Улица Григора Лусаворича

Ապրիլն իրեն մարտի տեղն է դրել. ո՞ր ճանապարհներն են դժվարանցանելի

63
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի— Sputnik. Ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

«Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով»,–տեղեկացնում են ԱԻՆ–ից։

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ի դեպ, մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի:

63
թեգերը:
Հայաստան