00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բինգոն շատ երկար չի ապրի. մոսկվացի անասնաբույժը պատմեց վագրի հիվանդության մասին

© Sputnik / Asatur YesayantsТигр Ереванского зоопарка
Тигр Ереванского зоопарка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Միխայիլ Ալշինեցկին մեկնաբանել է Երևանի կենդանաբանական այգում բնակվող հիվանդ վագրի վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Չարորակ գոյացություն է հայտնաբերվել Երևանի կենդանաբանական այգու երեք վագրերից մեկի` Բինգոյի մոտ։ Ամենայն հավանականությամբ նա բերանի խոռոչում ուռուցք ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Միխայիլ Ալշինեցկին։

© Sputnik / Asatur YesayantsՄոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին
Բինգոն շատ երկար չի ապրի. մոսկվացի անասնաբույժը պատմեց վագրի հիվանդության մասին - Sputnik Արմենիա
Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին

Ապրիլի սկզբին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել վագրի հիվանդության վերաբերյալ։  Նշվում էր, որ վագրի վիճակը կտրուկ վատացել է, թուլություն է նկատվում, նրա քթից արյուն է եկել։ Առցանց կոնսիլիում էր հրավիրվել Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի անասնաբույժների մասնակցությամբ, արդյունքում որոշում էր կայացվել սոնոգրաֆիա և այլ հետազոտություններ անցկացնել։ Հետազոտությունների նախնական արդյունքների հիման վրա վագրի մոտ լեյկոզ էին կասկածել։

 

Նախնական ախտորոշման մասին կրկին տեղեկացվել էին Կենդանաբանականի գործընկեր այգիներն ու կենտրոնները:

Առաջին արձագանքողներից Մոսկվայի կենդանաբանական այգին էր, որ կարողացավ իր լավագույն մասնագետին՝ այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկուն գործուղել Հայաստան:

Նա կատվազգիների և մասնավորապես՝ վագրերի հետ հանդիպող խնդիրների հետ աշխատանքների երկարամյա փորձ ունի:

«Երկու վագրերը հիանալի վիճակում են, նրանք շատ ծեր չեն, ընդհանուր առմամբ առողջ են, թեև նրանք որոշակի տարիքային խնդիրներ ունեն։ Սպիտակ վագրի վիճակը բավական տխուր է, քանի որ նա, ըստ ամենայնի, բերանի խոռոչում ուռուցք ունի։ Ամեն ինչ պարզ կդառնա արյան լրացուցիչ հետազոտություններ անցկացնելուց հետո», – ասաց մասնագետը։

© Sputnik / Rouben AbrahamianՄոսկվայի և Երևանի կենդանաբանական այգիների գլխավոր կենդանաբույժներ Միխայիլ Ալշինեցկին և Հարություն Հովհաննիսյանը կենսաբանական նմուշներ են վերցնում Բինգո վագրից՝ կրկնակի հետազոտության համար, որպեսզի համեմատեն նախորդ տվյալների հետ և տեսնեն հիվանդության դինամիկան:
Բինգոն շատ երկար չի ապրի. մոսկվացի անասնաբույժը պատմեց վագրի հիվանդության մասին - Sputnik Արմենիա
Մոսկվայի և Երևանի կենդանաբանական այգիների գլխավոր կենդանաբույժներ Միխայիլ Ալշինեցկին և Հարություն Հովհաննիսյանը կենսաբանական նմուշներ են վերցնում Բինգո վագրից՝ կրկնակի հետազոտության համար, որպեսզի համեմատեն նախորդ տվյալների հետ և տեսնեն հիվանդության դինամիկան:

Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ վագրի մոտ շատ բարձր է լեյկոցիտների մակարդակը։ Ռուսաստանցի մասնագետը կարծում է, որ եթե ախտորոշումը հաստատվի, վագրին փրկել չի հաջողվի։ Նրա խոսքով` վայրի կենդանիների մոտ օնկոլոգիական հիվանդություններն այնքան դժվարությամբ են բուժվում, որ կարելի է ասել՝ գրեթե ենթակա չեն բուժման։

© Sputnik / Rouben AbrahamianՄոսկվայի և Երևանի կենդանաբանական այգիների գլխավոր կենդանաբույժներ Միխայիլ Ալշինեցկին և Հարություն Հովհաննիսյանը կենսաբանական նմուշներ են վերցնում Բինգո վագրից՝ կրկնակի հետազոտության համար, որպեսզի համեմատեն նախորդ տվյալների հետ և տեսնեն հիվանդության դինամիկան:
Բինգոն շատ երկար չի ապրի. մոսկվացի անասնաբույժը պատմեց վագրի հիվանդության մասին - Sputnik Արմենիա
Մոսկվայի և Երևանի կենդանաբանական այգիների գլխավոր կենդանաբույժներ Միխայիլ Ալշինեցկին և Հարություն Հովհաննիսյանը կենսաբանական նմուշներ են վերցնում Բինգո վագրից՝ կրկնակի հետազոտության համար, որպեսզի համեմատեն նախորդ տվյալների հետ և տեսնեն հիվանդության դինամիկան:

«Այդ հիվանդությունների բուժումն այն է, որ գոյացությունը հեռացնելուց բացի կենդանիներին կամ քիմիոթերապիա են անում, կամ ճառագայթային թերապիա։ Բերանի, քթի խոռոչում եթե գոյացությունները չարորակ են, դրանք պարզապես կտրելն ու հեռացնելն անարդյունավետ է», – ասաց Ալշինեցկին։

Зоопарк в Гюмри - Sputnik Արմենիա
Կալանք՝ ծիծաղելի տուգանքի փոխարեն. կենդանիների հանդեպ բռնությունը ՀՀ-ում քրեականացնում են

Մասնագետը մանրամասնեց, որ նախա և հետ վիրահատական պրոցեդուրաները գիշատիչների պարագայում դժվար իրականացվող է, քանի որ ամեն անգամ քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա անելու համար հարկ է լինում նրան թմրեցնել, որն էլ իր հերթին ռիսկերով է պայմանավորված:

«Ցանկացած պարագայում, նման հիվանդությունների դեպքում կյանքի տևողությունը բարձր չէ», – ավելացրեց Ալշինեցկին։

Ինչ վերաբերում է նախնական ախտորոշմանը` լեյկոզին, ապա, ինչպես նշեց մոսկվացի անասնաբույժը, օնկոլոգիական հիվանդությունների որոշ տեսակներ կարող են պայմանավորված լինել վիրուսով։ Բինգոյին հետազոտել են, սակայն նրա մոտ կատվազգիներին հատուկ լեյկոզի վիրուս չեն հայտնաբերել։

Ալշինեցկին նաև կարծում է, որ վագրին մեկուսացնելու անհրաժեշտություն չկա, նրա վիճակն այսօր այդքան էլ կրիտիկական չէ, թեև ակնհայտ է, որ նա թույլ է և քաշ է կորցնում։ Որքան կյանք է մնացել Երևանի կենդանաբանական այգու բնակչին՝ մասնագետը դժվարացավ պատասխանել։

Լրահոս
0