Արամ Աթէշեանը

Թուրքիոյ հայերու քուլիսային պայքարը․Էրտողան պատրիարքի ընտրութիւններուն համար ժամանակ չունի

275
(Թարմացված է 23:20 05.04.2019)
Զատիկէն ետք հայ համայնքի ներկայացուցիչները պիտի դիմեն Թուրքիոյ իշխանութիւններուն`Կոստանդնուպոլսոյ պատրիարքի ընտրութիւններ կայացնելու պաշտօնական թոյլտուութեան համար:

Երեւան, 5 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսեան․ Թուրքիոյ հայերու շարքերուն մէջ ոչ պաշտօնական պայքար կ’ընթանայ`կապուած հայ առաքելական եկեղեցւոյ Կոստանդնուպոլսոյ նոր պատրիարքի ընտրութիւններուն հետ: Այդ մասին ըսաւ «Ակօս» թերթի հայկական բաժինի խմբագրապետ Բագրատ Էսթուքեան Sputnik Արմենիայի թղթակիցին հետ զրոյցին:

Յիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆեան մահացած էր մարտի 8–ին: Ան 2008 թուականէն կորսնցուցած էր յիշողութիւնը եւ կը տառապէր անբուժելի հիւանդութեամբ: Մեսրոպ Մութաֆեանի մօտ Ալզհայմըրի հիւանդութիւն ախտորոշած էին: Ան մօտ 11 տարի թմբիրի (կոմա) մէջ էր: Այդ ընթացքին պատրիարքարանը փաստացի ղեկավարած է Էրտողանի դրածոյ, արքեպիսկոպոս Արամ Աթէշեանը: Սակայն ան չէ արդարացուցած ոչ Թուրքիոյ հայ համայնքի՛, ոչ պատրիարքարանի հոգեւոր խորհուրդի վստահութիւնը՛:

Ի դէպ, քանի որ Աթէշեան  առանց ամչնալու կը պարծենայ Էրտողանի հետ յարաբերութիւններով, անոր երբեմն կ’անուանեն «Աթէշօղլու»:

«Պատրիարքի ընտրութիւններու հարցը կը քննարկուի Զատիկէն յետոյ, որ տեղի կ’ունենայ ապրիլ 21-ին: Մինչ այդ կ’ընթանայ քուլիսային պայքար, սակայն պաշտօնապէս ոչ մէկը այդ մասին բան  կ’ըսէ», - ըսաւ Էսթուքեան:

Անոր խօսքով`արդէն կան քանի մը խումբեր, որոնք կը ցանկան իրենց թեկնածուները առաջադրել Կոստանդնուպոլսոյ պատրիարքի պաշտօնին: Սակայն այդ բոլոր գործընթացները կը կրեն ոչ պաշտօնական բնոյթ: Զատիկէն յետոյ, որ Հայ առաքելական եկեղեցին  այս տարի կը նշէ ապրիլ 21-ին, համայնքի ներկայացուցիչները պէտք է պաշտօնական հարցում ուղարկեն կառավարութիւն`ընտրութիւնները կայացնելու թոյլտուութիւն ստանալու համար:

Տեսականօրէն թրքական իշխանութիւնները չեն կրնար ձգձգել ընտրութիւնները կայացնելու հարցը կամ հանդէս գալ թեկնածուներուն դեմ, ինչպէս ատիկա արդէն ոչ մէկ անգամ ըրած են :

Էսթուքեանի խօսքով` Թուրքիոյ իշխանութիւններուն կողմէ անակնկալները բացառուած չեն, եւ սփիւռքը կը պատրաստուի իրավիճակի զարգացման տարբեր սենարներու:

Նշենք` 2017 թուականի մարտին Պոլսոյ մէջ  կայացած էին Պոլսոյ պատրիարքի փոխանորդի ընտրութիւններ: Այն ժամանակ երեք թեկնածու  առաջադրուած էր`Արամ Աթէշեան, Գերմանիոյ Հայոց թեմի առաջնորդ Գարեգին Պեքչեան եւ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհուրդի առաջնորդ Սահակ Մաշալեան, որ վերջին պահուն հանած էր իր թեկնածութիւնը: 34 ընտրողներէն 23–ը քուէարկած էին Պեքչեանի օգտին, 11–ը` Աթէշեանի:Վերջինս 2017 թուականի մայիսին հրաժարական  տուած էր, իսկ Պեքչեան փոխանորդ  դարձած էր ու սկսած պատրաստուիլ նոր պատրիարքի ընտրութիւններուն:

Սակայն Թուրքիոյ իշխանութիւնը չէր ճանչնար Պեքչեանը ու մերժած էր հոգեւոր խորհուրդի՝ Պոլսոյ պատրիարքի լիարժէք ընտրութիւններու հարցը: Աթէշեան վերադարձած էր պատրիարքի փոխանորդի պաշտօնին:

Միաժամանակ, ինչպէս  նշեց Էսթուքեան, Թուրքիոյ իշխանութիւնները հիմա չեն կրնար զբաղուիլ Կոստանդնուպոլսոյ պատրիարքի ընտրութիւններով, քանի որ զբաղուած են տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններու արդիւնքներու հարցերով, որոնք կայացած են երկրին մէջ մարտ 31-ին: Անոր կարծիքով`այդ պատճառով իշխանութիւնները պիտի յետաձգեն պատրիարքի ընտրութիւնները կայացնելու թոյլտուութեան տրամադրումը:

Յիշեցնենք` ХХ դարու 50–ականներուն մէկուկէս միլիոնանոց Պոլսոյ մէջ 150 հազար հայեր կ’ապրէին: Այսօր գրեթէ 20-միլիոնանոց Պոլսոյ մէջ մնացած են հազար յոյն, 20 հազար հրեայ ու 40 հազար հայ:

275
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա
թեմա:
Sputnik Արմենիան` արևմտահայերենով (229)
Ըստ թեմայի
Ո՞վ եղած է Թուրքիոյ առաջին հայ կին լրագրողը
«Հայաստանի մէջ «անծանօթ» հասկացութիւնը չկայ. ինչո՞վ մեր երկիրը գրաւած է ամերիկացիին
Ինչ է պատերազմի արժէքը, եւ ինչ է խաղաղութեան գինը. հարցուր 6-ամեայ Գեղամին
Բացուած է Արեւմտահայերէն Ուիքիփետիան
Ալլա Պուգաչովա

Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ

174
(Թարմացված է 22:19 13.03.2021)
Ռուսական շոու բիզնեսի Պրիմադոննայի երկրպագուները ոգևորված են. երկար դադարից հետո Ալլա Պուգաչովան առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել շլացուցիչ արտաքինով:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Կենսուրախ ու ժպտերես Ալլա Պուգաչովան ներկայացել է ռուսական «Орел и Решка» հեռուստանախագծի հանրահայտ աստղ Անաստասիա Իվլեևայի 30-ամյակի առթիվ կազմակերպված աստղային երեկույթին:

Հրապարակված լուսանկարներում երգչուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել նրա արտաքին տեսքին` հարթ մաշկ, ոճային հանդերձանք` բաղկացած կարճ կիսատաբատից և շիֆոնե կիսաշրջազգեստից։

Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ. տեսանյութ

Պուգաչովան ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին թևանցուկ արած ներկայացել է Իվլեևայի ծննդյան տոնակատարությանը։

Միջոցառման ընթացքում ամուսինների Instagram-ի իրենց էջերը ողողել են աստղային երեկույթի ընթացքում արված լուսանկարներով ու տեսանյութերով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @primadonna_49

Դատելով տիրող տրամադրությունից` Պուգաչովան գոհ է միջոցառման ընթացքից ու իր արտաքին տեսքից։ Նա անկեղծ ժպտում ու շփվում է հոբելյարի ու նրա հյուրերի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @primadonna_49

Անաստասիա Իվլեևային հաջողվել էր մինչև վերջին պահը գաղտնի պահել հրավիրյալների ցուցակը, թեև մինչ այդ հայտարարել էր, որ երեկույթը մասշտաբային է լինելու:

Կադրերից պարզ է դառնում, որ ներկա են եղել Ալեքսանդր Գուդկովը, Էլջեյը, Վլադիմիր Մարկոնին, Քսենյա Սոբչակը, Լոլիտա Միլյավսկայան և ուրիշներ։

«Կլեոպատրա՞», թե՞ «ֆոտոշոփ». Գոհար Ավետիսյանի նոր կերպարն անտարբեր չի թողել երկրպագուներին

174
թեգերը:
տեսանյութ, Լուսանկար, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների
Ձու

Խառնաշփոթ Զատկի տոնից առաջ․ Հայաստանում ձվի պակաս կա՞

233
(Թարմացված է 23:02 13.03.2021)
Արտադրողները շտապում են հանգստացնել բնակչությանը` նշելով, որ իրենք անում են ամեն ինչ, որ սպառողը ձվի դեֆիցիտ չզգա։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում ձվի պաշարները բավարար են, որպեսզի Զատկի տոնից առաջ և մոտակա երկու ամսում թանկացում չլինի, իսկ ձու գնելու սահմանափակումներն էլ արհեստական են։

Նշենք, որ վերջին օրերին առևտրային որոշ կետեր սահմանափակել են ձվի վաճառքը։ Սուպերմարկետներից մեկում անգամ նախազգուշացումով ցուցանակ է հայտնվել, որ մեկ մարդը 60 ձվից ավել չի կարող գնել։ Սպառողներն արդեն որոշել են, որ ձվի լուրջ պակաս է լինելու։

«Միության անունից հայտարարում եմ, որ արտադրողները ժողովրդին խնդրում են խուճապի մեջ չընկնել։ Մենք բավականաչափ ձու ունենք և ամեն ինչ անում ենք, որ թանկացում չլինի»,-ասաց Ստեփանյանը։

Չնայած մի շարք դժվարություններին, արտադրողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն նաև գնային տատանումներից։

Ինչպես պարզաբանեց Ստեփանյանը, ձվի գինն ուղղակիորեն կախված է կոմբինացված կերի, էլեկտրականության, գազի և լոգիստիկայի գներից. կոմբիկերը թանկացել է (դրանից է կախված վերջնական գնի 60 տոկոսը), ավելացել են նաև էլեկտրաէներգիայի և տեղափոխման սակագները։ Որոշ գործոններ 2020 թ․-ի օգոստոսից հետո հանգեցրել են ձվի գնի բարձրացման։

Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները

Եթե 2019թ․-ին ձվի շուկայական գինը 2018 և 2017 թվականների համեմատ նվազել էր 9,6 դրամով` հասնելով 38-40 դրամի, ապա 2020թ․-ին միջին գինը կազմել է 46-50 դրամ և այդ մակարդակում մնացել մինչև 2021թ․-ի օգոստոսը։ Այնուհետև գները բարձրացել են` հասնելով 58-60 դրամի։

Որոշ սուպերմարկետներ գրեթե 8-10 տոկոս են ավելացնում գնին և ձուն վաճառում 70 դրամով։ Իսկ փոքր խանութներում այդ ցուցանիշը կազմում է գրեթե 20%, և ձուն վաճառվում է 80 դրամով։

Ձվի միջին շուկայական գինը Հայաստանում
© Sputnik / Shushanik Avdalyan
Ձվի միջին շուկայական գինը Հայաստանում

«Առաջին տեսակի ձուն շուկա մտնող ընդհանուր արտադրանքի 65 տոկոսն է։ Խանութ է մտնում 58-60 դրամով, վաճառվում` 68 դրամով։ Մենք խանութներին խնդրում ենք այդքան չուռճացնել գները, առավել ևս, որ մեզ գրեթե մարժա չի մնում»,-ասաց Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է զանազան սահմանափակումներին, ապա, փորձագետի խոսքով, դրանք արհեստական բնույթ ունեն` կա՛մ Զատկից առաջ գնորդների շրջանում խառնաշփոթ առաջացնելու համար են, կա՛մ էլ որպեսզի սահմանափակեն մանր խանութների հնարավորությունները, որոնք ձուն գնում են խոշոր ցանցերից և ավելի բարձր գնով վաճառում։

Ստեփանյանը հիշեցրեց, որ ժամանակին այդպիսի «մախինացիաներով» էին զբաղվում առաքիչները։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տարեկան մոտ 700 միլիոն ձու է սպառվում։ Վերջին երկու տարում սպառման աճ է գրանցվել։ 2018թ․-ին սպառվել է 726,8 միլիոն ձու, 2019թ․-ին՝ 720,6 միլիոն, իսկ 2020-ին՝ 754,6 միլիոն։

Այս պահին երկրում մոտ 1,1 միլիոն ձու կա։

ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները

233
թեգերը:
գին, խանութ, ձու, Հայաստան
Ըստ թեմայի
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը
Միխայիլ Պոնոմարյով

Մահացել է Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահը

0
(Թարմացված է 23:57 13.03.2021)
Միխայիլ Պոնոմարյովի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 67 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մահացել է Դաշնության խորհրդում Տյումենի մարզի ներկայացուցիչ Միխայիլ Պոնոմարյովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խորհրդարանի վերին պալատի իր աղբյուրին։

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Սենատորը 67 տարեկան էր։

Պոնոմարյովը Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահն էր։ Նա պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով:

Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին ցավակցություն է հայտնել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով

0
թեգերը:
Մահ, Ռուսաստան