Պսակադրություն հայ առաքելական եկեղեցում

Երբ հարսը «պատանդ կը մնայ», մինչեւ փեսան գումարը ճարէ․ պարտքով երջանկանալու նուրբ արուեստը

446
(Թարմացված է 19:04 08.04.2019)
Մենք` հայերս, կը սիրենք, որ ամէն ինչ «տեղը տեղին ըլլայ, բայց հայկական «տեղը տեղինը» յաճախ «չափէն դուրս, չափն անցած»-ի հոմանիշը կը դառնայ: Ճաշի կարագը «տեղը տեղին է», կը նշանակէ` բան մըն ալ աւելին է, քան պէտք է: Sputnik Արմենիայի սիւնակագիր Մարիաննա Փայտեանը կը պատմէ, թէ ինչպէս յաճախ կարծրատիպերը մարդոց կը ստիպեն ծայրայեղ քայլերու երթալ:

Մենք «տեղը տեղին» ուրախացող, տօնող ազգ ենք, յիշենք թէկուզ Նոր տարին, երբ անգամ` եթէ պարտքով դրած սեղանի 40% աղբ կը նետենք 8-րդ օրը, որովհետեւ անհնար է այդքան ուտել 1 շաբթուան մէջ (անգամ եթէ անգիտակցաբար կ’ուտես, ոչ թէ որ ուտել կ’ուզես, այլ որ չփչանայ), միւնոյնն է` յաջորդ տարին նոյն կ’ընենք, որովհետեւ ամօթ է` տունը մարդ կու գայ, սեղանը «տեղը տեղին» չըլլայ:

Շատ խանութներու առեւտրային խումբերը արդէն քանի մը տարի  է` կ’աւելցնեն իրենց շահոյթը` օգտուելով «տեղը տեղինի» հայկական իտէալապաշտութիւնով` առաջարկելով վարկով առեւտուր` «կեր այսօր, վճարէ վաղը». կարգախօսները տարբեր են, իմաստը` նոյնը:

Սա այլ սիւնակի նիւթ է, այս մասին`  ուրիշ անգամ մը. «տեղը տեղինի» ընկերային-հոգեբանական թեման «բանալու»  առիթն ընկերներէս մէկուն հետ ունեցած «մտահոգիչ զրոյցն էր»:

Ընկերս կ’ուզէ ամուսնանալ, ունի սիրած աղջիկ, աւելին` արդէն երեք տարի է,  բան մըն ալ աւելի` նշանուած են (տէ հայկական մտայնութեան համեմատ ժամանակացոյցով` երեք տարին  նշանուած մնալու համար երկար է, կը պատկերացնէք, թէ ամէն անգամ բարեկամներուն հանդիպելուն, կամ տատիկի միամսեակը շնորհաւորելուն քանի անգամ  խեղճերը կը լսեն` հապա չէ՞ք պատրաստուիր)...

Հարազատներու հոգեբանական ճնշումը, հարեւաններու խէթ հայեացքներն ամէն անգամ, երբ ընկերս նշանածին երեկոյեան տուն կը ճանապարհէ ու հարեւաններուն աչքին առջեւ համեստաբար թուշիկը պաչիկ կ’ընէ եւ ի վերջոյ «սէրը կը խեղդէ» հոգեվիճակը կը դրդէ ընկերոջս ամուսնանալ: Գեղեցիկ ու սիրառատ զոյգն անհամբեր կը սպասէ համատեղ կեանք սկսելուն, ընտանիք կազմելուն... Ու կը սպասէ այդ օրուան արդէն  քանի մը տարի... Ու կը սպասէ, որովհետեւ 180.000 դրամ աշխատավարձ ստացող ընկերս դեռ այնքան գումար չէ կրցած կուտակել, որպէսզի գոնէ  200 հոգինոց հարսանիք մը ընէ, ինչպէս որ պէտք է` «տեղը տեղին»` հարսի զգեստ` սկսած 250-300 հազար դրամէն, ճաշարան` աթոռը 10-15.000 դրամ, 200 հոգինոց կարկանդակ` գոնէ  160.000 դրամ, ֆոթո-վիտէօ նկարահանում` գոնէ  800.000 դրամ...

Ցանկը` շարունակելի է, դեռ կան նուէրներ, տարոսիկներ, թամատա,  կենդանի երաժշտութիւն, միանման մեքենաներու վարձակալութիւն, հրավառութիւն` ներսէն եւ դուրսէն ու ալ ինչ ըսես:

Կը ստացուի, որ 180.000 դրամ աշխատավարձ ստացող իմ ընկերս այս քայլերով կ’ամուսնանայ այն ժամանակ, երբ Փոքր Մհերն Ագռաւաքարէն դուրս գայ: Վա՞րկ... Չէ, չի կրնար, որովհետեւ արդէն երեք վարկ ունի ոչ միայն իր, այլեւ եղբօր եւ ընկերներէն մէկուն անունով: Ին՞չ կ’ընէ իմ «տեղը տեղինի» զոհ ընկերս` «լեւի գործէն»  (ոչ օրինական) կը վազէ հիմնական աշխատանքի, հիմնականէն` մէկ այլ «լեւի գործի», ձեռքէն եկածն ու չեկածը կ’ընէ` գոնէ մէկ միլիոն կուտակելու համար: Ես ի հարկէ մաթեմատիկական գիտելիքներով չեմ փայլիր, լրիւ հակառակը, բայց այս պարզ հաշուարկն ի վիճակի եմ ընելու` մէկ միլիոնը թուարկածիս համար ի հարկէ չի բաւականացներ:

Ուրեմն ընկերս կը կարծէ, որ ճաշարանի ծախսը, բան մըն ալ ատկէ աւելին` «հիւրերը կը հանեն», այսինքն` հրաւիրուած իւրաքանչիւր հիւր ինչ-որ նուէր պիտի բերէ, կը հասկցնեն, որ նուէր պէտք չէ, գումարը տուէք. «նուէր գումարներով» եւ ճաշարանի հաշիւը կը փակուի, եւ նկարահանող խումբի ծախսին մէկ մասը գոնէ:

Ի դէպ, յիշեցի մօրս պատմութիւնը, որ տասնամեակներ առաջ հօրս հետ Ապարան հարսանիքի  հրաւիրուած եղած էին, նուէր  գնած էին ու «խայտառակ եղած». մայրս կը յիշէ, որ դրան մուտքին մօտ ցուցակով տղամարդ կանգնած էր, ներս մտնողները նուէր բերուած գումարը կու տային ցուցակով տղամարդուն, որ անուն-ազգանունով կը լրացնէր, թէ ով որքան գումար նուիրեց, իսկ եթէ ոսկեայ զարդ էր, ապա հարսանիքի ժամանակ հանդիսաւոր կերպով եւ ցուցադրական կը նուիրէին` բնականաբար արժէքի եւ ոսկիի յարգի նշումով «պիտակ»-ը առանց վերցնլու:

Ծնողքիս 50 ռուբլինոց նուէրը ցուցակին մէջ չէր գրանցուած, որովհետեւ այն ժամանակ ՀԴՄ  չկար, որ գոնէ գնման կտրօնով անուան դիմաց գրանցում ընէին...

Ինչեւէ, վերադառնանք ընկերոջս. ինչպէս հասկցաք` ընկերս «план действий» կազմած է, բայց դեռ բոլոր ուժերը չէ հաւաքած` վտանգի երթալու համար, յատկապէս երբ վերապատմեցի իմ լսած «horror story»-ն. Ուրիշ  ընկեր մը, որ մասնագիտացած է հարսանիք, ծնունդ, կնունք նկարելու գործին մէջ,  օր մը սարսափած պատմեց, որ հերթական «տեղը տեղին» հարսանիքէն յետոյ ճաշարանի հաշիւը վճարելու համար անհրաժեշտ գումարը չէր հաւաքուած.  ոչ բոլոր հիւրերը փեսային «յոյսերով լի հաշուարկներուն» մասին մտածած էին, ոմանք փողի փոխարէն նորակազմ ընտանիքին նուիրած էին խառնիչ, կաթսաներու հաւաքածու եւ այլն:

Հետեւաբար հարսիկը «պահեցին» ճաշարանին մէջ  այնքան, մինչեւ փեսան գումարը հայթայթեց, բերաւ: Անգամ մըն ալ, կ’ըսէ, հարսը ստիպուած նուէր ստացած ոսկեայ մատանին ձգեց ճաշարանին:

Ճոխ հարսանիքը, տեղացի եւ արտասահմանցի երգիչներու կենդանի կատարմամբ հարսիկին, փեսային, քաւորին նուիրուած երգերը, «զոյգ ծաղիկներու» սենարը հեղինակող թամատաները, մինչեւ առաստաղ հասնող կարկանդակը, որուն կէսէն  աւելին ոչ ուտելի է, 4 տեսախցիկներով նկարահանումները եւ հարսի թանկարժէք,  տասնհինգ քկ կշռող զգեստը, որմով շնչելն ու շարժուիլը հերոսութիւն են, իսկ անխուսափելի կարիքները հոգալը` անհնար, երջանկութիւն չեն բերեր:

Ծախսուած գումարն ալ  չերաշխաւորեր ամուր ընտանիք կազմելուն:

Քանի՞ զոյգ գիտէք, որ «տեղը տեղին» հարսանիքէն  քանի մը տարի, նոյնիսկ ամիս անց բաժնուած է: Հարց տուէք ձեզի` որո՞ւն համար «կաշուից դուրս գալով», պարտքի, վարկի տակ իյնալով ճոխ հարսանիք կ’ընէք` ձե՞ր երկուքին, թէ՞ «հարեւանահարազատային կարծիքի»-ն համար: Ի վերջոյ, ճոխ հարսանիքն ալ ոչ այլ ինչ, քան մրցավազք, որուն մէջ յաղթողներ չկան, որովհետեւ միշտ  «ճոխութիւն» մը  կը գտնուի, որ ձեր մտքով չէ անցած, բայց  ուրիշ մը ըրած է:

Ժողովուրդ ջան, ես Մարիաննան եմ, 31 տարեկան, ամուսնացած եմ նախորդ տարի. հարսանիքիս համար վարկ չենք վերցուցած, պարտք չենք ըրած, եկեղեցւոյ մէջ պսակադրութեան արարողութենէն ետք մեր ամուսնութիւնը նշած ենք փոքրիկ ճաշարանի մը մէջ` մեզի ամենահարազատ 30 հիւրերու հետ, չէ եղած կենդանի երաժշտութիւն, թամատայի փոխարէն մեր հարազատներն իրենց սրտի խօսքն ու շնորհաւորանքը ըսած են, իմ երազանքներուս սպիտակ զգեստը վարձակալած եմ 60.000 դրամով, իմ համեստ, բայց շատ համեղ կարկանդակը արժէր ընդամէնը 30.000 դրամ, միանման «մեքենաներ» չեն եղած, ով ինչ մեքենայ ունէր, զարդարած էր ժապաւէններով, հրավառութիւնը տեւած է  քանի մը երկվայրկեան, այլ ոչ թէ տաս վայրկեան` սրտաճաք ընելով հիւրերուն, իսկ մեր կուտակած գումարով ոչ թէ պատուիրած ենք, ութ տեսախցիկով  նկարահանում (նկարահանուած վիտէոնիւթը մէկ, երկու անգամ դիտելէ յետոյ ալ որպէս կանոն կը մոռցուի), այլ անմոռանալի յիշողութիւններով լի մեղրամիս անցուցած ենք Սրի Լանքայի մէջ:

Այո, մենք իրական ենք, գոյութիւն ունինք, եւ մենք երջանիկ ենք:

446
թեգերը:
Հայաստան, հարսանիք
թեմա:
Sputnik Արմենիան` արևմտահայերենով (229)
Ըստ թեմայի
Ինչ է պատերազմի արժէքը, եւ ինչ է խաղաղութեան գինը. հարցուր 6-ամեայ Գեղամին
Երկու կերպար խառնուած է մօտս` որդեկորոյս մօր եւ մօր, որ պէտք է կրտսեր տղուս. Լիլիթ Աւագեան
Կեանքը Հայաստանի սահմանամերձ գիւղերու մէջ, կամ նոր իրականութիւն` Բերքաբեր այցէն ետք
Հարս կը բերեն գիւղ, որ երեխաները գոնէ ուսուցիչ ունենան. մարզերու մէջ ուսուցիչի սով է
Աֆրին մնացած վերջին հայն ալ ստիպուած եղած Է գաղթելու
Յատուկ ջոկատային հովիւները կամ ամենակարճ ռուս–թրքական պատերազմը Հայաստանի մէջ
Էջմիածնի Մայր տաճար

«Հաղթության նշան». Էջմիածնի Մայր տաճարի դռներն առաջիկայում կբացվեն հավատացյալների առաջ

10
(Թարմացված է 16:18 15.07.2020)
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը սա հաղթական նշան է համարում՝ Սուրբ Էջմիածնի օրհնությունը մաղթելով հայրենիքի պաշտպան զինվորներին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը facebook-ում հավտացյալներին լավ լուր է հայտնել՝ այն բնորոշելով որպես «Հաղթության նշան»:

Реставрация купола Эчмиадзинского монастыря
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի վերանորոգումը

«Վար են բերվում Մայր Տաճարի գմբեթը կաղապարող շինարարական կապանքները։

Սուրբ Էջմիածնի օրհնությունը թող միշտ մեր զինվոր եղբայրների հետ լինի»,- գրել է հոգևորականը ու նաև տաճարի վերանորոգման աշխատանքների ավարտը վկայող լուսանկարներ հրապարակել։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Հիշեցնենք՝ Տաճարի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017թ-ին: Բայց մինչ այդ, շուրջ 7 տարի՝ 2012–ից մինչ 2017–ը` մինչ բուն շինարարական աշխատանքների մեկնարկը, մասնագետները ճարտարապետական լուրջ հետազոտություններ են կատարել ու նաև որոշ հետաքրքիր բացահայտումներ արել:

10
թեգերը:
Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածին
Ըստ թեմայի
Հայտնի է՝ երբ կվերատեղադրվի Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը
Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին. ԱԳՆ
Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
Սահման, արխիվային լուսանկար

Թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել. նոր մանրամասներ սահմանային իրավիճակի մասին

23
(Թարմացված է 16:26 15.07.2020)
ՊՆ խոսնակը կոչ է անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հիմնականում պահպանվում է հրադադարը։

Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել

«Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նա կոչ է անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո նրանք, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

23
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը
Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян

ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան

0
Ռուսաստանը տարածաշրջանում ապակայունացում թույլ չտալու համար գործի է դնում բոլոր հնարավոր ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանն իր ազդեցությունը և հնարավորությունները կօգտագործի հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը նվազեցնելու համար։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։

Նրա խոսքով` Երևանը դեռ 1993 թ-ին է համաձայնել, որ Ռուսաստանը միջնորդի դեր ունենա տարածաշրջանի հակամարտության կարգավորման հարցում։

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, գլխավորում է միջնորդական առաքելությունը, Ռուսաստանը կարևորագույն միջնորդական դեր է խաղացել և խաղում»,-նշել է Տողանյանը։

Ըստ դեսպանի՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ է 1994թ․-ին կանգ առել արյունահեղ պատերազմը, 2016թ․-ին՝ քառօրյա պատերազմը։

«Այդ պատճառով մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը, կօգտվի իր հնարավորություններից» (այսօրվա լարվածության թուլացման համար),-ասել է դեսպանը։

Տողանյանն ընդգծել է, որ Ռուսաստանի աջակցությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում, արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ի տարբերություն նույն Թուրքիայի, գործադրում է բոլոր հնարավորությունները, որպեսզի տարածաշրջանում մեծ ապակայունացում թույլ չտա։ Ստեղծված իրավիճակը Տողանյանն անվանում է աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնց դեպքում տարածաշրջանի երկրներից մեկը փաստացի միջամտում է հակամարտությանը և դրդում ապակայունացման։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

0