ունի։

Առյուծ (հուլիսի 23 — օգոստոսի 23)

Այս շաբաթ ձեր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա։ Նա թաքուն հույս է փայփայելու, որ առանց իր ասելու էլ կզգաք նրա անելանելի վիճակն ու ձեռք կմեկնեք նրան։ Վախենալու կարիք չկա` անհրաժեշտ է միայն ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ։

Влюбленные
© Sputnik / Евгения Новоженина
Սիրահարներ

Կույս (օգոստոսի 24 — սեպտեմբերի 23)

Ձեր սիրելին ձեզնից նվերի ակնկալիք ունի։ Նվերն իրականում պարտադիր չէ, որ թանկարժեք լինի։ Ո՛չ, ձեր սիրելին կգնահատի ձեր ձեռքով փաթեթավորված անգամ փոքրիկ բաժակը։

Կշեռք (սեպտեմբերի 24 — հոկտեմբերի 23)

Վերջին շրջանում սկսել եք հարաբերություններին նայել մատների արանքով։ Իրականում ձեր սիրելիի զգացմունքներն ավելի խորն են, քան ձեզ թվում էր այս ամբողջ ժամանակ: Գնահատեք այն, ինչ ունեք` հենց սա է ձեր սիրելիի ցանկությունը։

Կարիճ (հոկտեմբերի 24 — նոյեմբերի 22)

Սիրելիի համար ձեր մտքերն ու պահվածքը վերջին շրջանում անհասկանալի են։ Փորձեք երկար զրույցներ ունենալ նրա հետ, մանրամասն ու պարզ ներկայացրեք ձեր ցանկությունները։ Իրականում նա ձեզնից ակնկալում է լուրջ զրույց` եղած–չեղած դեպքերի հետ կապված։

Աղեղնավոր (նոյեմբերի 23 — դեկտեմբերի 21)

Այն, ինչ ուզում է ձեր սիրելին, անակնկալն է։ Փորձեք շեղվել առօրյա կյանքի ռիթմից ու անակնկալ մատուցել նրան։ Որպեսզի ձեր հարաբերությունները երկուսիդ էլ չհոգնեցնի, միակ դեղամիջոցը փոքրիկ անակնկալներ մատուցելն է։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 — հունվարի 20)

Ձեր սիրելին կրքոտ օրեր է ակնկալում ձեզնից։ Չափից դուրս տարված լինելով գործերով` չեք էլ նկատում, թե ինչպես է նա հալումաշ լինում սիրուց։ Մի փոքր կիրք, ու վերջ. հարաբերություններում ներդաշնակությունն ապահովված է։

Ջրհոս (հունվարի 21 — փետրվարի 20)

Ձեր սիրելիի հետ հարաբերություններն անսպասելիորեն կփոխվեն դեպի լավը: Դա երկուստեք հաճելի կլինի։ Լավ հարաբերությունները պահպանելու համար, սակայն, պետք է մոռանալ անցած–գնացած անախորժություններն ու նոր հայացքով նայել համատեղ կյանքին։

Ձկներ (փետրվարի 21 — մարտի 20)

Միակ բանը, որի կարիքն ունի ձեր սիրելին, խոստումներն են։ Դուք այնքան վաղուց է, ինչ դադարել եք նրան ինչ–որ բան խոստանալ, որ նա արդեն մտածում է, թե ապագայի հետ կապված որևէ ծրագիր ու ցանկություն չունեք։ Սթափվեք ու նախ ինքներդ ձեզ, հետո արդեն զուգընկերոջը խոստացեք այն, ինչի մասին ինքներդ էլ եք ուզում կյանքի կոչել։  

220