00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիայի մասնակիցները չցանկացան լսել կենդանաբանական այգու աշխատակցին

© Photo : provided by H.HovhannisyanАрутюн Ованнисян
Арутюн Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բողոքի ակցիան կենդանաբանական այգու տարածքում շարունակվում է։ Ակցիայի մասնակիցներին չբավարարեց այգու ներկայացուցչի մեկնաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի— Sputnik. Երևանի կենդանաբանական այգու երեք վագրերից մեկի` Բինգոյի հիվանդության վերջնական ախտորոշումն առ այսօր որոշված չէ։ Ի պատասխան կենդանաբանական այգու մոտ հերթական բողոքի ակցիան անցկացնող մասնագետների բարձրացրած խնդիրների, լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։

«Վերջնական դիագնոզն առ այսօր չկա, կան մի քանի արյան անալիզի պատասխաններ։ Առ այսօր մենք չենք հերքել լիմֆոմայի առկայությունը կենդանու օրգանիզմում, մենք հերքել ենք վիրուսների առկայությունը»,– ասաց նա։

Директор еревaнского зоопарка Рубен Хачатрян - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց. մասնակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը

Ակցիայի մասնակիցներն այգու աշխատակցից պարզաբանումներ պահանջեցին նաև նախկինում այգում գրանցված դեպքերի վերաբերյալ։ Ի պատասխան Հարություն Հովհաննիսյանը նշեց, որ այգին վերազինման փուլում է, կառուցվում են նոր ազատավանդակներ` կենդանիների պահման պայմանները բարելավելու և դժբախտ դեպքերից նրանց ապահովագրելու համար։

«Դեպքեր կարող են գրանցվել։ Առյուծն էլ առյուծին վնասեց։ Իսկ փոքր արջը իրականում տարիքով փոքր չէր»,– ասաց Հարությունյանը։ Ակցիայի մասնակիցները, սակայն, չցանկացան լսել նրա պարզաբանումները` դրանք «անգրագիտություն» որակելով, ինչից հետո Հովհաննիսյանը հեռացավ։ Ակցիայի մասնակիցները նրան ուղեկցեցին նրա հետևից «ամոթ» վանկարկելով։

Հիշեցնենք` շուրջ կես տարի Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու մի խումբ բնապահպաններ պարբերաբար բողոքի ակցիաներն են իրականացնում կենդանաբանական այգու տնօրինության դեմ։

Բողոքները հատկապես սրվում են կենդանիների անկման յուրաքանչյուր նոր դեպքի գրանցվելուց հետո։

Медведи Ереванского зоопарка - Sputnik Արմենիա
Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժի կարծիքը` Երևանի այգու մասին

Այս ակցիայի համար առիթ է հանդիսացել ապրիլի սկզբին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայության հայտարարությունը` վագրի մոտ ախտորոշված ծանր հիվանդության մասին։ Այգու ղեկավարությունը հայտնում էր, որ վագրի վիճակը կտրուկ վատացել էր, թուլություն, քթից արյունահոսություն էր նկատվել։ Հրավիրված առցանց կոնսիլիումը` Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի անասնաբույժների մասնակցությամբ, վագրի մոտ լեյկոզի կասկած էր արձանագրել։

Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Միխայիլ Ալշինեցկին, սակայն, հերքել էր այս վարկածը։ Իրականացրած հետազոտությունից հետո նա Sputnik Արմենիային հարցազրույց էր տվել, որում ասել էր, որ կենդանու մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվել բերանի խոռոչում, որը գրեթե ենթակա չէ բուժման։

Հիշեցնենք` 2018թ.–ի նոյեմբերին Երևանի կենդանաբանական այգու երկու էգ արջերն անսպասելիորեն հարձակվել էին երրորդի վրա և հոշոտել նրան։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց զեբրի թունավորման մասին։

Լրահոս
0