Անցած կիրակի հեռավոր Մադրիդում երկրային ուղին ավարտեց մի Մարդ, որ կարողացավ ոչ միայն հաղթահարել իր ցավը, այլ դրա միջով անցնելով՝ բարձրաձայնեց, աղաղակեց մի ամբողջ ժողովրդի դեռ հատուցում չստացած ցավի և ողբերգության մասին:

Մարդ, որ լինելով ճանաչված լրագրող, ոչ բռնի պայքարի համոզված կողմնակից` 1980-ին դիպվածաբար, բայց շատ լրջորեն տուժել էր ԱՍԱԼԱ-ի մադրիդյան գործողության հետևանքով, ռումբերից մեկի պայթյունից:
Մարդ, որ հաղթահարելով իր անձնական ցավն ու իրարահաջորդ վիրահատությունների հարուցած առողջական խնդիրները, ոչ թե պարզապես վեր կանգնեց այդ ամենից, այլև գրեց «La bomba» («Ռումբը») գիրքը` պատմելով Հայոց ցեղասպանության մասին: Շարունակելով պրպտումները և ուսմումնասիրությունները իսպանացի հայտնի լրագրողը տարիներ անց հրատարակեց նաև «Հայերը. Մոռացված ցեղասպանություն» գիրքը:
Մարդ, որ 20-րդ դարի վերջին տասնամյակներում և 21-րդի սկզբին բազմահոծ իսպանախոս աշխարհում դարձավ Հայոց ցեղասպանության վկայախոսը…
Այդ Մարդը Խոսե Անտոնիո Գուռիարանն է:
Այո, հենց՝ է՛: Որովհետև նման մարդկանց հիշատակի առջև մահն էլ է անզոր ու անկարող անցյալ ժամանակ թելադրել: Ու թող այս հրապարակումը հարգանքի ու երախտիքի փոքր նշան լինի իսպանացի լրագրողի, գրողի ու մեծ Մարդու հիշատակին:
Ճակատագրի բարեհաճ բերմամբ, Sputnik Արմենիան անցած տարիներին երկու անգամ անդրադարձել է մեր ազգի իսպանացի բարեկամին, պատմել նրա հետ կատարվածի և դրան հաջորդած խիստ հետաքրքրական շարունակության մասին:
Ուստի ճիշտ կլինի այստեղ զետեղել այդ նախորդ՝ 2016 թվականին թողարկված հրապարակումների հղումները՝
1 «ԱՍԱԼԱ-ի պայթյունից տուժած իսպանացին նվիրվեց Հայ Դատին»,
2 «ԱՍԱԼԱ-ի գործողությունից տուժած իսպանացին սիրեց Հայաստանն ու հայերին»:
Նաև տեղին կլինի մեջբերել մի փոքր հատված.
«…Ավելի քան 30 տարի է, ինչ Խոսե Անտոնիո Գուռիարանն ուսումնասիրում է հայոց ցեղպասպանությունը, դատապարտում երիտթուրքերի իրականացրած ոճիրն ու Թուրքիային կոչ է անում ճանաչել այն: Գուռիարանը դարձել է հայ ժողովրդի մեծ բարեկամն ու Ցեղասպանության ճանաչման ջատագովն Իսպանիայում: Այն, որ մոռացվում է հայոց ցեղասպանությունը, հիմնական մեղավորը միջազգային էգոիզմն է. մի առիթով ասել է Գուռիարանը:
«Թուրքական կառավարությունն իր աչքերն ու ականջները փակում է: Իր նախնիների արածն ընդունելու քաջություն չունի: Չնայած Թուրքիայում արդեն իսկ հայտնվել են մտավորականներ, ովքեր դատապարտում են ցեղասպանությունը, օրինակ՝ Օրհան Փամուկն ու Թաներ Աչքամը»,-ասել է Խոսե Անտոնիո Գուռիարանը»:
Ոչ պակաս ճակատագրի բարեհաճություն է, որ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ոչ միայն ուսանողական ընկեր է, այլև հեղինակը «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն» գրքի (լույս է տեսել 2017-ին, վերահրատարակվել 2018-ին), որի 5-րդ մասը՝ «Ռումբով վաստակած բարեկամություն», նվիրված է Խոսե Անտոնիո Գուռիարանին:
Կարո Վարդանյանը սիրով և բարեկամաբար տրամադրեց գրքի այդ հատվածը, որտեղ պատմում է իր և ԱՍԱԼԱ-ի՝ չհիշատակվող կարևոր ներկայացուցչի, հիշյալ ճակատագրական ռումբը տեղադրած անձնավորության հետ խոսակցության մասին կամ հենց խոսակցությունը.
«Երևի տեղյակ ես, որ տարիներ առաջ Գուռիարանը եկավ Հայաստան, միայն ափսոս՝ ոչ պետության հրավերով: Մի սփյուռքահայ ընտանիք էր հրավիրել: Եղավ Եռաբլուրում, ծաղիկ դրեց Մոնթեի շիրիմին, Արցախում նույնիսկ պահանջեց իրեն տանել Մարզիլի գյուղին մոտակա այն վայրը, որտեղ Մոնթեն զոհվեց: Երևանում հանդիպեց Ալեքին:
Մենք շատ բարեկամներ չենք ունեցել: Մատների վրա կարելի է հաշվել Նանսենի, Լեփսիուսի, Մորգենթաուի, Վեգների ու Վերֆելի նմաններին: Գուռիարանը նրանցից է, մեզ համար արեց ու շարունակում է անել նրանցից ոչ պակաս, իսկ մենք դեռ մի կարգին չենք ճանաչել նրան: Եթե 1980-ին նա մեր ռումբի զոհն էր, ապա հիմա մեր պետության ու հասարակության անտարբերության զոհն է: Մենք նույնիսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների ժամանակ չհիշեցինք նրան ու պաշտոնապես չհրավիրեցինք Հայաստան: Բայց այդ մարդն ինչ հոգու տեր է, որ շարունակում է ամեն առիթով մեր ցավը տարփողել ու ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթը»,-իր զրուցակցին ասում է Կարո Վարդանյանը:
Իսկ ԱՍԱԼԱ-ի մարտիկն էլ քիչ անց պատմում է իր և Գուռիարանի հանդիպման մասին.
«Գուռիարանին հանդիպել եմ 2008-ին, Հալեպում: Այնտեղի հայ համայնքը, ավելի ստույգ՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հայտարարություն էր տարածել, որ ապրիլի վերջերին Գուռիարանը Ցեղասպանության տարելիցի առթիվ հանդես է գալու դասախոսությամբ: Ես շատ էի ուզում տեսնել նրան և եթե հնարավորություն լիներ՝ զրուցել հետը, ուստի այդ օրերին մեկնեցի Հալեպ: Ինձ շատ տպավորեց նրա խոսքը, որ տևեց երկու ժամից ավելի: Ամբողջ դահլիճը հմայված լսում էր նրան ու համոզվում, թե որքան քիչ բան գիտենք մենք մեր պատմությունից: Նա հետը բերել էր այդ ամիսներին իր նոր լույս տեսած գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Տարիների ընթացքում այնքան էր խորացել մեր ժողովրդի պատմության մանրամասների մեջ, որ նույնիսկ մի առանձին թեմա էր պատրաստել հայ-իսպանական պատմական առնչությունների մասին: Մենք առաջին անգամ նրանից իմացանք, որ Կիլիկիայի հայոց թագավորներից մեկը եղել է Մադրիդի շրջանի կառավարիչը:
Դասախոսությունից հետո շատերը հավաքվեցին նրա շուրջը և սկսեցին հարցեր տեղալ: Պատասխանում էր սիրով՝ հատուկ ընդգծելով իր հիացումը մեր մշակույթի հանդեպ: Առիթից օգտվելով` ինձ թույլ տվեցի հարցնել, թե որևէ դառնություն պահե՞լ է հայերի պատճառով հաշմվելուց հետո: Չեմ թաքցնի, ինձ ավելի թեթև կզգայի, եթե նա մեղադրեր մեզ, ասեր, որ մեծ անարդարություն է տեղի ունեցել: Դա կլիներ շատ բնական ու սպասելի: Ախր այդպիսի շարժուն ու գործունյա մարդը շուրջ երեսուն տարի գամված էր սայլակին կամ մի կերպ էր շարժվում հենակներով: Ես հանգիստ կտանեի ամենախիստ քննադատությունը, քանի որ իմ հավատը մեր գործի, մեր կիրառած մեթոդների հանդեպ միշտ ամուր է եղել: Բայց նրա պատասխանն ինձ թևաթափ արեց:
- Ի՞նչ ասաց:
- Ասաց, որ իր տառապանքը չնչին բան է հայ ժողովրդի կրած տանջանքների համեմատ»:
Ծանր է, երբ Գուռիարանի նման բարեկամ է հեռանում։ Ու հեռանում է մի տեսակ աննկատ: Ու նման մարդկանց դեպքում քիչ է ասել՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Պետք է առնվազն շարունակել գնահատել գործը, վաստակն ու մարդկային մեծությունը:
Պատրաստեց Արմեն Հակոբյանը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Կենսուրախ ու ժպտերես Ալլա Պուգաչովան ներկայացել է ռուսական «Орел и Решка» հեռուստանախագծի հանրահայտ աստղ Անաստասիա Իվլեևայի 30-ամյակի առթիվ կազմակերպված աստղային երեկույթին:
Հրապարակված լուսանկարներում երգչուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել նրա արտաքին տեսքին` հարթ մաշկ, ոճային հանդերձանք` բաղկացած կարճ կիսատաբատից և շիֆոնե կիսաշրջազգեստից։
Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ. տեսանյութ
Պուգաչովան ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին թևանցուկ արած ներկայացել է Իվլեևայի ծննդյան տոնակատարությանը։
Միջոցառման ընթացքում ամուսինների Instagram-ի իրենց էջերը ողողել են աստղային երեկույթի ընթացքում արված լուսանկարներով ու տեսանյութերով։
Посмотреть эту публикацию в Instagram
Դատելով տիրող տրամադրությունից` Պուգաչովան գոհ է միջոցառման ընթացքից ու իր արտաքին տեսքից։ Նա անկեղծ ժպտում ու շփվում է հոբելյարի ու նրա հյուրերի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram
Անաստասիա Իվլեևային հաջողվել էր մինչև վերջին պահը գաղտնի պահել հրավիրյալների ցուցակը, թեև մինչ այդ հայտարարել էր, որ երեկույթը մասշտաբային է լինելու:
Կադրերից պարզ է դառնում, որ ներկա են եղել Ալեքսանդր Գուդկովը, Էլջեյը, Վլադիմիր Մարկոնին, Քսենյա Սոբչակը, Լոլիտա Միլյավսկայան և ուրիշներ։
«Կլեոպատրա՞», թե՞ «ֆոտոշոփ». Գոհար Ավետիսյանի նոր կերպարն անտարբեր չի թողել երկրպագուներին
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում ձվի պաշարները բավարար են, որպեսզի Զատկի տոնից առաջ և մոտակա երկու ամսում թանկացում չլինի, իսկ ձու գնելու սահմանափակումներն էլ արհեստական են։
Նշենք, որ վերջին օրերին առևտրային որոշ կետեր սահմանափակել են ձվի վաճառքը։ Սուպերմարկետներից մեկում անգամ նախազգուշացումով ցուցանակ է հայտնվել, որ մեկ մարդը 60 ձվից ավել չի կարող գնել։ Սպառողներն արդեն որոշել են, որ ձվի լուրջ պակաս է լինելու։
«Միության անունից հայտարարում եմ, որ արտադրողները ժողովրդին խնդրում են խուճապի մեջ չընկնել։ Մենք բավականաչափ ձու ունենք և ամեն ինչ անում ենք, որ թանկացում չլինի»,-ասաց Ստեփանյանը։
Չնայած մի շարք դժվարություններին, արտադրողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն նաև գնային տատանումներից։
Ինչպես պարզաբանեց Ստեփանյանը, ձվի գինն ուղղակիորեն կախված է կոմբինացված կերի, էլեկտրականության, գազի և լոգիստիկայի գներից. կոմբիկերը թանկացել է (դրանից է կախված վերջնական գնի 60 տոկոսը), ավելացել են նաև էլեկտրաէներգիայի և տեղափոխման սակագները։ Որոշ գործոններ 2020 թ․-ի օգոստոսից հետո հանգեցրել են ձվի գնի բարձրացման։
Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները
Եթե 2019թ․-ին ձվի շուկայական գինը 2018 և 2017 թվականների համեմատ նվազել էր 9,6 դրամով` հասնելով 38-40 դրամի, ապա 2020թ․-ին միջին գինը կազմել է 46-50 դրամ և այդ մակարդակում մնացել մինչև 2021թ․-ի օգոստոսը։ Այնուհետև գները բարձրացել են` հասնելով 58-60 դրամի։
Որոշ սուպերմարկետներ գրեթե 8-10 տոկոս են ավելացնում գնին և ձուն վաճառում 70 դրամով։ Իսկ փոքր խանութներում այդ ցուցանիշը կազմում է գրեթե 20%, և ձուն վաճառվում է 80 դրամով։

«Առաջին տեսակի ձուն շուկա մտնող ընդհանուր արտադրանքի 65 տոկոսն է։ Խանութ է մտնում 58-60 դրամով, վաճառվում` 68 դրամով։ Մենք խանութներին խնդրում ենք այդքան չուռճացնել գները, առավել ևս, որ մեզ գրեթե մարժա չի մնում»,-ասաց Ստեփանյանը։
Ինչ վերաբերում է զանազան սահմանափակումներին, ապա, փորձագետի խոսքով, դրանք արհեստական բնույթ ունեն` կա՛մ Զատկից առաջ գնորդների շրջանում խառնաշփոթ առաջացնելու համար են, կա՛մ էլ որպեսզի սահմանափակեն մանր խանութների հնարավորությունները, որոնք ձուն գնում են խոշոր ցանցերից և ավելի բարձր գնով վաճառում։
Ստեփանյանը հիշեցրեց, որ ժամանակին այդպիսի «մախինացիաներով» էին զբաղվում առաքիչները։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տարեկան մոտ 700 միլիոն ձու է սպառվում։ Վերջին երկու տարում սպառման աճ է գրանցվել։ 2018թ․-ին սպառվել է 726,8 միլիոն ձու, 2019թ․-ին՝ 720,6 միլիոն, իսկ 2020-ին՝ 754,6 միլիոն։
Այս պահին երկրում մոտ 1,1 միլիոն ձու կա։
ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մահացել է Դաշնության խորհրդում Տյումենի մարզի ներկայացուցիչ Միխայիլ Պոնոմարյովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խորհրդարանի վերին պալատի իր աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Սենատորը 67 տարեկան էր։
Պոնոմարյովը Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահն էր։ Նա պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով:
Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին ցավակցություն է հայտնել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով



