Մանկապարտեզ

Մանկապարտեզի աշխատակիցը ծեծե՞լ է երեխային. քաղաքապետարանն ահազանգ է ստացել

60
(Թարմացված է 19:52 11.04.2019)
Մանկապարտեզի աշխատակիցը, ում դեմ բողոք է եղել, այժմ մեկնել է արձակուրդ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը մայրաքաղաքի Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի հետ կապված ահազանգ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով` դեպքի հետ կապված իրենք արդեն իսկ տեղեկացրել են ոստիկանությանը։

«Մանկապարտեզի աշխատակիցը, ում դեմ բողոք է եղել, այժմ մեկնել է արձակուրդ: Նրա հետագա աշխատանքի նպատակահարմարության հարցը պետք է քննարկվի` իրավապահների գնահատականը հաշվի առնելով։ Սակայն հիմա, չխախտելով անմեղության կանխավարկածը, պետք է զերծ մնալ գնահատականներ տալուց»,–ասաց Կարապետյանը։

Ըստ նրա` եթե հաստատվի, որ մանկապարտեզի աշխատակիցն իրոք բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, նա ոչ միայն աշխատանքից կազատվի, այլ նաև պատասխան պետք է տա օրենքի առաջ։

Հարցին, թե նման ահազանգեր քաղաքապետարանը էլի՞ է ստացել` Կարապետյանը դրական պատասխանեց տվեց։

60
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
«Գուլիվեր» մանկապարտեզում երեխաների դիզենտերիայի պատճառը սննդի երկրորդային աղտոտումն է
Դուստրերն ու հայրերը բուգի–վուգի են պարում մանկապարտեզում. տեսանյութ
Սանիտարահիգիենիկ պայմանները խախտվում են. հսկողություն ՀՀ 429 մանկապարտեզում