Արսեն Թորոսյան

Յուրաքանչյուր 72 ժամը մեկ կին է մահանում դրանից. Արսեն Թորոսյանը գրել է վարակի մասին

198
Առողջապահության նախարարը հարց է տալիս` արդյո՞ք «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից: Facebook սոցիալական ցանից իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՄՊՎ–ի դեմ պատվաստանյութը բացասաբար չի ազդում ապագա հղիության վրա. Տերմենջյան

«Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,– նշել է նա։

ՄՊՎ-ն վիրուսների խումբ է, որը վարակում է մաշկը կամ տարբեր լորձաթաղանթները (օրինակ` բերանի կամ արգանդի պարանոցի): Այս վիրուսների տեսակների մեծ մասը վտանգավոր չեն, սակայն ՄՊՎ-ի առավել տարածված տեսակները կարող են առաջացնել սեռական գորտնուկներ, արգանդի պարանոցի քաղցկեղ և այլ հիվանդություններ: Կյանքի ընթացքում մարդկանց շուրջ 80% ենթարկվում է այս վիրուսի որևէ տեսակով վարակման ռիսկին։

198
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Բադալյան. «Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հետևանքով կարող է ուշագնացություն լինել»
Ովքեր և որքան են վճարում Հայաստանին «Գարդասիլ» պատվաստանյութը կիրառելու համար
Սկանդալ Գարդասիլ պատվաստանյութի շուրջ․ արդյո՞ք պատվաստվածներին անպտղություն է սպառնում
Տերմենջյան. «Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը հենց պապիլոմա վիրուսն է»