Ուսանողներ

Երևանում փակում են Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի մասնաճյուղը

1161
(Թարմացված է 00:12 10.04.2019)
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի երևանյան մասնաճյուղը փակելու կոնկրետ պատճառներ չեն նշվել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի երևանյան մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաստատեց երևանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Ասոյանը։

Համապատասխան հայտարարություն է հրապարակվել բուհի պաշտոնական կայքում։  Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանը տեղեկացրել է այն մասին, որ ԲՈւՀ-ի գիտական խորհուրդը 2019թ–ի մարտի 25–ին որոշում է ընդունել երևանյան մասնաճյուղը փակելու մասին։

Միաժամանակ նշվում է, որ բուհը հաստատում է Երևանի մասնաճյուղում սովորող ուսանողների ուսուցումն ավարտելու երաշխիքները, ինչպես նաև առաջարկում ուսուցում` օգտագործելով դիստանցիոն կրթական տեխնոլոգիաները։

Մեկնաբանելով մասնաճյուղի փակումը` Ասոյանը նշեց, որ խնդիրներ են եղել օրենսդրական դաշտում` չբացատրելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

«Այդ խնդիրներն արդեն լուծված են, և հետագա խախտումներից խուսափելու համար որոշում է ընդունվել փակել Երևանի մասնաճյուղը», – ասաց Ասոյանը։

Նրա խոսքով` ուսանողների բոլոր իրավունքները կպաշտպանվեն, և նրանք կշարունակեն բուհում ուսուցումը, բայց արդեն ոչ Երևանի մասնաճյուղում։ Եթե ինչ–որ մեկը ցանկանա ընդունվել մեկ այլ բուհ, համալսարանը պատրաստ է օգնել։

Հանգամանքները պարզելու համար Sputnik Արմենիան դիմեց Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի ակադեմիա, սակայն դեռևս պատասխան չի ստացել։

Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի երևանյան մասնաճյուղը ստեղծվել է 2001թ–ի հունիսի 28–ին ՌԴ կրթության նախարարի հրամանով։ Մասնաճյուղն Անդրկովկասում այդ հսկա բուհի միակ ներկայացուցիչն էր։

Երևանի մասնաճյուղն ուներ մոտ 500 ուսանող։

1161
թեգերը:
Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ
ԵՊՀ պրոռեկտորն ազատվել է աշխատանքից. պատճառը հայտնի է
Պետք է հրաժարական ներկայացնեն և՛ Արամ Սիմոնյանը, և՛ Դավիթ Սանասարյանը. Նարեկ Սամսոնյան
Խաչատրյան. «Վարչապետի մակարդակով անդրադարձը խոսում է համակարգի վատ վիճակի մասին»
Ո՞ր բուհի ռեկտորին էր վերաբերում Փաշինյանի հայտարարությունը. պատգամավորի մեկնաբանությունը
ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը
Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել
ԵՊՀ–ն նոր պրոռեկտոր ունի
«Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի». ԵՊՀ–ում կրքերը թեժանում են. «Հրապարակ»