ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:
Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացմամբ:
Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։
«Արի պարի քոչարի» ֆլեշմոբն առաջին անգամ անցկացվել է 2018թ.-ի մայիսի 26-ին։
Ֆլեշմոբին մասնակցելու համար պետք է գրանցվել aripariqochari.com կայքում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ նշվում է, որ նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։
Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով:
«Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ գրեթե դրանք բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ»։
...Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ, ինչպես նաև վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը»,-հայտարարել է Արման Թաթոյանը:
Ֆիննախի պարզաբանումները պարզապես բարի ցանկություններ ու խոստումներ են. ՄԻՊ
Վերջինս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին:
«Մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ»,-հիշեցնում է ՄԻՊ-ը:
Հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Պատերազմն ավարտվել է մոտ 5 ամիս առաջ, բայց տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ոչ բոլոր զինծառայողներն են դուրս գրվել հիվանդանոցից։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ դեռ բուժվող զինվորներ կան։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Հարությունյանը հանդիպել է նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմից կա մոտ 5 հազար զոհ ու 10 հազար վիրավոր։
Մոսկվայում պնդում են, որ իրավիճակն անդառնալի կետին է մոտենում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար նույնիսկ իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից։ Սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։ Ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում։
Հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվել են։ Առիթը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն են՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով։
Ինչպես նաև Ջո Բայդենի անհիմն մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։
Մոսկվայում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների ցածրագույն կետ։
Ռուսաստանը խորհրդակցությունների համար նույնիսկ Վաշինգտոնից հետ է կանչել դեսպանին։ ԱԳՆ-ն պատրաստվում է դիվանագետի հետ քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների լրիվ հետընթացի սպառնալիքը։
«Ստեղծված իրավիճակը հետևանք է Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության, որը վերջին տարիներին, ըստ էության, գիտակցաբար փոխգործակցությունը փակուղի է մտցրել։ Մեր երկրի նկատմամբ վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը չի համապատասխանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին, իսկ ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարություններն առհասարակ սպառնալիքի տակ են դնում առանց այդ էլ չափազանց պայթունավտանգ հարաբերությունները»,– ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տեսակետն է։
ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին
«Մենք կարողանում են պաշտպանել մեր սեփական շահերը։ Եվ կշարունակենք աշխատվել նրանց հետ, բայց այն ոլորտներում, որոնցով ինքներս ենք հետաքրքրված։ Եվ այն պայմաններով, որոնք շահավետ են մեզ համար։ Եվ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, չնայած մեր զարգացումը կանգնեցնելու բոլոր փորձերին, չնայած պատժամիջոցներին, չնայած վիրավորանքներին։ Նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։


