Ալեքսեյ Կաբանով

Ինքն է գրել, ինքն է գերել. ինչպես է «Կորնի» խմբի աստղն ընկել հայուհի Ռոզալիայի «թակարդը»

124
Հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես է ծանոթացել կնոջ` հայուհի Ռոզալիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. «Կորնի» խմբի մենակատար Ալեքսեյ Կաբանովը խոստովանել է, որ իր ապագա սիրուն գտել է սոցիալական ցանցում։ Այդ մասին նա պատմել է ռուսական «Teleprogramma» պարբերականին։

Մի ժամանակ Կաբանովը սիրավեպ է ունեցել Սաթի Կազանովայի հետ, նրան կարելի էր տեսնել «Ռուսաստանի գեղեցկուհի» Դարյա Կոնովալովայի հետ։ Բայց Ալեքսեյն իր ճակատագիրը կապել է մեկ ուրիշի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алексей Кабанов 🎧🎤🎼 гр "Корни" (@alexey__kabanov)

Հայուհի Ռոզալիան առաջինն է գրել երգչին սոցիալական ցանցում։ Ճիշտ է, Կաբանովը չի հավատացել, որ աղջիկն իսկական է, և մտածել է, որ նրա էջը կեղծ է։ Տղամարդուն թվացել է, որ աղջկա արտաքինը չափազանց լավն է և ֆոտոշոփ է օգտագործել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алексей Кабанов 🎧🎤🎼 гр "Корни" (@alexey__kabanov)

Ռոզալիան կարողացել է համոզել տղային հանդիպել։ Եվ այդ հանդիպման ժամանակ Ալեքսեյը հասկացել է, որ կախարդված է։

Որոշ ժամանակ անց երգիչն առաջարկություն է արել աղջկան ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алексей Кабанов 🎧🎤🎼 гр "Корни" (@alexey__kabanov)

Նրանք ամուսնացել են 2013թ.–ին`հայկական և ռուսական ավանդույթներով։ Մեկ տարի հետո ծնվել է նրանց դուստրը` Ալիսան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алексей Кабанов 🎧🎤🎼 гр "Корни" (@alexey__kabanov)

124
թեգերը:
Ռուսաստան