Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ քարոզի ԱԺ դիմաց

Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ քարոզի. ովքե՞ր էին հավաքվել ԱԺ բակում

115
Ոչ ոք և ոչ մի կերպ չպետք է քարոզի ԼԳԲՏ–ն որպես Հայաստանի համար ընդունելի և նորմալ երևույթ, հայտարարում են ցուցարարները։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Առավոտից ԱԺ–ի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում ի պաշտպանություն ավանդական արժեհամակարգի։ Ակցիան իրականացնում էին մի շարք ՀԿ–ներ։

Հավաքվածների դժգոհությունն է առաջացրել այն, որ մի քանի օր առաջ ԱԺ նիստերի դահլիճում ամբիոնին էր մոտեցել տրանսգենդեր, որը խոսել էր ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին։

Հավաքվածներն իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել ԼԳԲՏ համայնքի հետ առնչություն ունեցող որևէ անձի քարոզի վերաբերյալ։ Նրանք ընդգծում են, որ ոչ ոք և ոչ մի կերպ չպետք է քարոզի ԼԳԲՏ–ն որպես Հայաստանի համար ընդունելի և նորմալ երևույթ։

Հավաքվածների մոտ դուրս եկան ԲՀԿ պատգամավորները և վստահեցրին, որ կուսակցությունը լիովին համաձայն է նրանց հետ և չի ընկրկի ազգային արժեքների պահպանման պայքարից։

Նկատենք, որ ՀՀԿ–ն ցույցին չէր մասնակցում։

Ցուցարարները ցանկացան մտնել ԱԺ բակ (որն այսօր բաց է զբոսնելու համար)։ Սակայն ոստիկանությունը  հայտարարեց, որ ցույց կարելի է անցկացնել միայն դարպասների մոտ՝ հասարակական կարգը չխանգարելու համար։

Առավոտից հավաքված ցուցարարների մի մասը մինչև հիմա այնտեղ են. նրանք չցրվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ իրենց մոտեցավ և զրուցեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումներ էին անցկացվում. օրակարգում նշված էր դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում «Իրավունքի կողմը» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ սկանդալային հայտարարություն անելով այն մասին, որ ինքը տրանսգենդեր է։

Նրա խոսքով` մինչև «թավշյա հեղափոխությունը» դժվար էր պատկերացնել, որ ԱԺ–ում ելույթ կունենա տրանսգենդեր, այդ պատճառով նա կոչ արեց օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնք խտրականության դրսևորումներ բացառող գենդերային հավասարություն կերաշխավորեն։

115
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի թիմից
«Ավելի լավ է չքննարկել». քահանային մտահոգում է Հայաստանում նույնասեռականների թիվը
Փաշինյան–Ալիև հանդիպումը մութ է. Ծառուկյանը վարչապետից պարզաբանում է սպասում
Քվորումն ապահովվեց. կառավարության հրավիրած արտահերթ նիստը կկայանա
Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է