ՀՀ վարչապետը Գյումրիում

«Նիկո՛լ, դուխով արի Գյումրի». գոչում էին գյումրեցիները՝ դիմելով ՀՀ վարչապետին

285
Բնակիչներից շատերը ոչ միայն իրենց բողոքներով ու անձամբ ՀՀ վարչապետին ուղղված նամակներով էին մոտենում, այլ պարզապես Փաշինյանին տեսնելու մեծ ցանկությամբ:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում ապրիլի 5-ին խառնաշփոթ էր. մի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության ջրցան մեքենաները մեծ ակտիվությամբ ջրում էին քաղաքի փողոցները՝ փորձելով «մեղմել» քաղաքի փոշին, մյուս կողմից ՀՀ  վարչապետին տեսնելու ու իրենց դարդն ու ցավը պատմելու էին շտապում քաղաքացիները: Ի դեպ, «Նիկոլի հետ հանդիպման» էին շտապում ոչ միայն գյումրեցիները այլ նա մարզի մյուս համայնքների բնակիչները:

Բողոքները շատ տարբեր էին՝ համաներումից մինչև անօթևանության ու վթարային շենքերի հետ կապված խնդիրներ: Իսկ քաղաքի փողոցների հիմնանորոգման պատճառով ստեղծված քաոսային իրավիճակին ՀՀ վարչապետն անձամբ ականատես եղավ: «Ես զարմանում եմ՝ մարդիկ ինչպես են քայլում, ինչպես են մեքենա վարում: Բարձրակրունկով կանայք ինչպես են քայլելու»: Գյումրու քաղաքապետը բացատրեց՝ «քանդել ենք, որ կառուցենք», ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, «Թող ցույց տան՝ մարդիկ որտեղ են քայլելու, որն է լինելու ճանապարհը: Եթե մայթն ու փողոցը քանդում եք մտածու՞մ եք քաղաքացին ինչպես է քայլելու»,- ասաց Փաշինյանը հավելելով «Մենք այստեղ չենք եկել դատաստան անելու, եկել ենք մտածենք՝ ոնց ենք էս խնդրին լուծում տալ»:

Բնակիչներից շատերը ոչ միայն իրենց բողոքներով ու անձամբ ՀՀ վարչապետին ուղղված նամակներով էին մոտենում, այլ պարզապես Փաշինյանին տեսնելու մեծ ցանկությամբ: Շատերը բղավում էին. «Նիկո՛լ, դուխով արի Գյումրի»:

«Թող Նիկոլը մեր աջ ձեռքը լինի, մենք՝ ձախը: Թող մեր քաղաքին տեր լինի մենք էլ իր թիկունքին կանգնենք»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Աննա Կիրակոսյանը:

Ինչպես 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, այնպես էլ այսօր ՀՀ վարչապետին տեսնելու նպատակով Ախուրյանից Գյումրի էր եղել 15 ամյա Հրանտ Չալոյանը: «Այս անգամ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես իմացա, որ գալիս է ու որոշեցի գալ ու տեսնել»,- Sputnik Արմենիային անկեղծացավ տղան վստահեցնելով՝ ոչ մի խնդիր չունի: Տղային ՀՀ վարչապետը տեսավ ու բարևեց, բայց այս անգամ ուղեկցել չառաջարկեց: «Ինչպե՞ս առաջարկեր, հնարավոր չէր»,-նշեց տղան:

Հրանտն այն տղան է, որին հաջողվեց երկրաշարժի 30-րդ տարելիցին մոտենալ վարչապետին:

Грант Чалоян
© Sputnik / Asatur Yesayants.
Հրանտ Չիլոյանը

Տղայի խնդիրն առանձին լսելու համար ՀՀ վարչապետը Հրանտի հետ բավական երկար մեքենայով շրջում էր քաղաքում:

285
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Գյումրի
Ըստ թեմայի
Արագիլներ, աղբ ու հարմարավետ զուգարաններ. Փաշինյանը բացեց նոր էլեկտրագնացքի «գաղտնիքները»
Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի. լուսանկարներ
Մարտիրոսյան. «Օրենսդրությունը ֆեյքերի հետ կապված փաստացի լուծումներ չունի»
ԵՄ-Ադրբեջան Համագործակցության նիստից հետո Աշոտյանը հարցեր ունի Փաշինյանին և Մնացականյանին
Գուցե Նիկոլ Փաշինյանն այլ իմաստով է ասել. ՄԻՊ–ը մեկնաբանել է վարչապետի գրառումը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. արխիվային լուսանկար

Մենք դիակն առանց անփութության ենք փոխանցել շտապօգնությանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

106
(Թարմացված է 23:21 02.07.2020)
ԲԿ-ի մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բուժքրոջ կողմից մահացածից գումար գողանալու լուրերին։

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրառում է արել Facebook-ում՝ նշելով, որ կենտրոնը մեղավորություն չունի օրեր առաջ կորոնավիրուսի հետևանքով մահացած Սոնիկ Կարապետյանի դիակի անհետացման հարցում։ 

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել», - գրել է Խաչատրյանը։

Կնոջ դիակն այսօր գտնվել է արդեն թաղված, նրան թաղել են Նոր Հաճնում, արտաշիրիմում է իրականացվելու։

ԲԿ-ի մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բուժքրոջ կողմից՝ մահացածից գումար գողանալու լուրերին։ Իր խոսքով՝ կենտրոնն արդեն դիմել է իրավապահներին։

«Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։ Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն», - գրել է խոսնակը։

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի՝ Սոնիկ Կարապետյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին

106
թեգերը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ահազանգ, Նաիրա Զոհրաբյան, Դիակ, Տատիկ, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից 3 տղամարդ, 4 կին են մահացել
Կորոնավիրուսից ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 43 տարեկան տղամարդ է
Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

23
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

23
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
Տիգրան Ավինյան. արխիվային լուսանկար

Պարետը կասեցրել է Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը

0
(Թարմացված է 23:54 02.07.2020)
Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են նաև «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվել է 36, 48 ժամով՝ 2 տնտեսվարողի գործունեությունը։

Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

Խախտումներ են արձանագրվել ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձոր, Հրազդան, Գորիս, Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Վերջինում փակվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, այսինքն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Նշենք, որ խախտումներ են ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

0
թեգերը:
Արտակարգ դրություն, գործարան, Ոսկի, Հայաստան, կորոնավիրուս, պարետ, Տիգրան Ավինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան
Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ