ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի Կամխուդ բարձր լեռնային զորավարժարանում սկսվել են ռուսական ռազմակայանի և հայկական բանակի դիպուկահարների հավաքները։
Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուսական ռազմակայանի Կամխուդ զորավարժարանում բազայի զինծառայողների և Հայաստանի պաշտպանության նախարարության երկկողմանի դիպուկահարային մրցումներին նախապատրաստվելու շրջանակում սկսել են դիպուկահարների հավաքներ։
Մասնավորապես, զինծառայողները մշակում են «Դրագունով» և «Վինտորեզ» դիպուկահար հրացաններից նշանառու կրակ վարելու հնարքները և միջոցները։
Հրահանգիչները մարտավարական հատուկ պատրաստվածության պարապմունքների ընթացքում դիպուկահարներին սովորեցնում են անհատական նշանառության և թիրախի ընտրության կանոններ։
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկու երկրների դիպուկահարների պատրաստվածությանը մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ հաստիքային և արտահաստիքային դիպուկահարների թվից։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Կենսուրախ ու ժպտերես Ալլա Պուգաչովան ներկայացել է ռուսական «Орел и Решка» հեռուստանախագծի հանրահայտ աստղ Անաստասիա Իվլեևայի 30-ամյակի առթիվ կազմակերպված աստղային երեկույթին:
Հրապարակված լուսանկարներում երգչուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել նրա արտաքին տեսքին` հարթ մաշկ, ոճային հանդերձանք` բաղկացած կարճ կիսատաբատից և շիֆոնե կիսաշրջազգեստից։
Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ. տեսանյութ
Պուգաչովան ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին թևանցուկ արած ներկայացել է Իվլեևայի ծննդյան տոնակատարությանը։
Միջոցառման ընթացքում ամուսինների Instagram-ի իրենց էջերը ողողել են աստղային երեկույթի ընթացքում արված լուսանկարներով ու տեսանյութերով։
Посмотреть эту публикацию в Instagram
Դատելով տիրող տրամադրությունից` Պուգաչովան գոհ է միջոցառման ընթացքից ու իր արտաքին տեսքից։ Նա անկեղծ ժպտում ու շփվում է հոբելյարի ու նրա հյուրերի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Անաստասիա Իվլեևային հաջողվել էր մինչև վերջին պահը գաղտնի պահել հրավիրյալների ցուցակը, թեև մինչ այդ հայտարարել էր, որ երեկույթը մասշտաբային է լինելու:
Կադրերից պարզ է դառնում, որ ներկա են եղել Ալեքսանդր Գուդկովը, Էլջեյը, Վլադիմիր Մարկոնին, Քսենյա Սոբչակը, Լոլիտա Միլյավսկայան և ուրիշներ։
«Կլեոպատրա՞», թե՞ «ֆոտոշոփ». Գոհար Ավետիսյանի նոր կերպարն անտարբեր չի թողել երկրպագուներին
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում ձվի պաշարները բավարար են, որպեսզի Զատկի տոնից առաջ և մոտակա երկու ամսում թանկացում չլինի, իսկ ձու գնելու սահմանափակումներն էլ արհեստական են։
Նշենք, որ վերջին օրերին առևտրային որոշ կետեր սահմանափակել են ձվի վաճառքը։ Սուպերմարկետներից մեկում անգամ նախազգուշացումով ցուցանակ է հայտնվել, որ մեկ մարդը 60 ձվից ավել չի կարող գնել։ Սպառողներն արդեն որոշել են, որ ձվի լուրջ պակաս է լինելու։
«Միության անունից հայտարարում եմ, որ արտադրողները ժողովրդին խնդրում են խուճապի մեջ չընկնել։ Մենք բավականաչափ ձու ունենք և ամեն ինչ անում ենք, որ թանկացում չլինի»,-ասաց Ստեփանյանը։
Չնայած մի շարք դժվարություններին, արտադրողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն նաև գնային տատանումներից։
Ինչպես պարզաբանեց Ստեփանյանը, ձվի գինն ուղղակիորեն կախված է կոմբինացված կերի, էլեկտրականության, գազի և լոգիստիկայի գներից. կոմբիկերը թանկացել է (դրանից է կախված վերջնական գնի 60 տոկոսը), ավելացել են նաև էլեկտրաէներգիայի և տեղափոխման սակագները։ Որոշ գործոններ 2020 թ․-ի օգոստոսից հետո հանգեցրել են ձվի գնի բարձրացման։
Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները
Եթե 2019թ․-ին ձվի շուկայական գինը 2018 և 2017 թվականների համեմատ նվազել էր 9,6 դրամով` հասնելով 38-40 դրամի, ապա 2020թ․-ին միջին գինը կազմել է 46-50 դրամ և այդ մակարդակում մնացել մինչև 2021թ․-ի օգոստոսը։ Այնուհետև գները բարձրացել են` հասնելով 58-60 դրամի։
Որոշ սուպերմարկետներ գրեթե 8-10 տոկոս են ավելացնում գնին և ձուն վաճառում 70 դրամով։ Իսկ փոքր խանութներում այդ ցուցանիշը կազմում է գրեթե 20%, և ձուն վաճառվում է 80 դրամով։

«Առաջին տեսակի ձուն շուկա մտնող ընդհանուր արտադրանքի 65 տոկոսն է։ Խանութ է մտնում 58-60 դրամով, վաճառվում` 68 դրամով։ Մենք խանութներին խնդրում ենք այդքան չուռճացնել գները, առավել ևս, որ մեզ գրեթե մարժա չի մնում»,-ասաց Ստեփանյանը։
Ինչ վերաբերում է զանազան սահմանափակումներին, ապա, փորձագետի խոսքով, դրանք արհեստական բնույթ ունեն` կա՛մ Զատկից առաջ գնորդների շրջանում խառնաշփոթ առաջացնելու համար են, կա՛մ էլ որպեսզի սահմանափակեն մանր խանութների հնարավորությունները, որոնք ձուն գնում են խոշոր ցանցերից և ավելի բարձր գնով վաճառում։
Ստեփանյանը հիշեցրեց, որ ժամանակին այդպիսի «մախինացիաներով» էին զբաղվում առաքիչները։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տարեկան մոտ 700 միլիոն ձու է սպառվում։ Վերջին երկու տարում սպառման աճ է գրանցվել։ 2018թ․-ին սպառվել է 726,8 միլիոն ձու, 2019թ․-ին՝ 720,6 միլիոն, իսկ 2020-ին՝ 754,6 միլիոն։
Այս պահին երկրում մոտ 1,1 միլիոն ձու կա։
ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մահացել է Դաշնության խորհրդում Տյումենի մարզի ներկայացուցիչ Միխայիլ Պոնոմարյովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խորհրդարանի վերին պալատի իր աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Սենատորը 67 տարեկան էր։
Պոնոմարյովը Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահն էր։ Նա պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով:
Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին ցավակցություն է հայտնել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով



