Ջավախք

Վիրահայոց թեմի առաջնորդը լքում է պաշտոնը

185
Սրբազանը բացատրել է, թե ինչու է հեռանում Ջավախքից։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում է Jnews.ge կայքը։

Վիրահայոց թեմի առաջնորդը պաշտոնը լքելու մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ:

«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարում է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը: Նա իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում արգասաբեր է գնահատում:

Предстоятель Грузинской епархии Армянской Апостольской церкви епископ Вазген Мирзаханян в гостях у Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Վազգեն Միրզախանյան

«Սա իմ ցանկությունն է, սա Վիրահայոց թեմի առաջնորդի ցանկությունն է, որին ընդառաջում է Հայոց կաթողիկոսը: Այս ամբողջը մեկ բացատրություն ունի, ինչպես 2001 թվականին նշանակվեցի այստեղ ծառայության` առանց որևէ բացատրության, այնպես էլ հիմա ծառայության եմ կոչվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- ասել է սրբազանը:

Առաջիկայում, երբ նոր առաջնորդ ծառայության կոչվի Վիրահայոց թեմ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կտեղափոխվի Հայաստան:

185
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ անակնկալ էր սպասում Վրաստանի նախագահին Փաշինյանի հետ ճաշելուց հետո
Ինչո՞ւ էր Վրաստանի վարչապետը եկել Ենոքավան․ Փաշինյանի մամուլի քարտուղարը բացեց փակագծերը
Սրբապղծություն մատուռում. Վրաստանի ՆԳՆ–ն հետաքննում է Ջավաքի միջադեպը. տեսանյութ