00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ռուսական համայնքին պարզապես ուշադրություն է պետք. ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով

© Sputnik / Asatur YesayantsАлексей Сандыков на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн
Алексей Сандыков на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ռուսական սակավաթիվ համայնքը նախևառաջ ուշադրության կարիք ունի։ Ալեքսեյ Սանդիկովը կարծում է, որ Հայաստանում ապրող ռուսները հարուստ են նրանով, որ երկու հայրենիք ունեն. այդպես է ստացվել պատմականորեն։ Նրանք ուզում են, որպեսզի այն մեկը, որտեղից նրանք սերում են արմատներով, իրենց մասին հիշի ոչ միայն տոն օրերին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածում գրված է, որ ԱԺ–ում պարտադիր է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայությունը։ ԱԺ–ում ռուսական համայնքը ներկայացնում է Ալեքսեյ Սանդիկովը, որը մարքեթինգի և ՏՏ ոլորտի մասնագետ է, նախկինում աշխատել է ՀՀ ՊՆ–ում։

Тигран Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Ռուսաստանյան TV-ների հեռարձակման սահմանափակումը նաև քաղաքական հարց է»

Ապրիլի սկզբին Սանդիկովը ելույթ էր ունեցել ՌԴ Պետդումայում` «Ժամանակակից փուլում ՌԴ միջազգային քաղաքականության մարդասիրական վեկտորի մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Այդ իրադարձության ձայնագրությունը տեղադրված է Ռուսաստանի օրենսդիր մարմնի Youtube-ի ալիքում։ Հայաստանի խորհրդարանում իր խնդիրը Սանդիկովը մի շարք այլ խնդիրների համատեքստում է տեսնում՝ Հայաստանում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրահռչակման մեջ։

Նրա խոսքով` Հայաստանում վերջին մարդահամարի տվյալներով իր հայրենակիցների թիվը 12 հազար է, սակայն իրականում նրանք կիսով չափ պակաս են։

«Այնպես որ Հայաստանում մեկ ռուսին բաժին է հասնում Ռուսաստանի 300 հայ», – կատակով ընդգծել էր նա Պետդումայում իր ելույթի ժամանակ։

Ի դեպ, սա իսկապես պատմական իրադարձություն է դարձել։ Պետդումայում առաջին անգամ հանդես է եկել ոչ միայն Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, այլ այստեղ ապրող առաջին ռուս մոլոկաններից մեկը։ Մոլոկանները դոգմաներ չընդունող կրոնական ուսմունքի հետնորդներ են։ Դրա համար նրանց նախնիները ցարական իշխանության կողմից Ռուսաստանի կենտրոնական գուբերնիաներից աքսորվել են։

Встреча глав МИД Армении и России Зограба Мнацаканяна и Сергея Лаврова (7 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Լավրովը կհանդիպի հայ և ադրբեջանցի իր գործընկերներին. Զախարովան հաստատել է հանդիպման օրը

Ի՞նչն էր ուշադրություն գրավել նրա ելույթում։ Ամբիոնից նա կոռեկտ ձևով և գործնականում մի բան ասաց, ինչի մասին սովորաբար Ռուսաստանի գործընկերների հետ հայ պատգամավորները զրուցում են կուլուարներում։

Կրթության և մշակույթի ոլորտում պետք է ընդլայնել ներուժը և ռուսական կազմակերպությունների գրանտային աջակցությունը։  Հայաստանում արևմտյան ակտիվությունը արտահայտվում է գիտահետազոտական նախագծերի գործարկման և իր մարդասիրական շահերի ոլորտում հայ երիտասարդության ակտիվ ներգրավվածության մեջ։

Երբեմն զավեշտալի իրավիճակներ են ստեղծվում։ Օրինակ, Ֆիոլետովո գյուղի հետ կապված։ Այն այսօր Հայաստանում միակն է, որը բնակեցված է էթնիկ ռուսներով։ Եվ ահա արևմտյան կազմակերպությունները պատրաստ են գրանտներ տրամադրել էթնո–տուրիզմի զարգացման, մասնավորապես, այս ռուսական գյուղ այցելելու համար, քանի որ այն շատ է հետաքրքրում հանրապետության հյուրերին։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ. Փաշինյանը խոսել է ՌԴ-ի հետ հարաբերութունների մասին

Մեծ հաշվով, ասում է Սանդիկովը, Հայաստանում ռուսական համայնքը Ռուսաստանից առանձնակի ոչինչ չի պահանջվում, բացի ուշադրությունից։ Եվ այդ ուշադրությունն ամենևին էլ պայմանավորված չէ ֆինանսական կողմով. պարզապես նույն դեսպանատան կամ Ռոսսոտրուդնիչեստվոյի ակտիվությունը կարող է շատ օգտակար լինել։

Քչերը գիտեն, որ ժամանակին ԱԺ շենքի կողքին Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ փոքրիկ կեչու պուրակ է տնկվել։ Հայաստանում, որպես կանոն, կեչիները լավ չեն աճում։ Սակայն այս դեպքում ամեն ինչ ստացվեց։ Իսկ շուտով ԱԺ այգու դիմաց կեչու ծառուղի կտնկվի, որպես հայ–ռուսական բարեկամության և Հայաստանում ռուսական համայնքի ներկայության խորհրդանիշ։ Ուշադրությո՞ւն է` իհարկե։

Ահա, օրինակ, Արմավիրի մարզում գտնվող Գրիբոյեդով գյուղում նախաձեռնել են տնկել ծառուղի, որը խորհրդանշելու է ժողովուրդների բարեկամությունը. այն երեխաների համար խաղահրապարակ կունենա։ Իսկ Ռոսսոտրուդնիչեստվոն կահավորելու է դպրոցի ռուսական դասարանը. կաշխատեն նաև համակարգչային տեխնիկա բերել։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չունի բազմավեկտոր հայեցակարգ»

Ալեքսեյ Սանդիկովը չի հոգնում ընդգծել, որ ռուսական համայնքին նյութական բարիքներ չեն պետք։ Հայաստանում ռուսները մեծամասամբ մոլոկաններով են ներկայացված. նրանք աշխատող մարդիկ են, անգործ մնալ չեն սիրում, և մեծ հաշվով, ամեն ինչ իրենց համար ինքնուրույն են միշտ ստեղծել։ Իսկ, օրինակ, ռուսական թատրոնների ներկայացումները, թող որ ոչ ամենալավագույները, շատ հարցերում կլրացնեն այն մշակութային վակուումը, որը չի կարող չլինել Ռուսաստանից հեռու գտնվելով։

Առավել ևս, որ նա` Սանդիկովը, ըստ իրեն,  չէր կապի Ռուսաստանի մշակութային և մարդասիրական ներկայության պահանջմունքը էթնիկ հատկանիշների և ռուսական անձնագրի առկայության հետ։ Հայաստանում հասարակության զգալի շերտ կա, որի համար մանկուց եկած բնական հումանիտար միջավայր է երկու մշակույթների ներդաշնակ սինթեզը։ Այդ շերտը ևս ուշադրության կարիք ունի։

Լրահոս
0